Մամուդ Շավերշյան

«Ռուս տատիկները լալիս էին...». մահացել է հաց բաժանող Մամուդ Շավերշյանը

5951
(Թարմացված է 00:01 12.07.2019)
Հայաստանից Ռուսաստան տեղափոխված գործարար Մամուդ Շավերշյանի համբավը մեծացավ, երբ ԶԼՄ–ները գրեցին, որ նա հացն անվճար է բաժանում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանում ծնված և Ռուսաստան տեղափոխված Մամուդ Շավերշյանը, որը թոշակառուներին ու կարիքավորներին անվճար հաց էր բաժանում, մահացել է։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է Ստրունինո քաղաքի բնակիչ Միխայիլ Դեմենտևը։

Նա իր գրառումը վերնագրել է այսպես. «Անվճար հաց բաժանող մարդու հիշատակին»։

«Մահացել է լուսավոր մարդ Մամուդ Շավերշյանը։ Հայը, որն ապրում էր մեր Ստրունինո քաղաքում։ Ինձ պատմում էին, որ նրա մահը սգում էին ռուս տատիկները, տաջիկ տղան էլ հազիվ է զսպել արցունքները, երբ իմացել է նրա մահվան լուրը։ Հեռացավ մի մարդ, որը կարողանում էր լուռ, առանց ուշադրություն գրավելու օգնել մարդկանց», – գրել է Դեմենտևը։

Նա հիշեցրել է, որ Մամուդ Շավերշյանն ավելի քան տասը տարի է անվճար հաց էր բաժանում Ստրունինոյում ու Մոսկվայում գործող իր խանութներում ։

Մամուդ Շավերշյանը ծնվել ու մեծացել է ՀՀ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։ 2017 թվականին Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասել էր, որ առանց Հայաստանի ապրելն անհնար է։

 

5951
թեգերը:
Մահ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ գյումրեցին չընդունեց Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու առաջարկը
«Շատ գործարարների կգրավի». Իսրայելի դեսպանը` Գյումրիում նախատեսված խոշոր նախագծի մասին
Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը