Էլեկտրական լարեր

Համատարած հոսանքազրկումներ են. Երևանում մետրոյի գնացքները մնացել են թունելներում

1932
(Թարմացված է 13:48 10.07.2019)
Խափանումներով են աշխատում նաև հեռախոսակապը, գազը, մետրոն և ինտերնետը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խափանումներ են գրանցվել։ Այսօր ժամը 13։ 00–ից սկսած մայրաքաղաք Երևանում ևս համատարած հոսանքազրկումներ են։

Նշենք, որ հիմա խափանումներով են աշխատում նաև հեռախոսակապը, գազը և ինտերնետը։

ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-յան իր էջում  նշել է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: «Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այս պահին էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել։ «Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,–գրել է Ավինյանը։

 

1932
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), մետրո, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Օպերայի բակ

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

76
(Թարմացված է 21:55 09.07.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարությունում բացատրել են շենքի մոտ մարտական հաշվարկների առկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ հրշեջ մեքենաներ են հավաքվել։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ շենքում ռումբ կամ հրդեհ չկա։

«Մարդիկ կայծեր են նկատել շենքում, հրշեջները շտապ տեղ են հասել։ Օպերայի շենքը հատուկ պահպանվող տարածքներից է, պետք է ամեն ահազանգին ուշադիր լինել», - ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը օպերայի շենքի բակում ԱԻՆ-ի հինգ մարտական հաշվարկ է տեսել։ Հրշեջները կանգնած են եղել մեքենաների մոտ։

Сотрудники пожарной службы МЧС у здания оперы и балета (9 июля 2020). Еревaн
© Sputnik / Arsen Haytyan
Օպերայի շենքի մոտ

Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։

Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

 

76
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրշեջ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստան
Պոլիկլինիկա

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

28
(Թարմացված է 20:42 09.07.2020)
Պարգևատրումներից կօգտվի նաև համայնքային պոլիկլինիկաների բուժանձնակազմը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կպարգևատրվեն Երևանի համայնքային բուժաշխատողները, այդ թվում նաև պոլիկլինիկաների բուժանձնակազմը», - գրել է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ի դրությամբ Հայատանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 346–ի։ Բուժվել են 18 000–ը, մահացել՝ 535–ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 641 պացիենտ, ընդհանուր առմամբ կատարվել է 129 166 թեստավորում:

28
թեգերը:
Հայկ Մարության, Հակոբ Կարապետյան, պոլիկլինիկա, պարգևատրում, պարգևավճար, Երևանի քաղաքապետարան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով
Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է
Հայաստանցի վարորդի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել Վրաստանում
Դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել

0
(Թարմացված է 22:03 09.07.2020)
Դատարանը կարգադրել է անհապաղ ազատ արձակել Աբրահամ Մանուկյանին, որը մեղադրվում է ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը՝ բեկանելով Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Մանուկյանի պաշտպան փաստաբան Հրանտ Անանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար», - գրել է նա Facebook–ում։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Վաղաշեն համայնքի նախկին ղեկավարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Մանուկյանը 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։

Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

0
թեգերը:
Աբրահամ Մանուկյան, Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Վերաքննիչը որոշել է բեկանել Ծառուկյանին չկանալավորելու մասին որոշումը
ԱԱԾ–ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ. «Ժողովուրդ»