Ավտոմաքսատուն

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ

352
(Թարմացված է 17:18 26.07.2019)
ՊԵԿ Ավտոմեքենաների մաքսազերծման վճարների թանկացում սեպտեմբերից չի սպասվում։ ՊԵԿ–ը հերքում է տարածված լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է հանրության շրջանում տարածված այն լուրերին, թե 2019թ–ի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարները թանկանաու են։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,– ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ 2020թ–ից սկսած Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծելու են ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան։ Հունվարից կտրուկ աճելու են հատկապես հին և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Այդ է պատճառը, որ ավտոմեքենա գնելու ցանկություն ունեցողներն ու վերավաճառքով զբաղվողները փորձում են ավտոմեքենաների ներմուծումն իրականացնել մինչև տարեվերջ։

«Բագրատաշենում» անընդհատ հերթեր են գոյանում. Մելքումյանը գտել է խնդրի լուծումը

Օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այսօր Հայաստան օրական շուրջ 700 ավտոմքենա է ներկրվում։ Եթե 2018թ–ին տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 67 000 ավտոմեքենա, ապա այս տարի մինչև հուլիսի վերջ ներմուծված մեքենաների թիվը կհասնի շուրջ 70 000-ի։

352
թեգերը:
մաքսատուրք, ավտոմեքենա, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ավտոմեքենա ներկրողների ու մաքսայինի մշտական վեճը. ասա՝ ինչ արժե մեքենադ, ասեմ` ով ես դու
Հսկայական հերթեր Ճապոնիայի նավահանգիստներում. հայ ավտոներկրողները փակուղու մեջ են
Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա