00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

Բաժանորդագրվել
22–ամյա Եկատերինա Հակոբյանը չորս տարի առաջ ամուսնացել է հայի հետ և Սամարայից տեղափոխվել Երևան։ Հիմա նա մեծացնում է 3 տարեկան որդուն` Ներսեսին, բանասիրություն է սովորում Հայ–ռուսական սլավոնական համալսարանում, ինչպես նաև Instagram-ում բլոգ վարում իր հայկական կյանքի մասին` #КатяДжанВАрмении (ԿատյաջանըՀայաստանում) հեշթեգով։

Ժաննա Պողոսյան. Sputnik Արմենիա

«Գնում եմ ամուսնուս ծնողների տուն։ Նրա տատիկը խառնվում է իրար, վազվզում տնով մեկ և սկեսուրիս ասում՝ «Անահիտ, Կատյային անպայման դոշակ կտաս»։

Օ, ինչ անհարմար է, մտածում եմ ես։ Ես ինչպե՞ս եմ վերցնելու դա։ Կարմրելով ասում եմ սկեսուրիս, որ պետք չէ, մենք ունենք, ամուսինս ու ես աշխատում ենք և այլն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

– Կատյա ջան, ինչպե՞ս թե ունեք։ Երեկ ձեր տանն էի, չունեիք...

– Չեմ տանի, մի պնդեք։

Տատիկին քիչ մնաց միկրոինֆարկտ խփի, սկեսուրիս վախեցած աչքերը… ուղեղս փայլատակում է...

– Սպասեք, իսկ «դոշակը» թոշակը չէ՞։

Եվ այնպիսի ծիծաղ, որի ուժգնությունից Արարատից ձյուն է թափվում.

– Կատյա, թոշակ չէ, այլ դոշակ` բրդից ներքնակ, – ինձ հաջողվեց լսել ծիծաղի միջից։ Եթե ուզում ես, կարող ես թոշակն էլ վերցնել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

Սա Կատյա Հակոբյանի միկրոբլոգում տեղ գտած տասնյակ զվարճալի պատմություններից մեկն է։ Կատյան 22 տարեկան է, աղջկական ազգանունը, ինչպես ժպտալով ասում է, տիպիկ ռուսական է` Կիսելյովա։

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Կատյան ապրել է Ռուսաստանում` Սամարա քաղաքում։ Ինչպես հաճախ լինում է մեր օրերում, իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է համացանցում։ Երիտասարդները հանդիպել են իրական կյանքում, սիրահարվել, որոշել ամուսնանալ։ Հարսանիքից մի քանի օր առաջ այնպիսի անսովոր առեղծվածային բան է պատահում, որ Կատյան մինչև հիմա դժվարանում է հասկանալ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

«Հարսանիքն արել ենք Երևանում. իմ 10 ազգականներին Երևան բերելն ավելի հեշտ էր, քան ամուսնուս 150 բարեկամներին, – ծիծաղում է աղջիկը։ – Երբ մենք ամբողջ ընտանիքով եկել էինք Հայաստան, ես հասկացա, որ ձեռքս չի գնում հետդարձի տոմս գնել։ Այնպիսի զգացողություն էր, որ հենց ճակատագիրն է ինձ բերել այստեղ։ Մանկուց զգում էի, որ այս կողմերում եմ ապրելու։ Ոչինչ չգիտեի Հայաստանի, հայերի մասին, բայց երբ հայերի դեմքերին էի նայում, ինչ–որ բան էի զգում։ Դա անհնար է նկարագրել բառերով»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

Զույգը պատրաստվել է հարսանեկան արարողությունից հետո մեկնել Ռուսաստան, բայց Կատյան հանկարծ հայտարարել է, որ ցանկանում է ապրել Հայաստանում։ Աղջկա ծնողները դժկամորեն են ընդունել իրենց միակ երեխայի` հեռվում ապրելու ցանկությունը։ Բայց չեն հակաճառել. մայրը մաղթել է, որ զույգը երջանիկ ապրի մոլորակի ցանկացած կետում։

Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը

«Ես առաջին հայացքից ուղղակի սիրահարվեցի Հայաստանին և մինչև հիմա համոզված եմ, որ ինձ համար սա աշխարհի լավագույն վայրն է։ Հայաստանում մթնոլորտը բարեկամական է, մարդիկ բարեհամբույր են, օգնում են, երբ ծանր պայուսակներով ես և փոքր երեխայի հետ, առատաձեռն և կենսուրախ են», – պատմում է Կատյան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

Կատյայի տղան` Ներսեսը, շուտով կդառնա 3 տարեկան։ Որդու արկածների համար Կատյայի բլոգում կա #НерсикПерсик հեշթեգը։ Երեխան մի նախադասության մեջ հաճախ խառնում է հայերենն ու ռուսերենը` զվճարելի իրավիճակներ ստեղծելով։

«Նրա «մամ, պոյդյոմ դուրս» խոսքերն իմ ազգականները հասկանում էին որպես «մամա, գնանք դուշ (ցնցուղ` խմբ.)»։ Հիշում եմ, ինչպես էր սկզբում ամուսինս ինձ սովորեցնում ամենակարևոր բառերը։ «Մամա»` «մայրիկ»։ Ես դրանից տրամաբանական հետևություն արեցի, որ «պապա»` «պայրիկ»։ Խեղճ սկեսրայրիս մինչև հիմա այդպես են անվանում ազգականները», – ծիծաղելով պատմում է Կատյան։

Федерико Тарабелла с супругой и сыном - Sputnik Արմենիա
«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

Կատյային դեռ մեկ տարի ունի Սլավոնական համալսարանի մագիստրատուրայում սովորելու։ Բանասիրություն ուսանելու և ռուսաց լեզվի ուսուցիչ դառնալու ցանկություն մանկուց է ունեցել։ Արդեն մեկ տարի է` նրան անվանում են Եկատերինա Սերգեևնա. նա ռուսաց լեզու է դասավանդում նախադպրոցական տարիքի երեխաներին։ Աշխատանքի, ուսման և երեխայի հետ միասին Կատյան միշտ ժամանակ ունի սիրելի բլոգի համար։

«Կարծում եմ, որ Հայաստանի մասին պետք է հնարավորինս շատ մարդ իմանա։ Ցավոք, Ռուսաստանում բազմաթիվ կարծրատիպեր կան Հայաստանի և հայերի մասին։ Ոչ բոլոր կարծրատիպերն են հաճելի և ոչ բոլորն են կապված Հայաստանի հետ, ուղղակի վերագրվում են երկրին՝ Կովկասի մասին առասպելների հետ միասին։ Ես դա անարդար եմ համարում։ Սիրում եմ, երբ իմ բլոգը կարդում են հայերը, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը։ Նրանք միշտ հատուկ ջերմությամբ են ընդունում գրառումները», – ասում է աղջիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ❣️ Катя об Армении и красоте❣️ (@katekiss777)

Մեր զրույցի վերջում հասկացա, որ Կատյան ոչ մի անգամ ամուսնու անունը չտվեց։ Ինչ–որ հետաքրքիր բան զգալով` հարցրեցի նրա անունը և չսխալվեցի.

«Երբ ծանոթացանք, ամուսինս ռուսերեն տառերով գրեց անունը` Гехам, Գեղամ։ Ես երկար ժամանակ չէի կարողանում հիշել այն, առանձին գրել էի և ամեն անգամ կարդում էի, նախքան նրան անունով դիմելը։ Երբ առաջին անգամ խոսեցինք հեռախոսով, ես այդպես էլ ասացի` Գեխամ։ Նա բարձր ծիծաղեց և ասաց. «Դուք «ղ» տառ չունեք»։ Մինչև հիմա ամաչում եմ անունով դիմել նրան։ Հարազատներիս մասին ուղղակի լռում եմ, նրանք ամեն կերպ աղավաղում են ամուսնուս անունը», – ասում է Կատյան։

Ինչպես ֆրանսիացին վճարեց «ալարկոտության» համար և հայտնվեց Հայաստանում. բացառիկ հարցազրույց

Կատյա և Գեղամ Հակոբյաններն իրենց ընտանիքի ապագան տեսնում են միայն Հայաստանում։ Ամեն ամառ մեկնում են Ռուսաստան` փրկվելով երևանյան շոգից։ Հենց այդ օրերին Կատյան վայելում է գեղեցիկ մայրամուտը Վոլգայի վրա։ Ասում է, որ Հայաստանում ամենից շատ կարոտում է հենց այս տեսարանը։

Լրահոս
0