Հորոսկոպ

Աստղագուշական տեսություն. ովքե՞ր են այս շաբաթվա հաջողակներն ու անհաջողակները

731
(Թարմացված է 23:05 21.07.2019)
Հուլիսի 22- 28-ի համար աստղերը կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներին նախազգուշացնում են սպասվող վտանգների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կենդանակերպի 12 նշանների ներկայացուցիչներից ոմանք այս շաբաթ անձնական ու գործնական հաջողություններ են ունենալու։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։

Խոյ

Շաբաթվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Ձեզ սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Շաբաթվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Եթե հանգիստ վերաբերվեք իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:

Ցուլ

Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն, ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել: Այս շաբաթ ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափեք ապառիկ գնումներ կատարելուց: Ընտանիքի անդամներն առավել քան երբևէ՝ ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:

Երկվորյակ

Շաբաթվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել սեփական անփութության և անուշադրության համար: Շաբաթվա  երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռվեն, իսկ ստացված լավ լուրերը կուրախացնեն ձեզ: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:

Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Շաբաթն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում: Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն: Դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբերությունները հրաշալի զարգացում կունենան:

Առյուծ

Շաբաթը բարեհաջող չէ հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի վրա: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛ մտերիմներին: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ չմոտենաք հարցին և անտեսեք այն:

Կույս

Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք շաբաթվա  առաջին կեսին, քանզի ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև՝ հին պարտքի վերադարձ: Ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց: Հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է, սակայն եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք՝ ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:

Կշեռք

Բարեհաջող շաբաթ է: Նպատակահարմար՝ հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատեք նոր ծանոթություններ: Ստացված դրամական միջոցները թույլ կտան ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կարիճ

Հաջողությունը ձեզ կժպտա։ Կարող եք տարբեր բնույթի մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Այս շաբաթ  հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք: Բնության գրկում հանգիստ կազմակերպելու ամենալավ ժամանակն է: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը հետագայում աշխատանքի մեջ օգտակար կլինի:

Աղեղնավոր

Թեև շաբաթը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենայնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ: Աղեղնավորներին կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է:

Այծեղջյուր

Այս շաբաթ տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղևորությունների մեկնել, ժամանակ անցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով: Հնարավոր է՝ հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:

Ջրհոս

Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այս շաբաթ  դրանք կարող են սովորականից շատ լինել, սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ

Ընդհանուր առմամբ, շաբաթը  լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին վաղուց ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու՝ ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ: Շաբաթվա  երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, հետևաբար, ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:

 

731
թեգերը:
Աստղագուշական տեսություն
Ըստ թեմայի
Ի՞նչ ակնկալիքներ է ունենալու ձեզնից ձեր սիրելին. հաջորդ շաբաթվա աստղագուշակ
Ի՞նչն է միավորում Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը․ ներկայացնում է աստղագուշակը
Պահպանեք ինքնատիրապետումը և մի կորցրեք հումորի զգացումը․ աստղերն այս շաբաթ հուշում են
2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար
Խարբերդի մանկատան տնօրեն

Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի. մանկատան տնօրենը՝ ստուգման արդյունքների մասին

89
(Թարմացված է 23:42 08.05.2021)
Հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարությունը համաձայն չէ մանկատան ֆինանսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած փաստերի հետ։

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է դրանք ու նաև հայտնել, թե ինչպես է վերաբերվում քրեական գործ հարուցելու հավանականությանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ–ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՊ հաշվեքննության մեջ նշվում էր, որ երեխաների համար գնված ապրանքների քանակները չեն համապատասխանել պլանով նախատեսվածին։ 

Տնօրեն Բալասանյանը դա «աշխատանքային սովորական պրոցես» է որակում` հավելելով, որ դրա ընթացքում հնարավոր են փոփոխություններ։

Сотрудники Харбердского специализированного детского дома
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյանն ու Խարբերդի մանկատան աշխատակիցները

«Օրինակ` եթե ինչ–որ ապրանքատեսակ մեզ մեկը օգնություն է տալիս, կարող ենք այդ ապրանքատեսակից արդեն կայացած մրցույթի արդյունքում հրաժարվել։ Օրենքը թույլ է տալիս 10 տոկոսի չափով այն փոխարինել մեկ այլ ապրանքատեսակով, որի կարիքը մենք ավելի ունենք»,– ասում է նա։

Դիմակ և ալկոգել․ երևանյան տրանսպորտում ստուգումները կուժեղացնեն

ՀՊ–ի հաշվեքննության համաձայն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը բյուջեից նախատեսվածից 846 300 դրամ ավելի գումար է ստացել։ Այս փաստին ևս տնօրենն իր առարկությունն ունի։ Նախ` նրա խոսքով, բյուջեից ավելի ստացած գումարը իրականում ոչ թե 846 300 դրամ է եղել, այլ 1 մլն 356 000 դրամ, և երկրորդ` ավել գումարն ամբողջությամբ 2020թ–ի հունվարի 20-ի դրությամբ վերադարձվել է բյուջե։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ամբողջ խնդիրն, ըստ տնօրենի, այն է, որ ՀՊ–ն ստուգել է 2019թ–ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ի ֆինանսական փաստաթղթերը, մինչդեռ գումարը վերադարձվել է արդեն 2020թ–ին, հետևաբար այդ փաստը դուրս է մնացել հաշվեքննողների ուսումնասիրության տիրույթից։

«Հունվարի 20-ի արդեն ճշտված նախահաշվով մենք այդ գումարը վերադարձրել ենք պետբյուջե։ Դա ոչ միայն սննդի հոդվածից է, այլև փոքր–փոքր այլ հոդվածներից։ ՀՊ–ն ավելի փոքր թիվ է ստացել, որովհետև իրենք չեն հաշվել ավել պահած երեխաների սնունդը»,– պարզաբանում է տնօրենը։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյան

Նրա խոսքով, ներկա պահին մանկատանը պլանով նախատեսվածից 15 շահառու ավել է բնակվում։

Հարկ է նշել, որ այս մեկնաբանությունը մանկատան ղեկավարությունը ներկայացրել է նաև ՀՊ–ին։ Բայց պալատն այն չի ընդունել` հաշվեքննության մեջ գրելով. «Պարզաբանումը չի ընդունվում, քանի որ սնունդ ստացող շահառուների թվի փոփոխությունը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված շահառուների թիվը»։ (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 44)։

Սննդից բացի, տնօրենի խոսքով, ավելացել են նաև աշխատավարձերի, պարգևավճարների համար նախատեսված գումարներից, որոնք ևս, Բալասանյանի խոսքով վերադարձվել են բյուջե։

Հաշվեքննիչ պալատի բացահայտումների համաձայն, խորը ռիսկ են պարունակում նաև մանկատան երեխաների համար գնված գույքի քանակները։ Ըստ հաշվեքննության` տարվա ընթացքում գնվել է 7-18 տարեկան երեխաների 300 հատ բրդյա սվիտեր, 300 տղայի վարտիք, բայց տղայի ձմեռային կոշիկ գնվել է ընդամենը 10 զույգ, աղջիկների համար էլ ընդամենը 30 հատ սպորտային հագուստ։

Մանկատան տնօրենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոչ միայն հերքեց հաշվեքննիչների մտավախությունը, այլև ուղեկցեց խմբերից մեկն ու ցույց տվեց երեխաների հագուստով լի զգեստապահարանը։

Сотрудница Харбердского специализированного детского дома рядом со шкафом с одеждой воспитанников
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

«Թանկարժեք գույքը` վերարկուները, վերմակները, ծածկոցները, կոշիկների մեծ մասը աշխատում ենք ձեռք բարեգործության հաշվին։ Իսկ գնումների պլանում ընդգրկում ենք միայն ամենաանհրաժեշտը, օրինակ` շապիկ, վարտիք, զուգագուլպաներ և այլն։ Քանի որ 135 երեխա սայլակավոր են, և ցրտահարվելու ռիսկը կա, հիմնական շեշտը դրվում է ձմեռային ամիսների վրա։ Մենք ոչ թե հիմա 300 սվիտեր ունենք, այլ գուցե 700-800, որովհետև շատերինը ամեն օր փոխվում է»,– ասաց նա։

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Իսկ թե ինչու են մարզահագուստները ձմեռային հագուստի համեմատ այդքան քիչ ձեռք բերվել, Բալասանյանը մեկնաբանեց երեխաների ֆունկցիոնալ կարողություններով ու նաև այն հանգամանքով, որ այդ հագուստը այնքան էլ արագ չի մաշվում ու այնքան էլ հաճախ չի նորացվում։

«Դա ամենօրյա հագուստ չէ։ Երբ որ ինչ–որ սպորտային մրցումներ են լինում, միջոցառումներ են լինում, այդ ժամանակ հագնում են»,– ասաց նա։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՊ հաջորդ բացահայտումը վերաբերում է մանկատան աշխատակիցներին։ Ըստ հաշվեքննության` նրանցից 45–ը աշխատում են նաև այլ տեղերում, ընդ որում` 14–ը` 3 և ավելի գործատուների մոտ:

Մանկատան տնօրենը նշեց, որ այս հարցում ինքը որևէ խնդիր չի տեսնում։

«Երկուսը հերթապահ բժիշկներ են, որ իրենց հերթապահությունը անում են, ուրիշ հիմնարկներում էլի բժշկական ծառայություններ են մատուցում»,–ասում է Հարություն Բալասանյանը։

Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանն էլ շեշտում է, որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ համատեղությամբ աշխատողն աշխատի 1 և ավելի տեղերում։

«Կարևորն այստեղ այն հանգամանքն է, որին նաև ՀՊ–ն ուշադրություն դարձրել է ու տեսել է, որ, ըստ էության մեզ մոտ այդ աշխատանքը գրաֆիկներով, դրույքաչափերով է կատարվում, այստեղ մենք իրավական մասով խախտում չունենք»,– ասում է նա։

Юрист Харбердского специализированного детского дома Анжела Мнацаканян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանը

Այս պարզաբանման հետ ևս ՀՊ–ը համաձայն չէ։ Մանկատան ղեկավարության ներկայացրած այս մեկնաբանությանը հաշվեքննության մեջ այս արձագանքն է տրվել. «Թվով 14 աշխատակիցների համատեղությամբ աշխատանքը կարելի է դասել բարձր ռիսկային, քանի որ դրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները միաժամանակ աշխատում են 3 և ավելի գործատուների մոտ, հետևաբար տվյալ դեպքերը չեն համապատասխանում իրավական ակտերի դրույթներին» (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 50)։

Մեր դիտարկմանը, որ այս նույն մեկնաբանությունները ՀՊ–ն չի ընդունել , տնօրենը պատասխանեց. «Դա իրենց իրավունք  է»։ Ապա ավելացրեց.«Գուցե իրավական ինչ–որ խնդիրներ տեսել են, չեմ կարծում, որ առանց հիմքի ներկայացնեին»:

Եվ այնուամենայնիվ, մանկատան տնօրենը վստահ է, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցի, քանի որ «գործ հարուցելն ինքնանպատակ չէ» և որ «դրա համար լուրջ ապացուցողական բազա է պետք»։

«Իսկ եթե կհարուցեն, քննություն կտանեն, փորձաքննություններ կնշանակեն, նորից ստուգումներ կանեն՝ ի՞նչ ասեմ։ Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի»,– ասաց նա։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ինչո՞ւ է կառավարությունը շտապում. ԵՊՀ-ն դատարանում կվիճարկի հապճեպ ընդունված որոշումը

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործ հարուցելու որոշում դեռ չի կայացվել։ Պետշահերի պաշտպանության վարչությունը դեռ ուսումնասիրում է հաշվեքննության մեջ նշված փաստերը, դրանց վերաբերյալ տարբեր մարմիններին լրացուցիչ հարցումներ են ուղարկվել։

Նշենք, որ հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները։ Մայիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ողջունում է ՀՊ–ի բացահայտումները և հույս ունի, որ կիրականացվի պատշաճ քննություն, և բոլոր մեղավորները կենթարկվեն  քրեական պատասխանատվության։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
89
թեգերը:
ստուգումներ, մանկատուն, Խարբերդ
Ըստ թեմայի
Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Ինչպես է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը գումարներ հափշտակել. ԱԱԾ–ի բացահայտումը
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Կաթված

Ինչպես իմանալ, որ խոլեստերինը բարձր է

107
(Թարմացված է 19:09 08.05.2021)
Ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Բրիտանական «British Heart Foundation» կազմակերպության մասնագետները թվարկել են այն նախանշանները, որոնք ցույց են տալիս արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ «Express»–ը գրում է, որ խոլեստերինի «ավելցուկի» դեպքում դադարում է ուղեղի արյան մատակարարումը, և դա կարող է ինսուլտի՝ կաթվածի հանգեցնել:

Բացի այդ, խոլեստերինի բարձր պարունակությունն արգելափակում է արյունատար անոթները։ Դրա հետևանքով թթվածինն ու այլ սնուցող նյութեր չեն կարողանում հասնել սրտին, ինչն էլ սրտի կաթվածի է բերում։

Բժիշկների կարծիքով՝ տագնապալի նշաններից են կրծքավանդակի կամ վերջույթների ցավերը։ Հարկ է ուշադրություն դարձնել գիտակցության մթագնմանը։ Սա կարող է առաջանալ այն պատճառով, որ արյունը չի սնուցում ուղեղը։ Անհանգստացնող նախանշաններ են նաև մկանների թուլությունը, ծանր շնչառությունը և հոգնածությունը:

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Բժիշկները նախազգուշացնում են, որ վնասակար սովորությունները, ինչպես օրինակ՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կանխարգելման համար խորհուրդ է տրվում պահպանել առողջ սննդակարգ, օգտագործել մեծ քանակությամբ միրգ ու սահմանափակել սննդի մեջ ճարպի և շաքարի օգտագործումը։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

107
թեգերը:
բժիշկ, շաքար, Ծխել, կաթված
Ըստ թեմայի
Ինչպես է պետք պատրաստել ու ուտել կարտոֆիլը, որ այն չվնասի օրգանիզմը
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 00:24 09.05.2021)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Այս շաբաթը սկսվեց ԱԺ արտահերթ նիստով․ ներքին պայմանավորվածությունը խախտողներ չեղան, խորհրդարանն էլ չընտրեց վարչապետի՝ առաջադրված միակ թեկնածուին։ Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան շաբաթվա ընթացքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Այս շաբաթ աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանում Լավրովը խոսեց «Զանգեզուրի միջանցքի», գերիների վերադարձի խնդրի մասին... Նա այցելեց Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Մեր երկրում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային ծրագիրը։ Ցանկացողները կարող են պատվաստվել ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երևանի բանուկ հատվածներում գործող շարժական կետերում։ Առայժմ դրանք երեքն են․ մեկը Հյուսիսային պողոտայում է, երկուսն էլ՝ խոշոր առևտրային կենտրոնների մոտ։

Պատերազմից գրեթե 7 ամիս անց վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները դեռևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նախագահական նստավայրում մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը։ Նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

0
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
    Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
    Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
    © Sputnik / Asatur Yesayants

    Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

    Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
    «Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:

  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

թեգերը:
պատվաստումներ, Սերգեյ Լավրով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան