00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատրյան. «Հայերենի վատ իմացությունն անդրադառնում է բոլոր առարկաների վրա»

© Sputnik / Tigran HakobyanСероб Хачатрян
Сероб Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդունելության քննություններում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից դիմորդների 20 տոկոսն անբավարար գնահատական է ստացել: Սովորելու ձգտումը նվազել է, կրթության որակը՝ վատացել: Շտեմարնների շուրջ դժգոհություններն էլ տարեցտարի ավելանում են:
Սերոբ Խաչատրյան. «Անգիրներն այս անգամ չեն աշխատել»

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունից մասնակիցների 20 տոկոսի անբավարար գնահատականների պատճառն ամենևին էլ շտեմարններում տեղ գտած փոփոխությունները չեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Շտեմարանների հետ կապված խնդիրը նոր չէ, և դժգոհությունները տարեցտարի չեն պակասում։ «Խնդիրն այն է, որ այսօր ընդհանրապես սովորելու ձգտումը նվազել է, և վատացել է կրթության ընդհանուր վիճակը»,-ասաց Խաչատրյանը։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում մաթեմատիկայի քննությունից 20 միավոր են ստացել դիմորդներից 30–ը

Ըստ Խաչատրյանի՝ այն, որ հայոց լեզվի և գրականության քննությունների արդյունքներն ավելի վատն են, քան անգլերենինը, կամ մյուս առարկաներինը, դա դեռ չի նշանակում, որ նշված առարկաների վիճակը լավ է, իսկ հայերենինը՝ վատ։

«Ընդհանուր բոլոր առարկաների վիճակն է վատ։ Սակայն, մասնավորապես հայերենի վատ իմացությունն անդրադառնում է մնացած բոլոր առարկաների իմացության վրա»,-նշեց նա։

Դպրոցի տնօրենների քննության մասնակիցներից 54-ը չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը

Նրա խոսքով՝ պատճառը պետք է փնտրել դպրոցում. ամեն ինչ սկսվում է տարրական դասարաններից և եթե տարրական դասարաններում ընթերցանությամբ չեն զբաղվում և առաջադրանքները չեն յուրացնում, բարձր դասարաններում և ընդունելության քննությունների ժամանակ իրավիճակն է բարդանում։

Ավարտական քննության որոշ թեստեր նաև ռուսերեն կթարգմանվեն. փոփոխություններ` քննակարգում

«Արդեն կրկնուսույցի մոտ պարապելիս, դիմորդը ստիպված է լինում անգիր անել առաջադրանքները»,-նշում է փորձագետը։ Ի դեպ, լրագրողների հետ զրույցում գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը մեկնաբանելով հայոց լեզու և գրականություն առարկաներից անբավարար գնահատականների քանակը, հայտարարել էր, որ շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և անգիրներն այս անգամ «չեն աշխատել»:

Լրահոս
0