Служба национальной безопасности

Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»

83
(Թարմացված է 10:28 23.07.2019)
Թերթի տեղեկություններով` ԱԱԾ–ն խնդիր է դրել վերահսկել իրավիճակն ու բացահայտել կատարվածի պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` Ստեփանավանում օրեր առաջ հայտնաբերված մեծ քանակությամբ սատկած ձկների փաստով ԱԱԾ–ն լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն է իրականացնում տարածքում` իրավիճակը վերահսկելու ու պատճառները բացահայտելու համար։

«Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի` կան նաև բերման ենթարկվածներ»,– հայտնում է թերթը։

Հիշեցնենք` հուլիսի 17-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիները մեծ քանակությամբ սատկած ձկներ էին հայտնաբերել։ Նրանց համոզմամբ` պատճառը Արմանիս գյուղում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են նախ Ձորագետ, այնտեղից էլ Ձորագետի վտակ Չքնաղ գետը։

Ստեփանավանում ձկների անկման փաստը հաստատվել է. սատկած ձկները տարվել են փորձաքննության

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարածքային տեսուչն այցելել է դեպքի վայր, հայտնաբերված ձկներից նմուշառում կատարել` դրանք լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։ Նրա խոսքով` լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն օրեր անց։

83
թեգերը:
Գետ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ձուկ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ. ԱԱԾ–ի հայտարարությունը
Հայ ինժեներների «խելացի» ակվարիումը. ձկների համար այլևս պետք չէ մտահոգվել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը

110
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Մահացածներից վեցը տղամարդիկ են, ամենատարեցը 82 տարեկան է։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում ևս 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի։

Երեկ նույնպես 7 մարդ էր մահացել Covid 19-ից։

110
թեգերը:
Մահ, տղամարդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 27000-ը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սանչեսին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի

378
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով և դարձել 8927–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 մարդ (+221), կատարվել է 57081 թեստավորում (+1039), առողջացել են վարակվածներից 3317–ը (+20)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 127 դեպք (+7) և մահվան 48 (+3) անուղղակի դեպք:

Մայիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8676 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

378
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

5
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

5
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ