00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խափանման դեպքում Հայաստանը պետք է անջատվեր Իրանի համակարգից. փորձագետ

CC BY 2.0 / Oswaldo Rubio / electricistaЭлектрик за работой
Электрик за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետի կարծիքով` քանի դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել, հիմքեր չկան պնդելու, որ հոսանքի խափանումները կապված էին հենց Իրանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Էներգահամակարգում առաջացած խափանման դեպքում Հայաստանը պետք է անջատվեր Իրանի էներգետիկ համակարգից: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը` մեկնաբանելով հուլիսի 10-ին գրանցված դեպքը։

Станция в один МВт запущена в селе Шеник Армавирской области. - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն կքննի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը

Նրա խոսքով` չի կարելի պնդել, որ վթարը կապված էր Իրանի հետ, քանի որ ֆիքսող սարքերի տվյալները դեռ հետազոտված չեն:

«Որպես կանոն, նմանատիպ դեպքերի հետազոտությունը տևում է 10 օր», – ասաց Հակոբյանը:

Անկախ ամեն ինչից, Հայաստանի էներգահամակարգը պիտի մի քանի ժամով անջատվեր Իրանից, մինչև խափանման հետևանքները վերացվեին։

«Ես համակարծիք եմ պարոն Հակոբյանի հետ: Այդ մի քանի ժամվա ընթացքում Իրանը խնդիրներ չէր ունենա, քանի որ նրանց էներգահամակարգը 50 անգամ հզոր է, իսկ մենք այդ ընթացքում կվերացնեինք այդ պահին առկա խնդիրները, որից հետո անմիջապես կրկին կմիանայինք նրանց համակարգին»,– ավելացրեց ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

© Sputnik / Aram NersesyanՍպարտակ Հակոբյանն ու Սուրեն Ազատյանը
Խափանման դեպքում Հայաստանը պետք է անջատվեր Իրանի համակարգից. փորձագետ - Sputnik Արմենիա
Սպարտակ Հակոբյանն ու Սուրեն Ազատյանը

Հետազոտությունների համար նախատեսված սարքավորումները գտնվում են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում: Հենց այդ տվյալներն էլ պետք է հետազոտվեն:

Հիշեցնենք` հուլիսի 10–ին, ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։

Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով` հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ են առաջացրել նաև Հայաստանի տարածքում։

Լրահոս
0