«Միսս Աշխարհ Արմենիա 2019»

Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից

1360
(Թարմացված է 11:19 19.07.2019)
Աղջիկները պատմում են իրենց կյանքի, նպատակների, անցած ճանապարհի և գեղեցկության մրցույթներին մասնակցելու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ի՞նչ գիտենք «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի լավագույն 5-յակում հայտնված գեղեցկուհիների մասին. ովքե՞ր են նրանք, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեն։ Sputnik Արմենիան զրուցել է աղջիկների հետ և նրանց մասին ուշագրավ մանրամասները ներկայացնում է իր ընթերցողին։

Победительница конкурса красоты Мисс мира - Армения 2019 Лиана Воскерчян
© Sputnik / Aram Nersesyan ,
Լիանա Ոսկերչյան

«Մամուլի համակրանք» և «Միսս Աշխարհ Արմենիա 2019» տիտղոսին արժանացած Լիանա Ոսկերչյանը ծնվել է Երևանում, նա 20 տարեկան է։ Սովորում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ապագա քաղաքագետ է։ Ավարտել է նաև երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։ Նման մրցույթի մասնակցում է երկրորդ անգամ, սկզբում՝ մայրիկի հորդորով։ Առաջին անգամ` 2017 թվականին, այդքան էլ մեծ հաջողության չի հասել։

«Երկրորդ անգամ էլ եկա ուժերս փորձելու։ Կարծում եմ` անգամ պարտության մեջ կարող է լինել հաղթանակի բանալին, ինչում ես համոզվեցի։ Առաջին անգամ անփորձ էի, տեսախցիկի հետ աշխատելու ձև չգիտեի, այդ պատճառով էլ հաջողության չհասա»,-ասաց Լիանան։

Մրցույթում հաղթելու համար հատուկ ոչինչ չի արել, մնացել է այնպիսին, ինչպիսին կա։ Համոզված է` հենց դա էլ գերել է ժյուրիի անդամներին։ Կարծում է, որ կկարողանա  հետևել մրցույթի կարգախոսին ՝ «Գեղեցկությունը՝ նպատակով»։

Սիրում է կիթառ նվագել, նկարել, տորթեր թխել և դրանց վրա գեղեցիկ նկարել։

«Դիետաների երբեք չեմ հետևել, փորձում եմ առողջ սնվել, բայց տորթեր շատ եմ սիրում »,-խոստովանում է գեղեցկուհին։ Լիանան տիրապետում է երեք օտար լեզվի՝ ռուսերեն, անգլերեն և կորեերեն։ Կնոջ գլխավոր առաքելությունը համարում է մայրանալը։

Участница конкурса красоты Мисс мира - Армения 2019 Моника Григорян (Ванадзор)
© Sputnik / Aram Nersesyan ,
Մոնիկա Գրիգորյան

«1-ին վիցեմիսս» տիտղոսին արժանացած Մոնիկա Գրիգորյանը 19 տարեկան է։ Նա Լոռու մարզից է՝ Վանաձորից։ Այժմ սովորում է Վանաձորի պետական համալսարանի անգլերեն լեզվի և գրականության բաժնում։ 7 տարի է զբաղվում է մեծ թենիսով, հաճախում է լողի։ Կնոջ գեղեցկության չափանիշը համարում է նրա  մաքուր հոգին։

Մրցույթին մասնակցելու որոշումն ինքը չի կայացրել, իր համարձակությունը չէր ների։ Նրան քույրն է գրանցել, հետո ասել է, որ մրցույթին մասնակցելու  գրանցման հայտը տեղ չի հասել։

«Երբ մրցույթի կազմակերպիչներից զանգահարեցին և ասացին, որ անցել եմ քասթինգի փուլը, ինձ համար մեծ անակնկալ էր։ Առաջին անգամ էի բեմ դուրս գալիս, շատ լարված էի, կարծում եմ` եթե հետագայում այլ մրցույթների մասնակցեմ, արդեն ավելի հանգիստ կլինեմ»,-ասաց նա։

Մոնիկան ուրախ է, որ մասնակցել է այս մրցույթին, քանի որ բացի մեծ փորձից նաև ճանաչում և նոր ընկերներ է ձեռք բերել։ Գեղեցկուհին իրեն շփվող, ընկերասեր և ուրախ մարդ է համարում։ Կարծում է, որ կինն այս կյանքում պետք է կատարի իր առաքելությունը և նոր կյանք տա հնարավորինս շատ բալիկների։ Մինչ մրցույթին մասնակցելը Մոնիկան մտածել է, որ պետք է երկու երեխա ունենա, սակայն մրցույթի ընթացքում իրեն շատ է ոգևորել գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, որը 5 երեխա ունի։

«Գոհարն ինձ համար կնոջ իդեալ է, նրան տեսնելով` ես որոշեցի, որ արժե շատ բալիկներ ունենալ»,- ասաց Մոնիկան և հավելեց, որ կոչ է անում գեղեցիկ աղջիկներին մասնակցել գեղեցկության մրցույթների և դառնալ ավելի ինքնավստահ։

Участница конкурса красоты Мисс мира - Армения 2019 Анета Габриелян (Ереван)
© Sputnik / Aram Nersesyan ,
Անետա Գաբրիելյան

«2-րդ վիցե միսս» տիտղոսակիր Անետա Գաբրիելյանը 24 տարեկան է։ Ծնվել է Երևանում։ 2 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ 9 տարի բնակվելուց հետո ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան։ Անետան դեռ 2012 թվականին մասնակցել է «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթին և արժանացել է «1-ին վիցե միսս» տիտղոսին։

Աշխատում է իր մասնագիտությամբ՝ կոսմետոլոգ է։ Ցանկանում է ուսումը շարունակել և դառնալ հոգեբան։ Նախասիրություններ շատ ունի։ Զբաղվում է թեթև ատլետիկայով, հաճախում է մարզասրահ, հեծանիվ է քշում։ Սիրում է հայկական խոհանոցի ուտեստներ պատրաստել։ Նախընտրում է շների հետ զբոսանքը։

Մրցույթում հաղթանակ տանելու դեպքում Անետան կփորձեր մարդկանց համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային խնդիրները լուծելու շուրջ, ինչպես նաև կաներ ամեն ինչ, որպեսզի  թափառող շներն ունենային մշտական օթևան և սնունդ։

Անետան իր բնավորության ամենաբնութագրական գիծը համարում է լավատեսությունը։

«Մարդ պետք է սովորի երջանիկ ապրել ու խնդիրների պատճառով երբեք չհուսահատվել »,-նշում է գեղեցկուհին։

Участница конкурса красоты Мисс мира - Армения 2019 Лиана Исраелян (Ереван)
© Sputnik / Aram Nersesyan ,
Լիանա Իսրաելյան

Մրցույթում «3- րդ վիցե միսս» տիտղոսակիր Լիանա Իսրայելյանը 24 տարեկան է։ Ավարտել է ԵՊՀ-ի  ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը։ Անգլերենի մասնագետ է, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Գեղեցկության մրցույթին մասնակցել է ընկերների խորհրդով։ 7 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ ձիասպորտով, սակայն այժմ ձիարշավը նրա համար սիրողական զբաղմունք է։

Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ

Իրեն շփվող մարդ է համարում։ Մարդկանց մեջ գնահատում է բարությունը, ազնվությունը։ Կարծում է, որ հայ կնոջ համար առաջին տեղում պետք են լինեն իր ընտանիքը և երեխաները։ Սակայն շեշտում է, որ կինը երբեք չպետք է մոռանա ինքն իրեն երջանկացնել։ Նա պետք է իր սիրած աշխատանքն ունենա, որը կհամատեղի ընտանիքի հետ։ Արդեն 4 տարի է Լիանան մոդելային աշխարհում է։

Մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, սակայն գեղեցկության մրցույթում առաջին անգամ է և չի զղջում։ Ընտանիքի անդամները շատ դրական են արձագանքել մրցույթին մասնակցելու իր որոշմանը։

«Ես ունեմ մեծ եղբայր, որն իմ առջև երբեք սահմանափակումներ չի դրել։ Ծնողներս միշտ իմ կողքին են։ Մեծ հույս ունեմ, որ հետագայում իմ երկրորդ կեսն էլ կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ և չի փորձի ինձ փոխել»,- ասաց Լիանան։

Участницы конкурса красоты Мисс мира - Армения 2019 Милена Терян (Новая Зеландия) и Моника Григорян (Ванадзор)
© Sputnik / Aram Nersesyan ,
Միլենա Տարյանը և Մոնիկ Գրիգորյանը

«4-րդ վիցե միսս» և «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Միլենա Տարյանը 27 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Հայաստանում։ 15 տարեկանում ընտանիքի հետ բնակություն է հաստատել Նոր Զելանդիայում, որտեղ և կրթություն է ստացել։ Մասնագիտությամբ բուժքույր է։ Աշխատում է որպես ատամնաբուժի օգնական։ Նաև լատինոամերիկյան պարերի պարուսույց է։ Իր նախասիրություններից առանձնացնում է պարը, լողը, յոգան, ձիարշավը։

Համարում է, որ կյանքի առաջնային նպատակը մարդկանց օգնելն է։ Իրեն համառ ու նպատակասլաց մարդ է համարում։

«Եթե չես կարող օգնել, մի խանգարիր», -ասում է Միլենան և հավելում, որ մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է անկեղծությունը։ Կարծում է, որ յուրաքանչյուր կին նախ ինքն իրեն պետք է սիրի, որպեսզի դիմացինը կարողանա իրեն գնահատել։

«Քանի որ ես ապրում եմ արտերկրում, փորձում եմ հայ կանանց պատիվը միշտ բարձր պահել։ Համարում եմ, որ յուրաքանչյուր կին պետք է մայրանա, բայց նաև չմոռանա իր մասին։ Կարիերան ու ընտանիքը կարելի է համատեղել»,-նշում է գեղեցկուհին։

Միլենան բեմում չի հուզվել, ընդհակառակը, շատ ուրախ և անկաշկանդ է եղել։ Նման մրցույթների էլի է մասնակցել։ Նոր Զելանդիայի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում վաստակել է 1-ին վիցե միսս տիտղոսը։ Այս տարի Հայաստան եկել է հանգստանալու, բայց, քանի որ դեռ Թայլանդում հանդիպել էր «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի նախագահ Գոհար Հարությունյանին և զրուցել, որոշել է պահը բաց չթողնել և մասնակցել։

Միլենան արդեն 4 տարի է, ինչ բարեգործությամբ է զբաղվում,  մի քանի կարիքավոր երեխաների հովանավորն է։

«Երբ դեռ չգիտեի, որ մրցույթին պետք է մասնակցեմ, վարսերս, որոնք շատ երկար էին, նվիրաբերեցի քաղցկեղով հիվանդ երեխաներին», - նշում է Միլենան։

«Նոր Զելանդիայում մեծահասակները ոչ այնքան գումարի կարիք ունեն, որքան սիրո և ուշադրության։ Այդ է պատճառը, որ  պարային ելույթներով  հաճախ է այցելում  ծերանոցներ»,- ասում է նա։ Համապատասխան աշխատանք գտնելու դեքում հնարավոր է, որ Հայաստանում մնա, քանի որ այստեղ ապրելու մեծ ցանկություն ունի։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթի ժյուրին միաձայն քվեարկեց Լիանա Ոսկերչյանի օգտին։ 20-ամյա գեղեցկուհին կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային 69-րդ մրցույթում, որը տեղի կունենա Լոնդոնում, դեկտեմբերի 14-ին:

1360
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը ներկայացնող Անգելինա Չաբանյանը հաղթել է Miss USSR UK գեղեցկության մրցույթում
Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները
Հանուն գեղեցկության մարդը պատրաստ է ամենախենթ վիրահատությունների՝ ոտքերից մինչև պորտ
Մաշտոցի պողոտա, արխիվային լուսանկար

Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջ տանող թունելը որոշ օրերի փակ կլինի

16
(Թարմացված է 14:53 15.07.2020)
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ առաջիկա մի քանի օրերին, առանձին ժամերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելը:

Որոշումը պայմանավորված է թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով:

Այսպես՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում արված փոփոխությունն իրեն չի արդարացրել

16
թեգերը:
վարորդ, երթևեկություն, գետնանցում, Երևանի քաղաքապետարան
Ըստ թեմայի
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է
Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել
Ժամանակավորապես կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների երթևեկությունը
Վրաստանից Ռուսաստան բեռնատար և մարդատար կցորդիչով մեքենաների երթևեկությունը կդադարեցվի
Երևան

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի. Վարդավառը կանցնի անոմալ ջերմաստիճանի ներքո

51
(Թարմացված է 14:34 15.07.2020)
Գագիկ Սուրենյանը ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Կանխատեսումը վերաբերում է մասնավորապես կիրակի օրվան, երբ Հայաստանում նշվելու է Վարդավառի տոնը և դրան հաջորդող երկուշաբթիին:

«Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։

Նույն օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Իսկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ:  Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

51
թեգերը:
Վարդավառ, ամառ, շոգ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր է ընկել
Ինչ վնասներ են գրանցվել Տավուշում հակառակորդի կրակոցներից. ՔԿ–ն մանարամասներ է ներկայացրել
Գյուղ, արխիվային լուսանկար

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

0
(Թարմացված է 15:25 15.07.2020)
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խոսնակը տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական հարվածների ակ հայտնված գյուղերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում երկու տեսանյութ է հրապարակել։

«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,– տեսանյութերին կից գրել է նա։

0
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան