Թանգարան

Թանգարանային ոլորտում պետք է շատ խիստ քաղաքականություն վարել. Փաշինյան

36
Կառավարության նիստում անդրադարձել են թանգարանների ներկա վիճակին: Նախարարը հիշել է Բակունցի թանգարանի տխուր վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանում թանգարաններ կան, որտեղ ամբողջ տարին մարդ չի մտնում։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` թանգարանների ֆինանսավորման հարցերի քննարկման ժամանակ։

«Այստեղ հարց է առաջանում` ինչու ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, որտեղ մարդ չի այցելում։ Եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հետաքրքրություն։ Թանգարանային ոլորտում պետք է շատ խիստ քաղաքականություն վարել»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ավանդական պատասխանները, թե թանգարանները չեն կարող ինքնաֆինանսավորվել, այլևս չեն ընդունվելու։ Ըստ վարչապետի` պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր թանգարանները կկարողանան դարձնել մշակութային կյանքի կենտրոններ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հիշեց, որ վերջերս այցելել է Բակունցի տուն–թանգարան` Սյունիքում ու այնտեղ շատ տխուր պատկեր արձանագրել։ Բայց, քանի որ թանգարանային ոլորտը նախարարությունում այժմ համակարգում է Թումանյանի տուն–թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը, ում հաջողվել է այդ թանգարանը վերածել մշակութային օջախի, նախարարը հույս հայտնեց, որ նրան կհաջողվի նոր լուծումներ գտնել նաև հանրապետության այլ թանգարանների համար ևս։

36
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Թանգարան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (857)
Ըստ թեմայի
Գյուղական համայնքներում թանգարանների աշխատակիցների ընտրություն չկա
Կայցելեն նաև պաշտոնյաները. 100–ից ավել թանգարանների դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր
Ի՞նչ է տալիս «Թանգարանների գիշերը» այցելուին. Աստղիկ Մարաբյանը` միջոցառման մասին