Հորոսկոպ

Անձնական և գործնական ձեռքբերումներ ու ձախողումներ. ի՞նչ են կանխատեսում աստղերն այս շաբաթ

177
(Թարմացված է 09:07 15.07.2019)
Ի՞նչ են հուշում և ի՞նչ են խոստանում աստղերն այս շաբաթ։ Sputnik Արմենիան ներկայացնում է 12 նշանների տակ ծնվածների նախազգուշական տեսությունը` ընթացիկ շաբաթվա համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հուլիսի 15- 21-ի համար աստղերը կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների համար խիստ տարբեր բաներ են կանխատեսում։ Ոմանց համար շաբաթը հագեցած է անձնական շփումներով, ընտանեկան ձեռքբերումներով, ոմանց համար այն կնշանավորվի գործնական առաջընթացով, կլինեն նաև պարտվողներ։ Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։

Խոյ

Խոյերի համար շաբաթվա սկզբում  սիրային  և բարեկամական հարաբերությունները  կլինեն առաջին  տեղում։ Պետք չէ ստեղծված իրավիճակը դարձնել դրամատիկ և սխալ որոշումներ կայացնել , դրանք  միայն ժամանակավոր լուծում կտան խնդրին:

Շաբաթվա վերջում բավականին գայթակղիչ առաջարկ կստանաք, որը կարող է հիմնովին փոխել ձեր կյանքը: Աստղերը հուշում են չհետաձգել կարևոր հարցերի լուծումը։

Ցուլ

Այս շաբաթ փոքրիկ անակնկալ է սպասվում ձեզ, քանի որ նախկինում հետաձգված ֆինանսական և  այլ արժեքավոր հարցերը կստանան լուծում, կամ դրանց լուծման հստակ ժամկետներ կսահմանվեն: Հնարավորություն կունենաք ձեր  ունակությունները շրջապատին ցույց տալու: Ոչինչ չի խանգարի ձեզ անել այն, ինչը  վաղուց էիք երազում:

Երկվորյակ

Հավանաբար, նախորդ  բոլոր դժվարությունները հաղթահարելու փորձը  թույլ կտա տեսնել սեփական շահերն այնտեղ, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են տեսնում։ 

Այս ժամանակահատվածում  կարող եք, առանց հետևանքների մասին մտածելու, մերժել ձեր շրջապատի անցանկալի մարդկանց, չկիսել ձեր  աշխատանքի պտուղները ոչ մեկի հետ։ Ձեր հաջողությունները պատկանում են միայն ձեզ:

Խեցգետին

Խեցգետիններին այս շաբաթ բիզնես ոլորտում տոկունություն և կամքի դրսևորում է անհրաժեշտ։ Գուցե մեկ ամսվա աշխատանքը ստիպված լինեք մեկ շաբաթում իրականացնել: Ընդունեք հարազատ  մարդկանց օգնությունը:

Սիրային հարցերում լուրջ մտահոգություններ չկան: Ձեզ շրջապատող մարդիկ հակված են օգնել և կատարել առաջադրանքները սեղմ ժամկետներում:

Առյուծ

Առաջիկա շաբաթն այնքան նպաստավոր կլինի, որ ձեզ չի լքի այն զգացումը, որ դա երազ է: Անկախ նրանից, թե ինչ հարցեր կլուծեք այս ժամանակահատվածում, աստղերը  խորհուրդ են տալիս առաջ շարժվել և որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից: Եթե ձեր կյանքում վիճակված են  փոփոխություններ, ապա ձեզ անհրաժեշտ է մշակել  սեփական ռազմավարությունը:

Կույս

Առաջիկա շաբաթվա ընթացքում կհասկանաք , որ ժամանակին կային հարցեր, որոնց պատասխաններ գտնելը շատ դժվար էր, սակայն հիմա, առանց որևէ ջանք գործադրելու, դուք կգտնենք հանճարեղ լուծումներ։ Միայնակ Կույսերը շաբաթվա վերջին կունենան նոր և հաճելի ծանոթություն։ Ընտանեկան հարաբերությունները կարող են դժվար ժամանակներ ապրել։ Փոխհարաբերություններին ամրություն տալու համար ստիպված կլինեք լուծել խորքային հարցեր։

Կշեռք

Շաբաթվա սկզբին Կշեռքները պետք է խուսափեն ուժ կիրառելուց կամ ուրիշների վրա ճնշում գործադրելուց, որպեսզի չոտնահարեն իրենց սեփական շահերը: Լավագույն լուծումը կլինի իրավիճակին չմիջամտելու քաղաքականություն վարելը: Մի պահ վերլուծեք ստացված տեղեկությունները, այնուհետև կազմեք հետագա գործողությունների ծրագիր:

Կարիճ

Այս շաբաթ առանց պլանի մի գործեք, քանի որ օգնության կարիք եք զգալու։ Հնարավոր է պաշտոնի բարձրացում ունենաք կամ հավելավճար ստանաք։

Ընտանեկան խնդիրները կլուծվեն, սիրելիի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Շաբաթվա վերջին բացառված չեն նոր, հետաքրքիր հանդիպումներ՝ բազմախոստում շարունակությամբ, միայն թե բնական եղեք, մի խաղացեք։

Աղեղնավոր

Ձեր շուրջը  կատարվող գրեթե ամեն ինչ կփոխվի 180 աստիճանով, մինչ օրս թաքնված պատասխանները կբացահայտվեն: Չնայած տեղի ունեցող գործընթացների հստակ պատկերացումներին, անձնական շահերը կտուժեն, անգամ ամենամոտ մարդիկ չեն հասկանա ձեզ: Ամեն դեպքում, նույնիսկ անհուսալի իրավիճակում միշտ ելք կա, այնպես որ լայն ժպտացեք և հետևեք, որ ձեր խոսքը հասկանան այնպես, ինչպես դուք նկատի եք ունեցել:

Այծեղջուր

Շաբաթվա սկզբին կհամոզվեք, որ ճիշտ ճանապարհ եք ընտրել, և ամեն ինչ կընթանա նախօրոք որոշված պլանով։ Վաղվա հաջողությունը կախված կլինի միմիայն ձեր ակտիվ և հաշվարկված գործողություններից:

Շաբաթվա վերջում կվայելեք հաջողության և հաղթանակի բերկրանքը։ Դուք արդեն գիտեք ձեր արժեքը և կարող եք պլանավորել ձեզ արժանի հանգիստ, չէ որ դուք դա վաստակել եք ։

Ջրհոս

Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին

Դուք ունեք բոլոր հնարավոր ռեսուրսները ձեր նպատակներին հասնելու համար։ Պարզապես լավատես եղեք։ Ընթացիկ շաբաթը նպաստավոր է  նոր գործ սկսելու համար։ Ձեր ընկերները դրական կարձագանքեն ձեր նոր պլաններին։ Առաջիկա  օրերին դուք կունենաք մեծ հնարավորություններ ձեր ունակություններն օգտագործելու համար:

Ձկներ

Այս շաբաթ ձեր անձնական շահերը կլինեն առաջին տեղում: Ապրեք ձեր կյանքով և հեռու մնացեք ավելորդ ծանոթություններից, որոնք կարող են խաթարել ձեր անդորրը։ Աշխատանքային բուռն շաբաթ է սպասվում։ Առկա առողջական խնդիրները կլուծվեն, միայն թե մի կոտրվեք և հավատացեք ձեզ։

177
թեգերը:
Աստղագուշական տեսություն, աստղադիտակ, Հայաստան
Խարբերդի մանկատան տնօրեն

Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի. մանկատան տնօրենը՝ ստուգման արդյունքների մասին

85
(Թարմացված է 23:42 08.05.2021)
Հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարությունը համաձայն չէ մանկատան ֆինանսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած փաստերի հետ։

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է դրանք ու նաև հայտնել, թե ինչպես է վերաբերվում քրեական գործ հարուցելու հավանականությանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ–ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՊ հաշվեքննության մեջ նշվում էր, որ երեխաների համար գնված ապրանքների քանակները չեն համապատասխանել պլանով նախատեսվածին։ 

Տնօրեն Բալասանյանը դա «աշխատանքային սովորական պրոցես» է որակում` հավելելով, որ դրա ընթացքում հնարավոր են փոփոխություններ։

Сотрудники Харбердского специализированного детского дома
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյանն ու Խարբերդի մանկատան աշխատակիցները

«Օրինակ` եթե ինչ–որ ապրանքատեսակ մեզ մեկը օգնություն է տալիս, կարող ենք այդ ապրանքատեսակից արդեն կայացած մրցույթի արդյունքում հրաժարվել։ Օրենքը թույլ է տալիս 10 տոկոսի չափով այն փոխարինել մեկ այլ ապրանքատեսակով, որի կարիքը մենք ավելի ունենք»,– ասում է նա։

Դիմակ և ալկոգել․ երևանյան տրանսպորտում ստուգումները կուժեղացնեն

ՀՊ–ի հաշվեքննության համաձայն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը բյուջեից նախատեսվածից 846 300 դրամ ավելի գումար է ստացել։ Այս փաստին ևս տնօրենն իր առարկությունն ունի։ Նախ` նրա խոսքով, բյուջեից ավելի ստացած գումարը իրականում ոչ թե 846 300 դրամ է եղել, այլ 1 մլն 356 000 դրամ, և երկրորդ` ավել գումարն ամբողջությամբ 2020թ–ի հունվարի 20-ի դրությամբ վերադարձվել է բյուջե։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ամբողջ խնդիրն, ըստ տնօրենի, այն է, որ ՀՊ–ն ստուգել է 2019թ–ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ի ֆինանսական փաստաթղթերը, մինչդեռ գումարը վերադարձվել է արդեն 2020թ–ին, հետևաբար այդ փաստը դուրս է մնացել հաշվեքննողների ուսումնասիրության տիրույթից։

«Հունվարի 20-ի արդեն ճշտված նախահաշվով մենք այդ գումարը վերադարձրել ենք պետբյուջե։ Դա ոչ միայն սննդի հոդվածից է, այլև փոքր–փոքր այլ հոդվածներից։ ՀՊ–ն ավելի փոքր թիվ է ստացել, որովհետև իրենք չեն հաշվել ավել պահած երեխաների սնունդը»,– պարզաբանում է տնօրենը։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Հարություն Բալասանյան

Նրա խոսքով, ներկա պահին մանկատանը պլանով նախատեսվածից 15 շահառու ավել է բնակվում։

Հարկ է նշել, որ այս մեկնաբանությունը մանկատան ղեկավարությունը ներկայացրել է նաև ՀՊ–ին։ Բայց պալատն այն չի ընդունել` հաշվեքննության մեջ գրելով. «Պարզաբանումը չի ընդունվում, քանի որ սնունդ ստացող շահառուների թվի փոփոխությունը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված շահառուների թիվը»։ (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 44)։

Սննդից բացի, տնօրենի խոսքով, ավելացել են նաև աշխատավարձերի, պարգևավճարների համար նախատեսված գումարներից, որոնք ևս, Բալասանյանի խոսքով վերադարձվել են բյուջե։

Հաշվեքննիչ պալատի բացահայտումների համաձայն, խորը ռիսկ են պարունակում նաև մանկատան երեխաների համար գնված գույքի քանակները։ Ըստ հաշվեքննության` տարվա ընթացքում գնվել է 7-18 տարեկան երեխաների 300 հատ բրդյա սվիտեր, 300 տղայի վարտիք, բայց տղայի ձմեռային կոշիկ գնվել է ընդամենը 10 զույգ, աղջիկների համար էլ ընդամենը 30 հատ սպորտային հագուստ։

Մանկատան տնօրենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոչ միայն հերքեց հաշվեքննիչների մտավախությունը, այլև ուղեկցեց խմբերից մեկն ու ցույց տվեց երեխաների հագուստով լի զգեստապահարանը։

Сотрудница Харбердского специализированного детского дома рядом со шкафом с одеждой воспитанников
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

«Թանկարժեք գույքը` վերարկուները, վերմակները, ծածկոցները, կոշիկների մեծ մասը աշխատում ենք ձեռք բարեգործության հաշվին։ Իսկ գնումների պլանում ընդգրկում ենք միայն ամենաանհրաժեշտը, օրինակ` շապիկ, վարտիք, զուգագուլպաներ և այլն։ Քանի որ 135 երեխա սայլակավոր են, և ցրտահարվելու ռիսկը կա, հիմնական շեշտը դրվում է ձմեռային ամիսների վրա։ Մենք ոչ թե հիմա 300 սվիտեր ունենք, այլ գուցե 700-800, որովհետև շատերինը ամեն օր փոխվում է»,– ասաց նա։

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Իսկ թե ինչու են մարզահագուստները ձմեռային հագուստի համեմատ այդքան քիչ ձեռք բերվել, Բալասանյանը մեկնաբանեց երեխաների ֆունկցիոնալ կարողություններով ու նաև այն հանգամանքով, որ այդ հագուստը այնքան էլ արագ չի մաշվում ու այնքան էլ հաճախ չի նորացվում։

«Դա ամենօրյա հագուստ չէ։ Երբ որ ինչ–որ սպորտային մրցումներ են լինում, միջոցառումներ են լինում, այդ ժամանակ հագնում են»,– ասաց նա։

Директо Харбердского специализированного детского дома Арутюн Баласанян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

ՀՊ հաջորդ բացահայտումը վերաբերում է մանկատան աշխատակիցներին։ Ըստ հաշվեքննության` նրանցից 45–ը աշխատում են նաև այլ տեղերում, ընդ որում` 14–ը` 3 և ավելի գործատուների մոտ:

Մանկատան տնօրենը նշեց, որ այս հարցում ինքը որևէ խնդիր չի տեսնում։

«Երկուսը հերթապահ բժիշկներ են, որ իրենց հերթապահությունը անում են, ուրիշ հիմնարկներում էլի բժշկական ծառայություններ են մատուցում»,–ասում է Հարություն Բալասանյանը։

Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանն էլ շեշտում է, որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ համատեղությամբ աշխատողն աշխատի 1 և ավելի տեղերում։

«Կարևորն այստեղ այն հանգամանքն է, որին նաև ՀՊ–ն ուշադրություն դարձրել է ու տեսել է, որ, ըստ էության մեզ մոտ այդ աշխատանքը գրաֆիկներով, դրույքաչափերով է կատարվում, այստեղ մենք իրավական մասով խախտում չունենք»,– ասում է նա։

Юрист Харбердского специализированного детского дома Анжела Мнацаканян
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մանկատան իրավաբան Անժելա Մնացականյանը

Այս պարզաբանման հետ ևս ՀՊ–ը համաձայն չէ։ Մանկատան ղեկավարության ներկայացրած այս մեկնաբանությանը հաշվեքննության մեջ այս արձագանքն է տրվել. «Թվով 14 աշխատակիցների համատեղությամբ աշխատանքը կարելի է դասել բարձր ռիսկային, քանի որ դրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները միաժամանակ աշխատում են 3 և ավելի գործատուների մոտ, հետևաբար տվյալ դեպքերը չեն համապատասխանում իրավական ակտերի դրույթներին» (http://armsai.am/sites/default/files/program/2021/socap.docx, էջ 50)։

Մեր դիտարկմանը, որ այս նույն մեկնաբանությունները ՀՊ–ն չի ընդունել , տնօրենը պատասխանեց. «Դա իրենց իրավունք  է»։ Ապա ավելացրեց.«Գուցե իրավական ինչ–որ խնդիրներ տեսել են, չեմ կարծում, որ առանց հիմքի ներկայացնեին»:

Եվ այնուամենայնիվ, մանկատան տնօրենը վստահ է, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցի, քանի որ «գործ հարուցելն ինքնանպատակ չէ» և որ «դրա համար լուրջ ապացուցողական բազա է պետք»։

«Իսկ եթե կհարուցեն, քննություն կտանեն, փորձաքննություններ կնշանակեն, նորից ստուգումներ կանեն՝ ի՞նչ ասեմ։ Որ ասեմ` նորմալ եմ վերաբերվում, սուտ կլինի»,– ասաց նա։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Ինչո՞ւ է կառավարությունը շտապում. ԵՊՀ-ն դատարանում կվիճարկի հապճեպ ընդունված որոշումը

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործ հարուցելու որոշում դեռ չի կայացվել։ Պետշահերի պաշտպանության վարչությունը դեռ ուսումնասիրում է հաշվեքննության մեջ նշված փաստերը, դրանց վերաբերյալ տարբեր մարմիններին լրացուցիչ հարցումներ են ուղարկվել։

Նշենք, որ հաշվեքննության բացահայտած առերևույթ հանցագործություններով հետաքրքրվել են ոչ միայն իրավապահները։ Մայիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ողջունում է ՀՊ–ի բացահայտումները և հույս ունի, որ կիրականացվի պատշաճ քննություն, և բոլոր մեղավորները կենթարկվեն  քրեական պատասխանատվության։

Харбердский специализированный детский дом
© Sputnik / Asatur Yesayants
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
85
թեգերը:
ստուգումներ, մանկատուն, Խարբերդ
Ըստ թեմայի
Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Ինչպես է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը գումարներ հափշտակել. ԱԱԾ–ի բացահայտումը
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Կաթված

Ինչպես իմանալ, որ խոլեստերինը բարձր է

105
(Թարմացված է 19:09 08.05.2021)
Ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Բրիտանական «British Heart Foundation» կազմակերպության մասնագետները թվարկել են այն նախանշանները, որոնք ցույց են տալիս արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ «Express»–ը գրում է, որ խոլեստերինի «ավելցուկի» դեպքում դադարում է ուղեղի արյան մատակարարումը, և դա կարող է ինսուլտի՝ կաթվածի հանգեցնել:

Բացի այդ, խոլեստերինի բարձր պարունակությունն արգելափակում է արյունատար անոթները։ Դրա հետևանքով թթվածինն ու այլ սնուցող նյութեր չեն կարողանում հասնել սրտին, ինչն էլ սրտի կաթվածի է բերում։

Բժիշկների կարծիքով՝ տագնապալի նշաններից են կրծքավանդակի կամ վերջույթների ցավերը։ Հարկ է ուշադրություն դարձնել գիտակցության մթագնմանը։ Սա կարող է առաջանալ այն պատճառով, որ արյունը չի սնուցում ուղեղը։ Անհանգստացնող նախանշաններ են նաև մկանների թուլությունը, ծանր շնչառությունը և հոգնածությունը:

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Բժիշկները նախազգուշացնում են, որ վնասակար սովորությունները, ինչպես օրինակ՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կանխարգելման համար խորհուրդ է տրվում պահպանել առողջ սննդակարգ, օգտագործել մեծ քանակությամբ միրգ ու սահմանափակել սննդի մեջ ճարպի և շաքարի օգտագործումը։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

105
թեգերը:
բժիշկ, շաքար, Ծխել, կաթված
Ըստ թեմայի
Ինչպես է պետք պատրաստել ու ուտել կարտոֆիլը, որ այն չվնասի օրգանիզմը
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 00:24 09.05.2021)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Այս շաբաթը սկսվեց ԱԺ արտահերթ նիստով․ ներքին պայմանավորվածությունը խախտողներ չեղան, խորհրդարանն էլ չընտրեց վարչապետի՝ առաջադրված միակ թեկնածուին։ Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան շաբաթվա ընթացքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Այս շաբաթ աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանում Լավրովը խոսեց «Զանգեզուրի միջանցքի», գերիների վերադարձի խնդրի մասին... Նա այցելեց Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Մեր երկրում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային ծրագիրը։ Ցանկացողները կարող են պատվաստվել ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երևանի բանուկ հատվածներում գործող շարժական կետերում։ Առայժմ դրանք երեքն են․ մեկը Հյուսիսային պողոտայում է, երկուսն էլ՝ խոշոր առևտրային կենտրոնների մոտ։

Պատերազմից գրեթե 7 ամիս անց վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները դեռևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նախագահական նստավայրում մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը։ Նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

0
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
    Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
    Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
    © Sputnik / Asatur Yesayants

    Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

    Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
    «Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:

  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

թեգերը:
պատվաստումներ, Սերգեյ Լավրով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան