Հավաքարար

Հավաքարար և առաջատար մասնագետ. ինչպես նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի բիզնեսի վրա

42
(Թարմացված է 13:05 08.07.2019)
Հայաստանում նորմալ մրցունակ բիզնեսը վաղուց հատել է նվազագույն աշխատավարձի շեմը:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը ճիշտ որոշում են ընդունել` առաջարկելով վերանայել աշխատավարձերի չափը:

Sputnik Արմենիային տված հարցազրույցում փորձագետը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական էությունը նվազագույն աշխատավարձի համապատասխանությունն է նվազագույն սպառողական զամբյուղին:

Մանասերյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը թույլ կտա փոքր ինչ բարելավել քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը: Բայց կան հարցեր, որոնք հստակություն են պահանջում:

«Օրինակ` կհարկվի՞ արդյոք նվազագույն աշխատավարձը: Եթե այո, ապա ինչ կմնա եկամտահարկը պահելուց հետո, արդյո՞ք այդ գումարը բավարար կլինի նվազագույն սպառողական զամբյուղ ապահովելու համար: Եվ երկրորդ` արդյո՞ք նույն նվազագույն աշխատավարձը կստանան, օրինակ, վարորդը, հավաքարարը և առաջատար մասնագետը, թե՞ ինչ-որ տարբերություն կլինի», – ասաց տնտեսագետը:

Մանասերյանը հուսով է, որ բյուջեի միջոցները կբավականացնեն նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար: Նրա կարծիքով՝ այդպիսի հույս են ներշնչում ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը և տնտեսությունում առկա դրական միտումները:

Խորհրդարանը հունիսի 27-ին հավանություն է տվել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրինագծի համաձայն, Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը աղքատության շեմից:

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55 հազար դրամ է, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը , ներառյալ` մթերքը, ապրանքներն ու կոմունալ վճարումները` 63 550 դրամ: Այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ առաջարկում են նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 կամ 68 հազար դրամ:

Խոսելով բիզնեսի վրա նվազագույն աշխատավարձի մասին որոշման հնարավոր «ճնշման» մասին` Մանասերյանը նշեց, որ բիզնեսը կարող է զգալ իր վրա այդ ծանրաբեռնվածությունը կամ ոչ մի ճնշում էլ չզգալ:

Նրա խոսքով` նորմալ մրցունակ բիզնեսը վաղուց անցել է նվազագույն աշխատավարձի շեմը: Որպես կանոն՝ գործատուներն իրենց աշխատակիցներին ավելի շատ են վճարում, քան հիմա առաջարկում է կառավարությունը` որպես նվազագույն աշխատավարձ:

«Անհնար է ցածր նշաձող սահմանել և ասել, որ մենք զարգացած երկիր ենք: Եթե ուզում են իսկապես զարգացնել տնտեսությունը, ապա պետք է խրախուսել մարդկանց», – նշեց նա:

Փորձագետը կարծում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կխթանի աշխատանքի արտադրողականության աճը և դրա արդյունավետությունը:

42
թեգերը:
աշխատավարձ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան
Պաշտոնյաների աշխատավարձերի չբարձրացումը «կկոմպենսացվի» հավելավճարով. «Փաստ»
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց