Անահիտ Շահբազյան

«Այս հրաշքին երկար ենք սպասել»․երգչուհի Անահիտ Շահբազյանը մայրանալու է. լուսանկարներ

543
(Թարմացված է 00:24 12.07.2019)
Ճանաչված երգչուհին կմայրանա։ Նրա ամուսինը երազում է աղջիկ ունենալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը և նրա ամուսինը՝ Կարեն Զադիրյանը, շուտով ծնող կդառնան։ Անահիտը հղիության 5–րդ ամսում է։ Նրանք աղջիկ են ունենալու։ Երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սպասված հղիության , իր զգացողությունների, ամուսնու արձագանքի և դեռ չծնված փոքրիկի ակտիվության մասին։

«Ես գիտակցում եմ, որ բալիկ եմ լույս աշխարհ բերելու, որի համար շատ երջանիկ եմ, ուրիշ զգացողություններ այս պահին չունեմ»,- մեզ հետ զրույցում պատմում է Անահիտը։

Անահիտն ու Կարենն արդեն 2 տարի է ամուսնացած են և, կարելի է ասել, այս երեխան շատ սպասված էր։ «Արդեն երկրորդ տարին է, ինչ այս հրաշքին էի սպասում։ Երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու, շոկի մեջ էի, ուրախությունս բառերով չեմ կարող նկարագրել»,–ասում է երգչուհին։

Հղիությունը չի խանգարում Անահիտ Շահբազյանին ստեղծագործական ակտիվ կյանք վարել։ Նա շարունակում է երգել ժամանցի վայրերում։ «Իմ աղջիկը հիմա էլ շատ ակտիվ է, նա է ինձ արթնացնում և ողջ օրն իր ակտիվությամբ ուղեկցում է ինձ»,-ասում է նա։

Анаит Шахбазян с супругом Кареном Задиряном
© Photo : AS photo factory / provided by Anahit Shahbazyan
Անահիտ Շահաբազյանը` ամուսնու հետ

Երգչուհին խոստովանում է, որ բալիկի սեռն իր համար նշանակություն չուներ, քանի որ առաջնեկն է, սակայն ամուսինը երազում է դստրիկ ունենալու մասին, և նրա երազանքը կկատարվի։

Ուրախալի լուրը Կարենին հայտնել է իր քույրը՝ Մարիամը։

«Քույրս բժշկի սենյակից դուրս գալուց հետո անմիջապես հայտնեց Կարենին: Ես չհասցրի լուրն անձամբ ասել, բայց Կարենի հուզմունքն ու ուրախությունը  աննկարագրելի էր»,-պատմեց երգչուհին:

Ապագա մայրիկներից շատերը ձգտում են վայրկյան առաջ փոքրիկի սենյակը կահավորել, հագուստներ գնել, սակայն Անահիտը այդ մայրիկների շարքին չի դասվում։

«Ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին։ Չեմ ուզում շտապել, կարծում եմ` դեռ շատ ժամանակ ունեմ։ Համոզված եմ, երբ գա երեխային հագուստ կամ անկողին գնելու ժամանակը, կլինեն նաև անակնկալ նվերներ»,- ասաց նա։

Ծնողները դեռ չեն որոշել, թե ինչ անուն կտան իրենց աղջկան։

Анаит Шахбазян с супругом Кареном Задиряном
© Photo : AS photo factory / provided by Anahit Shahbazyan
Անահիտ Շահաբազյանը` ամուսնու հետ

Մարդիկ փոխվել են, կարող են չհիշել ծննդյանդ օրը. Հասմիկ Կարապետյանը նշում է իր 42 ամյակը

Հիշեցնենք, որ Անահիտ Շահբազյանն հունիսի 25-ին  նշում էր իր  ծննդյան օրը։ Երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ընտանիքն իր համար միշտ էլ առաջին տեղում է լինելու։

Анаит Шахбазян
© Photo : AS photo factory / provided by Anahit Shahbazyan
Անահիտ Շահբազյանը
543
թեգերը:
երեխա, հղի, երգչուհի, երգ, Անահիտ Շահբազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քրիստինե Պեպելյան. հանուն արվեստի կարելի է զոհել միայն սեփական անձը
Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել. նա արևայրուքի սեզոնը հայտարարում է բացված
Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը
Շտապօգության մեքենաներ. արխիվային լուսանկար

Գեղարքունիքում մի կենդանու պատճառով 4 երիտասարդ հիվանդանոցում են հայտնվել

25
Երիտասարդները մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են Ճամբարակի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ժամեր առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառաությունը հայտնում է, որ վթարի մասին ահազանգը ժամը 13:48-ին է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին 25-ամյա Ալեքսանդր Մ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։
Վթարի պահին մեքենայում երեք ուղևոր է եղել. 22-ամյա Գոռ Գ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն, 25-ամյա Դավիթ Խ.-ն։

Երիտասարդները մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են Ճամբարակի բուժկենտրոն։

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

Բժիշկները տուժած երիտասարդների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶել» է կողաշրջվել

25
թեգերը:
Երիտասարդ, Տուժածներ, կենդանի, ավտովթար, վթար, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի
ՃՏՊ Կոտայքի մարզում. 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ճանապարհին․ կա 6 տուժած
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում սպորտով. տեսանյութ

55
(Թարմացված է 20:28 05.07.2020)
Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահը չի մոռանում մարզավիճակի մասին ու սպորտով է զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։

Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։

«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», - գրված է լուսանկարին կից։

Բացի այդ, երկրորդ նախագահի կողմնակիցների էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է նա լողով զբաղվում։

«Ռոբերտ Քոչարյանը՝ առողջ ապրելակերպի հետևորդ»,- մեկնաբանել են տեսանյութը։

Տեսանյութում երևում է, որ նախկին նախագահը բաթերֆլյայ ոճով է լողում։ Դա լողի ամենահոգնեցուցիչ ու տեխնիկապես ամենաբարդ ոճերից է։

Ի դեպ, Քոչարյանը մեկուսարանում էլ չէր մոռանում ֆիզիկական վիճակը պահպանելու մասին ու յոգայով էր զբաղվում։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները

55
թեգերը:
տեսանյութ, սպորտ, լողավազան, Լողազգեստ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը