ԵՊՀ

ԵՊՀ–ն նոր պրոռեկտոր ունի

130
(Թարմացված է 18:13 09.07.2019)
Երևանի պետական համալսարանի երկու նոր պրոռեկտորների անունները հայտնի են. մեկը նշանակվել է, մյուսը մեկ ամսից կնշանակվի։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երևանի պետական համալսարանը ռեկտորատի ընդլայնված նիստ է արել այսօր, որի ժամանակ էլ նոր պրոռեկտորի նշանակման մասին է հայտարարվել։ Այս մասին նշված է ԵՊՀ պաշտոնական կայքում։

«Բուհի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը»,– ասել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Проректор ЕГУ Элина Асриян
© Photo : YSU PR Department
Էլինա Ասրիյան

Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գևորգյանը նշել է, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ երեք պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել էին պաշտոններից, նրանց հաստիքները լուծարվել են:

Ասրիյանը սովորել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում։ Ասպիրանտուրան ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։

130
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ խնդիրեր ենք լուծում ներառական կրթությամբ. 3 մարզում անցկացվել է հետազոտություն
Հայաստանում կկառուցվի ԱԱԾ ծառայողների կրթական կենտրոն. Վանեցյանը փող ուզեց Ջանջուղազյանից
ԵՊՀ ռեկտորի ԺՊ–ն աշխատանքից չի ազատի Արամ Սիմոնյանին, ինչպես Սիմոնյանն էր նրա հետ վարվել