Զվարթնոց օդանավակայան

Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների համար կկազմակերպվի ևս 1 չվերթ. դեսպանություն

87
(Թարմացված է 13:04 29.07.2019)
Դեսպանությունը զբոսաշրջիկներին հորդորում է շարունակել պլանավորված հանգիստը և պարբերաբար հետևել ֆեյսբուքին:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հուլիսի 29-ի Հուրգադա-Երևան OTF 3701 չվերթը տեղի է ունենալու Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։

Այս տեղեկությունը վերահաստատում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը՝ հայտնելով նաև, որ օգոստոսի 1-ի և 5-ի ORANGE2FLY (A&R տուրօպերատոր) ընկերության տոմսեր ունեցող ուղևորների համար կազմակերպվելու է ևս մեկ հատուկ չվերթ օգոստոսի 1-ին։

Չվերթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ։

«Զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորված հանգիստը և պարբերաբար հետևել մեր ֆեյսբուքյան էջին»,-նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկները մնացել էին Եգիպտոսում։ 

Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը, չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված, նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի  ՀՀ քաղաքացիներ:

Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։

Իսկ այսօր՝ հուլիսի 29-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:

87
թեգերը:
Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան, թռիչք, Զբոսաշրջիկ, Հուրգադա, Եգիպտոս
Ըստ թեմայի
Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների հարցը լուծվեց
Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիները դեռևս Հայաստան չեն վերադառնում
Հուրգադայում հարձակման ենթարկվածն արդեն Հայաստանում է
Հուրգադայում մնացած զբոսաշրջիկների ազգականները բողոքում են գործակալության գրասենյակի մոտ
Մովսեսյան. «Անընդհատ կապի մեջ ենք Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների հետ»
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

30
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

30
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

1368
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

1368
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Արխիվային լուսանկար

Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

0
(Թարմացված է 10:47 31.10.2020)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն:

 

0