Երևանի բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյան

Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել

508
(Թարմացված է 16:57 29.07.2019)
Հոգեբանի համոզմամբ` ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ամեն տարի դիմում են հոգեբաննների ու հոգեբույժների` պատմելով իրենց հարազատների կողմից բռնության ենթարկվելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասն այս կամ այն պատճառով ընտանեկան բռնության է ենթարկվում։ Նրանց մեծ մասն անգամ չգիտի, որ ինքը բռնության զոհ է դարձել։ 

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Երևանի բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը:

«Մեր մշակույթում այդ կուլտուրան կա, և որքան էլ մեզ զսպենք, միևնույն է շատ հաճախ մեզ իրավունք ենք վերապահում խնդիրները լուծել կամ ինչ-որ բանի հասնել ուժ կիրառելով։ Դա բոլորս ենք անում, ինչն այնքան էլ լավ չէ, բայց փաստ է»,– ասաց նա։

Արամ Հովսեփյանի խոսքով` հայկական ընտանիքներում քիչ չեն նաև սեռական բռնության դեպքերը։ Հոգեբանն իր պնդումը հիմնավորում է մասնագիտական գործունեության ընթացքում արած որոշակի վիճակագրական հաշվարկով։

«Արձանագրվող սեռական բռնությունների մասին մենք տեղյակ չենք։ Հայաստանում ունենք մոտ 100 հոգեբույժ ու 1000 հոգեբան, որոնցից մեկն էլ ես եմ։ Միայն ես վերջին 2 տարում ունեցել եմ 100-ից ավելի դեպք, երբ մարդիկ պատմել են իրենց նկատմամբ սեռական կամ  ծանր ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասին։ Այսինքն`ամենամոտավոր հաշվարկներով գործ ունենք տարեկան տասնյակ հազարավոր դեպքերի հետ»,– ասաց Հովսեփյանը։

Ըստ Հովսեփյանի` իրեն այցելած 30-40 տարեկան պացիենտները պատմել են մանուկ հասակում հարազատի կամ ընտանիքի անդամի կողմից բռնության ենթարկվելու մասին` խոստովանելով, որ առաջին անգամ են բարձրաձայնում այդ մասին։

«Բարձր ինքնագնահատականը մեզ խաբում է։ Մենք ասում ենք` մենք հայ ենք ու մեզ հետ նման բան լինել չի կարող։ Մենք ուզում ենք, որ դա չլինի, որովհետև դա վախեցնող է, ճնշող է, բայց դա կա ու մենք չենք կարող աչք փակել դրա վրա» ,– ասում է Հովսեփյանը` մեկնաբանելով նաև այսօր լայն քննարկման առարկա դարձած Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ մերժողական դիրքորոշումը։

Մինչդեռ, խնդրի հիմնական պատճառն, ըստ մասնագետի, ոչ այնքան իրավական դաշտում է, որքան անտեղյակության մեջ։ «Մեզ մոտ կատաստրոֆիկ իրավիճակ է։ Ես տեսնում եմ, որ ուսանողն ընդունվելով բժշկական ինստիտուտ, չգիտի երեխաներն ինչպես են ծնվում»,– ասում է բժշկական համալսարանում դասավանող հոգեբույժը։

Նրա խոսքով` միջին տարիքը, երբ երեխաներն առաջին անգամ պոռնոգրաֆիկ նյութ են տեսնում, 7 տարեկանն է։

Անդրադառնալով սեռական դաստիարակությանն ու այդ մասին դպրոցական ծրագրով նախատեսված կրթությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում 9-րդ դասարանի աշակերտները պատմեցին, որ «այդ դասերն» իրենք դպրոցում չեն անցել։

«Ուսուցիչն ասաց` այս դասերը տանը կկարդաք, եթե հարցեր կունենաք, կհարցնեք ծնողներին, կամ կգաք, ես կպատասխանեմ»,– ասացին նրանք։

Երեխաները խոստովանեցին` թեման իրենց հետաքրքրել է, բայց ոմանք ուղղակի ալարել են կարդան, ոմանք էլ` կարդացել ու չեն հասկացել։ Բայց ո՛չ ծնողներին, ո՛չ էլ ուսուցչին հարցեր չեն ուղղել։

Թե իրականում ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է ընտանեկան բռնության ենթարկվում, պաշտոնական վիճակագրություն չկա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսակ Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մինչև 2017թ–ը «ընտանեկան բռնություն» եզրույթը Հայաստանում ընդհանրապես չի գործածվել և, հետևաբար, ընտանեկան բռնության դեպքերն որպես այդպիսին չեն հաշվառվել։

«Այսօր արդեն որոշակի վիճակագրություն տարվում է, բայց ոչ համակարգված կերպով. բռնության դեպքերի հաշվառում առանձին–առանձին վարում են ոստիկանությունը, քննչական մարմինները, բայց յուրաքանչյուրն իր ունեցած տվյալների հիման վրա։ Այժմ նախատեսվում է ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որպեսզի վիճակագրությունն ավելի հստակ լինի»,– ասաց նա։

Ի դեպ, նախարարությունը նոր «թեժ գիծ» ծառայություն է գործարկել, որը նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների դիմում-բողոքները գրանցելու համար։

Ծառայությունն ընդամենը 1-2 օր է, ինչ գործում է ու նախարարությունում առայժմ դժվարանում են զանգերի մասին տեղեկություններ հայտնել։

«Թեժ գծի» հեռախոսահամարներից բացի նախարարության կայքում իրազեկում են, թե ինչը կարող է դիտվել որպես բռնություն։

Այսպես` ֆիզիկական բռնություն կարող է համարվել հրելը, կծելը, ծեծելը, կսմթելը, խեղդելը, ապտակելը և աքացիներ տալը, քերծվածքներ, այրվածքներ հասցնելը և այլն: Հոգեբանական բռնություն է սպառնալը, վախեցնելը, հեգնելն ու ծաղրելը, հայհոյելը,  նվաստացնելը, արգելքներ և վերահսկողություն կիրառելը, ֆինանսական միջոցներից զրկելը, շահագործելը և այլն:

«Խաչատուրյան քույրերը բռնության զոհ են». փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ ղեկավարին

Սեռական բռնության դրսևորումներ են բռնաբարությունը, արյունապղծությունը, հարկադրական պոռնկության դրդելը, սեռական ոտնձգությունը, սեռական հարաբերությունների հարկադրելը և այլն:

 Հիշեցնենք` Կանանց ու ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար:

Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները

 Նշենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

 

508
թեգերը:
դպրոց, դասախոս, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Բռնաբարություն, Ստամբուլյան կոնվենցիա, Հայաստան
թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (22)
Ըստ թեմայի
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»
Դանիելյան. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կարող ենք ունենալ ծայրահեղ զարգացումներ»
Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի
ԵԽԽՎ–ից կոչ են արել Հայաստանին պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները. Զոհրաբյանի տեսակետը
Սոցցանցում տարածվում է ‪#‎բռնության_ձայնը ու ցնցում բոլորին. ի՞նչ կլինի հետո
Բռնություն

Մանկատան սաներին ծեծել են, հոգեկան տառապանք պատճառել․ 2 աշխատակից է ձերբակալվել

17
(Թարմացված է 18:21 19.09.2020)
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

«Բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ  պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք: Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը

17
թեգերը:
ազատում, ծեծ, երեխա, մանկատուն
Ըստ թեմայի
«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան
Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
«Յուղոտ վերնագիր». կառավարությունը 166 բնակարան կնվիրի մանկատան շրջանավարտներին
Նոր բացված նախակրթարաններ

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

13
(Թարմացված է 17:08 19.09.2020)
Նոր բացվող նախակրթարաններում նախապես իրականացվում է աշխատող դաստիարակների վերապատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։

Детский сад общины Айгепар Тавушской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Նոր բացված նախակրթարաններ

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։

«Նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Детский сад общины Айгепар Тавушской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Նոր բացված նախակրթարաններ

Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին Գետաշեն, Երանոս, Լուսակունք համայնքներում՝ յուրաքանչյուրում 25 սան։

Հարությունյանի՝ Գեղարքունիք այցելության ժամանակ որոշվել է Վերին Գետաշենի նախակրթարանը համալրել հավելյալ գույքով՝ պայմանավորված առաջիկայում սաների թվի աճով և նոր խմբասենյակի նորոգմամբ։

Նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում, պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։

Детский сад общины Айгепар Тавушской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Նոր բացված նախակրթարաններ

Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։

13
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, մանկապարտեզ
Ըստ թեմայի
Մանկապարտեզները կբացվեն, բայց ոչ բոլոր երեխաների համար
Չինացի փոքրիկների «քվեստ-փորձությունը». ինչպես են նրանք մանկապարտեզ հաճախում․ տեսանյութ
«Կառուցենք Հայաստանը նորովի». Արամուսում 40 տարվա ընդմիջումից հետո մանկապարտեզ կգործի

Հայաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ

0
(Թարմացված է 18:51 19.09.2020)
Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններին մասնակցող երկրների պետական ​​դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը ներկա էին Հարավային ռազմական շրջանի (ЮВО) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միավորված խմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային  ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

Այս տարվա ռազմավարական զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ ՌՀՇԶ-ի (Ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ) մասնակիցները գտնվելու են բժիշկների հսկողության տակ։

«Հայաստանում անցկացվող «Կովկաս-2020» ՌՀՇԶ-ի մարտական-ռազմավարական գործողություններին ներգրավված է ընդհանուր առմամբ 1,5 հազար մարդ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների զորքերի (ուժերի) կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր առմամբ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:

«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թ․-ի սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների եզրափակիչ փուլը:

0
թեգերը:
Զորավարժություններ, զորք, Ռուսաստան, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված