Դերասանուհի Աննա Խիլկևիչն ամուսնու՝ բիզնեսմեն Արթուր Վոլկովի հետ

Հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկևիչը խոստովանել է, թե ինչու էր խանդում իր հայ ամուսնուն

107
Դերասանուհին ստիպված է եղել շատ աշխատել, որպեսզի կարողանա հանգստանալ և սովորել վստահել իր սիրելիին: Թեև մինչ օրս էլ, նույնիսկ տհաճ երազը կարող է փչացնել նրա  տրամադրությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. - Sputnik. Հայտնի  ռուս դերասանուհի, «Универ» հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկևիչն արդեն մի քանի օր է՝ ամուսնու` Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ հանգստանում է Իսպանիայում, որտեղից  պարբերաբար գրավիչ լուսանկարներ է հրապարակում Instagram-ի իր էջում:

Այսօր Աննան որոշել է իր հետևորդներին ցուցադրել մի շատ ռոմանտիկ լուսանկար և բավականին անկեղծ խոսել խանդի մասին՝ խոստովանելով, որ դա իր «թույլ տեղն է»:

Դերասանուհին պատմել է, որ տարիներ շարունակ պայքարել է այս  կործանարար զգացմունքի դեմ: Նրա խոսքով՝ դեռ փոքր հասակից մարդկանց «ներարկում են» այնպիսի  կարծրատիպեր, որոնց պատճառով նրանք վախենում են վստահել իրար և միմյանց հետ անկեղծ կինել։ 

«Ախր, դեռ փոքրուց  ինձ սովորեցրել են, որ տղամարդկանց վստահել չի կարելի, որ ընկերուհիներիդ չպետք է մոտ թողնես քո տղամարդուն, որ ամենուր խաբեություն է և վտանգ: Նման կարծրատիպերով հեշտ չէ տղամարդու հետ հարաբերություններ կառուցելը»,-գրում է Խիլկևիչը:

View this post on Instagram

Ревность. Ууух...это слабое место. Было когда-то. Ведь в детстве меня учили, что доверять мужчинам нельзя✊🏽Подруг близко к мужу подпускать нельзя👊🏼Везде обман и опасности. И жить с такими мыслями и стереотипами непросто в отношениях, скажу я вам. Это доставляло множество неудобств и поводов для ссор. И у меня ушло почти 3 года здоровых отношений на то, чтобы я расслабилась и начала доверять. Чтобы разобраться в себе, в собственных мыслях и помыслах любимого. Но это была работа двоих, одного моего желания, конечно, было не достаточно✨И когда этот момент настал, я смогла начать дышать полной грудью. Я бы даже сказала, что мы оба начали это делать!)) Доверие и уважение столпы, на которых держатся крепкий союз. Хотя бывает, что после какого-нибудь неприятного😬 сна я потом ещё полдня дуюсь на мужа😂💪🏽✊🏽👿 Лафки всем, пупсики 👋🏽😂😘

A post shared by Анна Хилькевич (@annakhilkevich) on

Այս կասկածները դերասանուհուն շատ անհարմարություններ են պատճառել, հանգեցրել ամուսնու հետ վեճերի։ Երեք տարվա ընթացքում Խիլկևիչը վերջապես գլուխ է հանել իր զգացմունքներից և ամեն ինչ կարգավորել ոչ միայն իր, այլ նաև ամուսնու «գլխում»։

Դերասանուհին շեշտում է, որ անհնար է միայնակ հաղթահարել դժվարությունները. դա երկուսի գործն է։

«Եվ երբ այդ պահը հասավ, ես կարողացա վերջապես  խորը շունչ քաշել, ավելի ճիշտ՝ երկուսս էլ սկսեցինք հանգիստ շնչել։ Հավատարմություն և  փոխադարձ հարգանք. սրանք են այն սյուները, որոնք  ուժեղ են պահում ամեն  միություն»:

Հիշեցնենք, որ Խիլկևիչը հայազգի ռուսաստանաբնակ գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ ամուսնացել է 2015 թվականին: Հենց 2015 թ.-ին ամուսինները դուստր ունեցան` Արիաննային: Իսկ 2018 թվականի օգոստոսի 20-ին ծնվեց զույգի երկրորդ երեխան: Դերասանուհու առաջին ամուսնությունը ТНТ- ի «Барвиха» հեռուստասերիալի մենեջեր Անտոն Պոկրեպոյի հետ չստացվեց։ Հարցազրույցներից մեկում Աննան խոստովանել է, որ առաջին ամուսնության դասերը լավ է սերտել և սխալներ այլևս թույլ չի տա։

Արգասաբեր գիշերվա արդյունքում «Ունիվերի» աստղ Աննա Խիլկևիչը խաբել է ամուսնուն

107
թեգերը:
խանդ, ամուսնություն, Աննա Խիլկևիչ
Ըստ թեմայի
«Ունիվերի» Մայքլը պատմել է «լկտի» հայկական հումորի ու «Քեշյան» նախագծի մասին․ բացառիկ
Նա հայ է, նրան խաբել չի լինի. «Ունիվերի» աստղը պատմել է հղիության մասին
Հայերի շրջապատում. Խիլկևիչը հայ դիզայների զգեստով ստացավ «Տարվա մայր» մրցանակը
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

115
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

115
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել
NordStar

Հայաստանից ևս 400 մարդ է մեկնել Ռուսաստան

98
(Թարմացված է 20:57 10.08.2020)
ՌԴ քաղաքացիություն ունցող անձինք Հայաստանից մեկնել են Մոսկվա, Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 10-ին 3 չարտերային չվերթ է կայացել, և ՌԴ քաղաքացիների հերթական խումբը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուասաստանի դեսպանությունը։

««NordStar ավիաընկերության (Գյումրի - Մոսկվա) և «Արմենիա» ավիաընկերության երկու հատուկ չարտերային չվերթերով (Երևան-Կալուգա և Երևան-Սանկտ Պետերբուրգ) Ռուսաստան է վերադարձել ևս 339 մարդ »,– նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ դրությունից հետո Հայաստանից ՌԴ է մեկնել 4440 մարդ։

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց վերադարձը կազմակերպելու աշխատանքը շարունակվում է։

98
թեգերը:
Ռուսաստան, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչը կարող է փրկել ավիացիան․ ավիաընկերություններն անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին
«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը
Մոսկվայից Երևան ևս մեկ չարտերային չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին