* ՀԱՅԱՍՏԱՆ * կին, թրաֆիքինգ, զարուհի Բաթոյան, նախարար, ապաստարան, ֆինանսավորել, naxarar, kin, trafiking
Զարուհի Բաթոյան

Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց 2 ապաստարանի. նախարար

264
(Թարմացված է 13:44 16.07.2019)
Կարևորն այն է, որ բռնության ենթարկված կինը որոշ ժամանակ անց կարողանա ինքնուրույն ու ապահով կյանք վարել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. 2020թ.-ից սկսած՝ պետությունը կստանձնի բռնության ենթարկված կանանց աջակցության համար նախատեսված 2 ապաստարանի ֆինանսավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Պետությունը պարտավորություն ունի ապաստարանների ծառայության մատուցման համար, սակայն այսօր որևէ ապաստարանի ծառայության համար պետական բյուջեից գումար չի տրվում։ 2020թ.-ից կսկսենք երկու ապաստարանի համար գումար տրամադրել։ Իսկ թե ինչ ծառայություններ կմատուցեն այդ ապաստարանները՝ մասնագետները պետք է ասեն, քանի որ բռնության ենթարկվածներից յուրաքանչյուրի պատմությունն անհատական է»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` կարևորն այն է, որ բռնության ենթարկված կինը որոշ ժամանակ անց կարողանա ինքնուրույն  ու ապահով կյանք վարել։

Ըստ նրա` ապաստարաններ ունենալուց բացի՝ խնդիրների մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն կա, քանի որ կանայք պետք է իմանան, որ իրենք միայնակ չեն, նման խնդիրներ շատերն ունեն: «Երբ մարդիկ խնդիր են ունենում ու մի անկյունում հավաքվում–խոսում են այդ մասին, դա այլ բան է, սակայն երբ այդ խնդիրների մասին բարձրաձայնում ենք մենք, դա մեկ այլ բան է։ Խնդիրների մասին բարձրաձայնելու արդյունքում է, որ լուծումներ են գտնվում ու մարդիկ հասկանում են, որ իրենք միայնակ չեն»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում չկա այնպիսի խնդիր, որը հատուկ է միայն Հայաստանին, այսինքն` աշխարհի տարբեր երկրներում կանայք ունեն նույնատիպ խնդիրներ։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մայիս–հունիս ամիսներին շրջել է ՀՀ բոլոր մարզերով, ՀԿ–ների հետ համագործակցության միջոցով զրուցել 175 կանանց հետ ու ծանոթացել նրանց խնդիրներին։ Կանայք մեծամասամբ բարձրաձայնել էին աշխատանքի, կրթության, առողջապահական խնդիրների մասին։

Երեխաներից զրկվելուց մինչև շահագործում. ինչ խնդիրներ ունեն մարզերի կանայք

 

264
թեգերը:
Թրաֆիքինգ, Կին, Զարուհի Բաթոյան
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

116
(Թարմացված է 23:47 23.06.2021)
Դատարանը որոշել էր 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանը շտապօգնությունով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։

«Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված դատախազությանը»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ դատարանի որոշման հրապարակումը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Չարչյանն այսօր նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։

116
թեգերը:
հիվանդանոց, շտապօգնություն, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար
Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը
Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը որոշում կայացրեց
Արխիվային լուսանկար

Կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ նախագահին

17
(Թարմացված է 23:24 23.06.2021)
Վեհափառ Հայրապետը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր ծառայություն մեր հայրենիքին ու ժողովրդին:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր ծառայություն մեր հայրենիքին ու ժողովրդին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ծննդյան տարեդարձը շնորհավորել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։

17
թեգերը:
շնորհավորանք, Արմեն Սարգսյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը
Նիդեռլանդների խորհրդարանը

Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու

11
(Թարմացված է 00:02 24.06.2021)
Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։

Խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, չուղարկել Բաքու կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդեռլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,–ասում է բանաձևում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անց է կացվում 10 քաղաքում:

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Խաղերի մի մասը պետք է անցկացվի Բաքվում։

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

11
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Նիդեռլանդներ
Ըստ թեմայի
Եթե Երևանն ու Բաքուն դիմեն, Ռուսաստանը պատրաստ է օգնել սահմանագծման հանձնաժողովին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է
Բաքուն Առուստամյանին թույլ չի տվել մասնակցել Եվրո-2020-ին. Ուտկինը դիմել է կազմկոմիտեին