Դայանա Դավթյանը

Կնոջ առաքելությունը մայրանալն է. «Միսս Տիեզերք Արմենիան»` երազանքների և նպատակների մասին

510
(Թարմացված է 15:10 18.07.2019)
Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը դժվարությամբ է համոզել ծնողներին, որ թույլ տան իրեն մասնակցել գեղեցկության մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Դայանա Դավթյանը դեռ մանկուց երազել է գեղեցկության մրցույթների մասնակցել, սակայն երբեք չի պատկերացնել, որ կարող է նման հաջողության հասնել: Sputnik Արմենիայի եթերում աղջիկը խոսել է իր մանկության երազանքի, նախասիրությունների ու նպատակների մասին։

Победительница конкурса красоты Мисс Вселенная - Армения 2019 Даяна Давтян
© Sputnik / Aram Nersesyan ,
Դայանա Դավթյանը

«Երբ հայտարարվեց, որ կայանալու է «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթը, որոշեցի ուժերս փորձել»,-ասում է գեղեցկուհին և հավելում, որ ընտանիքի անդամները դեմ են եղել, որպեսզի նա մասնակցի որևէ գեղեցկության մրցույթի:

«Դուք չեք կարող պատկերացնել, թե ես ինչ փորձությունների միջով անցա, մինչև մասնակցեցի: Իմ հայրը կտրականապես դեմ էր, որ ես որևէ գեղեցկության մրցույթի մասնակցեմ: Նա գտնում էր, որ դա ինձ պետք չէ, և ավելի լավ է ես կենտրոնանամ իմ մասնագիտության վրա: Քանի որ հայրս դեմ էր, դա անդրադառնում էր նաև մայրիկիս որոշման վրա»,- պատմում է Դայանան։

Բայց մրցույթից հաշված օրեր առաջ նրան հաջողվել է համոզել մայրիկին, վերջինս էլ հայրիկին է համոզել:

Մասնագիտությամբ  գրաֆիկ դիզայներ Դայանա Դավթյանը շատ նախասիրություններ ունի, դրանց թվում է սպորտով զբաղվելը։ «Թեպետ իմ մասնագիտությանը ևս համարում եմ նախասիրություն, քանի որ այն մի բազմաճյուղ է: Զբաղվում եմ նկարազարդումներով և մարդկանց մուլտիպլիկացիոն կերպարներ եմ ստանում», -պատմում է Դայանան, հավելելով, որ այժմ ժամանակը չի ներում իր սիրած գործով զբաղվելու համար:

Խոսելով իր բնավորությունից` Դայանան խոստովանում է, որ չնչին բանից կրող է նեղսրտել ու նեղանալ:

«Ես ինքնավստահ մարդ եմ, բայց չնչին բանից կարող եմ նեղվել և ինքնավստահությունս իսկույն կկորի: Այս մրցույթն ինձ շատ մեծ ինքնավստահություն տվեց, որովհետև հաղթանակից հետո հասկացա, որ ժյուրիի անդամներին դուր եմ եկել»,-նշում է գեղեցկուհին:

Победительницы конкурсов красоты Мисс мира - Армения 2019 Лиана Воскерчян и Мисс Вселенная - Армения 2019 Даяна Давтян
© Sputnik / Aram Nersesyan ,
Լիանա Ոսկերչյանն ու Դայանա Դավթյանը

Երբ բեմից հայտարարել են իր անունը որպես հաղթողի, Դայանան շատ է հուզվել, դա ավելին էր, քան հուզմունքը, այսօր բառեր չի գտնում իր զգացողությունները նկարագրելու համար: «Մի կողմից սպասում էի հաղթանակին, մյուս կողմից չէի կարողանում հավատալ, որ դա ինձ մոտ հաջողվեց: Այդքան հայացքներ, այդքան շնորհավորանքներ ուղղված ինձ. այդ պահի իմ երջանկությունն աննկարագրելի է»,- ասում է Դայանան:

Հարցին, թե ի՞նչ պետք է իր կյանքում անի յուրաքանչյուր կին,  նա վստահորեն պատասխանեց . «Կնոջ առաքելությունը մայր լինելն է»։

Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ

Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին Գյումրիում կայացած «Միսս տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթին հաղթանակ տարավ Դայանը Դավթյանը։ Նա դեկտեմբերին Հայաստանը կներկայացնի  հեղինակավոր «Միսս տիեզերք» գեղեցկության  մրցույթին:

510
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է «Տիեզերքի ամենասեքսուալ աղջիկ 2019» տիտղոսակրի անունը
Հայերն ամենասեքսուալ ազգերի թոփ–տասնյակում են. լուսանկարներ
«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ
Մաշտոցի պողոտա, արխիվային լուսանկար

Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջ տանող թունելը որոշ օրերի փակ կլինի

20
(Թարմացված է 14:53 15.07.2020)
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ առաջիկա մի քանի օրերին, առանձին ժամերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելը:

Որոշումը պայմանավորված է թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով:

Այսպես՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում արված փոփոխությունն իրեն չի արդարացրել

20
թեգերը:
վարորդ, երթևեկություն, գետնանցում, Երևանի քաղաքապետարան
Ըստ թեմայի
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է
Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել
Ժամանակավորապես կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների երթևեկությունը
Վրաստանից Ռուսաստան բեռնատար և մարդատար կցորդիչով մեքենաների երթևեկությունը կդադարեցվի
Երևան

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի. Վարդավառը կանցնի անոմալ ջերմաստիճանի ներքո

58
(Թարմացված է 14:34 15.07.2020)
Գագիկ Սուրենյանը ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Կանխատեսումը վերաբերում է մասնավորապես կիրակի օրվան, երբ Հայաստանում նշվելու է Վարդավառի տոնը և դրան հաջորդող երկուշաբթիին:

«Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։

Նույն օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Իսկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ:  Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

58
թեգերը:
Վարդավառ, ամառ, շոգ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր է ընկել
Ինչ վնասներ են գրանցվել Տավուշում հակառակորդի կրակոցներից. ՔԿ–ն մանարամասներ է ներկայացրել
Գյուղ, արխիվային լուսանկար

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

138
(Թարմացված է 15:35 15.07.2020)
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խոսնակը տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական հարվածների ակ հայտնված գյուղերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում երկու տեսանյութ է հրապարակել։

«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,– տեսանյութերին կից գրել է նա։

Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

138
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար
Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել