Սունդուկյան թատրոն

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է

311
(Թարմացված է 12:36 14.07.2019)
Ռուդոլֆ Ղևոնդյանը 1973 թվականից աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա կոմայի մեջ է և բուժում է ստանում Բելգիայում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը։

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Սակայն մեզ հետ զրույցում, Անի Ներիսիսյանը հերքեց լուրը` ասելով, որ նրա վիճակը ծանր է։

«Քիչ առաջ եմ խոսել նրա որդու հետ, ասաց, որ հայրը կոմայի մեջ է»,–նշեց Ներսիսյանը։

Ղևոնդյանը 1969–ին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

1973 թվականից աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Президент Серж Саргсян награждает артиста Рудольфа Гевондяна званием Заслуженного артиста Армении (21 сентября 2017). Еревaн
Ռուդոլֆ Ղևոնդյանը` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանից մրցանակ ստանալիս

Նա մի շարք ներկայացումներում հանդես է եկել դերերով, մասնավորապես` Արտակ «Հարսնացուն հյուսիսից», Լևոն Լամբարյան «Հացավան», Բաստարդ «Ջոն արքա», Անդրանիկ «Ռանչպարների կանչը»,Քրմապետ «Խոր վիրապ», Կակուլի «Պեպո», Վասիլկով «Կատաղի փողեր», Վասյա Պեպել «Հատակում», Քաղաքագլուխ «Ռևիզոր», Գիքո «Պեպո», Դերասան «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն։

2017թ.–ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման է արժանացել։

311
թեգերը:
դերասան, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում կինը կես միլիոն դրամ է կորցրել, բայց վախեցել է այդ մասին ասել ամուսնուն
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ
«Պաուզայի» վտանգ, կամ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի «ռեստարտը» կախվել է օդում