ԱԱԾ

ԱԱԾ–ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

228
(Թարմացված է 14:33 17.07.2019)
Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ  գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն»:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ կայքից։

«ԱԱԾ–ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: ՀՀ մի խումբ  քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ ինչպես պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Քաղաքացիները, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել և առանց փաստաթղթային ձևակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը։ Նրանք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի վնաս:

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել  և առգրավվել  են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ,  դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ։ Մասնավորապես, բացահայտել են շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ  գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն»:

ԱԱԾ–ն ձերբակալել է վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Բժշկին ձայնագրել են և սպառնալիքով խոշոր գումար շորթել. ԱԱԾ հայտնաբերել է հանցավոր խումբ

 

228
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն քրգործ է հարուցել. Մետրոպոլիտենը բացառում է սուբսիդիաների հետ կապված չարաշահումները
ԱԱԾ-ն պարզել է կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը
Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել
ԱԱԾ–ն բացահայտել է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքը
Սպանել են ու թալանել. ԱԱԾ–ն հայտնաբերել է բանդայի անդամներից մեկին
Հումանիտար ուղեբեռ

Կիպրոսից Հայաստան հումանիտար օգնության ինքնաթիռ է ժամանել

96
(Թարմացված է 23:23 24.10.2020)
Հայկական սփյուռքը շարունակում է օգնության ձեռք մեկնել։ Լուսանկարներում երևացող արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ:

Երեք Հայաստան էր հասել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների հումանիտար ուղեբեռը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած երրորդ նմանատիպ փոխադրումն էր։

Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար

96
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ
Հովսեփ Ասլանյան

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

109
(Թարմացված է 22:57 24.10.2020)
Հովսեփ Ասլանյանը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մուայ թայի գործող չեմպիոն Հովսեփ Ասլանյանը Ռուսաստանի առաջնությունում տարած իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին, որոնք սահմանին կանգնած պաշտպանում են հայրենիքի պատիվը։

«Դուք իսկական ռազմիկներ ու չեմպիոններ եք։ Սահմանին հիմա կանգնած են իմ ընկերները, եղբայրները, իմ հասակակիցները, ես ամեն օր աղոթում եմ, որ այս պատերազմն ավարտվի ու դուք գլուխներդ բարձր տուն վերադառնաք», - գրել է նա Instagram–ում։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

Ասլանյանը վստահ է, որ այս պատերազմը Հայաստանին պետք չէ, բայց եթե երկրին մարտահրավեր են նետել, պատասխանը կոշտ է լինելու։

«Աստված ձեզ պահապան, հայ զինվորներ»,– ամփոփել է չեմպիոնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔱ASLANYAN OVSEP🔱 (@as1anyan)

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

109
թեգերը:
Ռուսաստան, չեմպիոն, Զինվոր, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով
«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

367
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

367
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում