ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Շիրակի կանայք շուտով ստիպված չեն լինելու բուրդ լվանալ ու չբխել։ Ամասիայում այսօր` հուլիսի 19-ին, բրդի գործարան է բացվել։ Այն նաև կնպաստի մարզում նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Ամասիա համայնքի բնակիչ Ջեմմա Վարդանյանը երկար տարիներ գործազուրկ էր: Միայնակ հոգում է նաև տեսողական խնդիր ունեցող քրոջ հոգսերը: Ոչխար է պահում, ու ոչխարի բրդի իրացումը մինչ այս ևս խնդիր էր: Մի քանի ամիս առաջ իմացավ, որ հայրենի Ամասիայում բացվելու է բրդի գործարան, որը ոչ միայն կլուծի բրդի իրացման, այլ նաև աշխատանքի հարցը: Այսօր արդեն տիկին Ջեմման գործարանի պահեստավորված բրդի սորտավորմամբ և առաջնային մաքրմամբ է զբաղվում: «Սա փրկություն է բոլորիս համար»,-նշում է նա:
Բուրդը սորտավորումից հետո անցնում է բացման և լվացման պրոցես, որից հետո չորանում է: Հետագայում ավտոմատ հոսքագծով կրկնակի բացվում է, ցողվում հատուկ յուղերով՝ փափկության համար, որից հետո նոր ստացվում է արտադրության համար պիտանի բուրդ: Հենց այդպես՝ մեր տատերի չիբուխի, թակի ու սանդերքի փոխարեն բուրդն անցնում է ավտոմատացված վերամշակում: Ստացված բրդյա գործվածքներն ու թելերը օգտագործվում են թաղիքագործության, կարպետագործության և գորգագործության համար:
«Հույս ունենք, որ հաջորդ տարի ֆերմերների համար բրդի նպատակով ոչխարաբուծությունը կդառնա մշակույթ, և ավելի հեշտ կլինի բուրդը մթերել: Մեր համար առաջնային խնդիր է ֆերմերին կրթել և սովորեցնել ոչխար պահել բրդի համար, ինչը կօգնի մեզ շատ լավ որակի բուրդ մթերել՝ հեշտացնելով մեր աշխատանքը և ստանալով որակյալ թել:
Ավագյան. «Ոչխարներին պետք է խուզել, դա պարտադիր պրոցես է, որ սար թեթև բարձրանան»
Մենք ծրագրել ենք, որ ստանալու ենք Հայաստանի լավագույն թելը և ամբողջ աշխարհին այն ներկայացնելու ենք»,- Sputnik Արմենիային ներկայացնելով գործարանի աշխատանքը` ասաց Կանանց զարգացման «Ռեսուրսկենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում ֆերմերներին տրամադրվել է նաև էլեկտրական խուզի սարքեր:
«Դա սենսացիա էր». ինչ է սպասում ՀՀ հյուրերին և բնակիչներին ոչխար խուզելու փառատոնում
Գործարանը շահագործվեց «Մարդը Կարիքի մեջ» ՀԿ–ի, Ամասիայի համայնքապետարանի, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Հայաստանում ԵՄ աջակցությամբ: Ծրագիրը կնպաստի 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունների զարգացմանը և մարզում կստեղծի 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:
Նշենք, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Ամասիա համայնքը, հայտնի է ոչխարաբուծությամբ։ Բրդյա ապրանքների արտադրությունը տեղի մշակութային ժառանգության մասն է կազմում։ Տեղական ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ։ Նման բրդատեսակաները բավական հարմար են կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Ներկայումս մարզում բուծում են միայն մսատու ցեղատեսակներ, քանի որ բուրդը չուներ բավարար սպառման շուկա։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար