Արամ Ա–ն և Նիկոլ Փաշինյանը

Արամ Ա–ն 12 կետից կազմված նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»

235
(Թարմացված է 10:18 12.07.2019)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղած իր նամակին, նշել է, որ իր նպատակն արդյունքի հասնելն է։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Սակայն Արամ Ա–ն չի նշել, թե այդ կետերից որևէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»,–գրում է թերթը։

Ըստ պարբերականի` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում էր ունեցել Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել էր` իր սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Արամ Ա–ի խոսքով` եթե կան բևեռացումներ, դրանք պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա–ի հետ

235
թեգերը:
նամակ, Նիկոլ Փաշինյան, Արամ Առաջին կաթողիկոս, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի
Փաշինյանը նոր նշանակում է արել
Պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում. Արամ Ա