ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այս ամսվա մեջ Գյումրու մսամթերքի վաճառք իրականացնող կետերն արդեն երրորդ անգամ են «հյուր» ընդունում: Վաճառողները կատակում են. «Երևան էլ մարդ չմնաց, Գյումրի եկավ»: Հերթական տեսչական ստուգումներով հուլիսի 29-ին Գյումրիում էր Սննդի անվտանգության պետական ծառայության խումբը՝ ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:
Ծառայության ղեկավարն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անձամբ շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք իրականացնող այն տնտեսվարողներին, ովքեր, համագործակցելով ծառայության հետ, վերացրել էին իրենց կետերի թերությունները, ապահովվել սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել սառնարան-ցուցափեղկեր, իսկ հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված անասնաբուժական համապատասխան փաստաթուղթը և սանիտարական գրքույկները:
Այս ամենն իրականացնելու համար տնտեսվարողները կարճ ժամանակ ունեին։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի տեսչական այցի ընթացքում մի շարք թերություններ ու խախտումներ էին արձանագրվել:
Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ
Հենց այդ օրը տեսչական մարմինը որոշել էր ժամանակավորապես կասեցնել տվյալ խանութների ու կետերի աշխատանքը: Դրանք հիմնականում Գյումրու կենտրոնական շուկայի, ավելի հայտնի`«Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերն էին:
Նշենք, որ այսօր միայն մի կետ էր փակ, այն էլ պահանջվող ցուցափեղկ- սառնարանը գնել էին, բայց չեն հասցրել տեղադրել, կբացվեն միայն, երբ այն տեղադրված լինի:
«Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ այս այցից, բայց նմանատիպ ստուգումները պարբերական են լինելու: Կարծում եմ` տնտեսվարողներն էլ ի վերջո կհասկանան, որ մենք հետևողական ենք լինելու, որ միայն նման պայմաններով իրականացնեն մսի վաճառքը: Այսպես` այս կետերը կշարունակեն գործել մինչև հունվարի 15-ը, որից հետո պարտադիր կդառնա նաև սպանդանոցի ստեղծումը, և կսկսենք վերահսկել նաև այդ մասով։ Այդ ժամանակ նաև մսամթերքի տեղափոխումը կլինի կատարյալ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:
Վաճառողները նշեցին , որ իրենց էլ է ավելի հաճելի նման պայմաններում միս վաճառել:
Գեղարքունիքում սատկած կովերի մոտ որևէ ինֆեկցիոն հիվանդություն չեն հայտնաբերել
Ի շնորհակալություն համագործակցության ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավարը բոլորին նվիրեց խորհրդանշական սկուտեղներ՝ սառնարաններում տեղադրելու համար: «Մենք դեռ աշխատանքներ ունենք կաթի հետ կապված, որը վաճառվում է անհայտ ծագում ունեցող պլաստիկ շշերի մեջ: Պետք է գտնել նաև դրա լուծումը, քանի որ նրանք ֆիզիկական անձիք են։ Ժամանակի ընթացում քաղաքային իշխանությունների ու ոստիկանության հետ կփորձենք այդ հարցին ևս լուծում տալ, իսկ այս պահին մեզ մնում է խորհուրդ տալ գնորդներին չգնել անհայտ ծագման կաթնամթերք»,-ավելացրեց Գեորգի Ավետիսյանի:
Պաշտոնյան խոստացավ, որ նմանատիպ տեսչական այցեր ու ստուգումներ կլինեն նաև մյուս մարզերում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար