Վալերիյ Օսիպյան

ՃՈ տարածքային ստորաբաժանումները կսկսեն աշխատել առանց ընդմիջման ժամի

40
(Թարմացված է 15:23 29.07.2019)
ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները մինչև տարեվերջ կաշխատեն սովորականից ավելի ծանրաբեռնված ռեժիմով:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Օգոստոսի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նոր գրաֆիկով և առանց ընդմիջման ժամի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը՝ համապապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների ու դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճը:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝

1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

2) Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

3) Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի։

Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին

Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել

40
թեգերը:
Վալերի Օսիպյան, Տրանսպորտ, Ոստիկանություն
Ըստ թեմայի
ՊԵԿ–ը հորդորում է ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշների չերթևեկել
Ավտոմեքենա ներկրողների ու մաքսայինի մշտական վեճը. ասա՝ ինչ արժե մեքենադ, ասեմ` ով ես դու
Մեքենաների ներկրման մաքսատուրք և Վերին Լարս. Մելքումյանը կարևոր հարցեր է բարձրացրել ՌԴ–ում
Հայաստանի մաքսատունը կշարունակի խստորեն ստուգել Վրաստանից ներկրվող ավտոմեքենաները