Տաթև Կարապետյան

Համեստ և ճաշակով. Տաթևիկ Կարապետյանը չի դադարում զարմացնել իր անթերի ոճով. լուսանկար

478
Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, լուսանկար է հրապարակել Լոնդոնից և հիացրել իր վիրտուալ ընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ոչ մի ձևականություն, ինքնասիրահարվածություն կամ տարօրինակություն. պարզապես հաճելի լուսանկար, որում երևում է լոնդոնյան հյուրանոցներից մեկի մուտքի մոտ միայնակ կանգնած, ճաշակով հագնված մի կին` ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը։ Նա լուսանկարը հրապարակել է Instagram–ում, որտեղ հետևորդների պակաս չունի, և մարդիկ անմիջապես արձագանքել են հրապարակմանը։

Посмотреть эту публикацию в Instagram

tbt ... 🖤

Публикация от TATA.S.KARAPETIAN (@tatakey)

«Որքան շատ եմ հետևում ձեր գրառումներին, այնքան ավելի շատ եմ համակրում։ Կեցցեք դուք։ Գնալով համոզվում եմ, որ նախկին ամուսնու մասին ձեր խոսքերը ճիշտ էին. ընտրել է ինքնաոչնչացման ուղին», – գրել է օգտատերերից մեկը։

Սամվել Կարապետյանի դուստրը XIII դար է «ուղևորվել»

«Դու, ինչպես միշտ, արիստոկրատ ես», – նշել է մեկ ուրիշը։

«Միշտ նրբագեղ, անթերի ոճ և ճաշակ։ Չեմ դադարում հիանալ»,– աղջկա անթերի ոճը գնահատել են նաև մյուսները։

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը նկարվել է կաթողիկոսի հետ. լուսանկարներ

Տաթևիկի լուսանկարի տակ նման հիացական մեկնաբանությունները շատ են, բնականաբար, «լայքերը»` ավելի շատ։

«Բարով մնաս, Հայաստան». Տաթև Կարապետյանը մեկնեց, բայց խոստացավ վերադառնալ

478
թեգերը:
Լուսանկար, Սամվել Կարապետյան, Տաթև Կարապետյան
Ըստ թեմայի
Danke, Tatevik. գյումրեցի ընտանիքներն ապահով տանիք նվեր ստացան
Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր կուռքի մասին․ տեսանյութ
Ամենահարուստ հայերից մեկի դուստրն ասել է` ինչպես կարելի է արագ նիհարել. լուսանկար