Հաղթանակի կամուրջ

Հրազդանի կամրջի առեղծվածը. բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար

12287
(Թարմացված է 09:29 07.07.2019)
Հայրենական պատերազմի հեռավոր տարիներին Երևանում տեղի է ունեցել մի դեպք, որը կարող էր գլխիվայր շրջել համաշխարհային էվոլյուցիայի մասին ամրապնդված պատկերացումները։ Սակայն եզակի ու անգին գտածոն ժամանակի ու հանգամանքների բերումով բետոնի տակ է մնացել։ Չնայած դրան՝ այդ պատմությունը մինչ այժմ շատերին հանգիստ չի տալիս...

1943 թվական։ Երևանում ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ են կառուցում՝ Հրազդանի կամուրջը։ Աշխատանքն ամենաթեժ փուլում է։ Հրանտ Հովհաննիսյանը փոքր բրիգադի ղեկավար է։ Ու հանկարծակի նա ստիպված է որոշ ժամանակով կանգնեցնել աշխատանքը, բնականաբար վտանգելով սեփական կյանքը՝ աշխատանքները դանդաղեցնելու համար, հատկապես, որ բետոնի շաղախը  արդեն բերել են։ Բանն այն է, որ նրան հայտնում են զարմանալի, չտեսնված իրի մասին...

Աննախադեպ գտածոն

Գետի հունի մեջ կենտրոնական հենային կոնստրուկցիայի համար հիմքը փորելուց, երբ հարկ եղած խորությանն արդեն հասել էին, շինարարները անսպասելիորեն դեմ առան բացարձակապես ճշգրիտ ձև ունեցող մետաղական սյան  կոնաձև գագաթի։ Անկասկած, դա արհեստական, այսինքն՝ բանականությամբ ստեղծված օբյեկտ էր։

Կրկնում եմ՝ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեին խստիվ, ըստ ժամանակացույցի, քանի որ պատերազմական իրավիճակում ցանկացած հետաձգում կարող էր տրիբունալ արժենալ ։ Սակայն Հրանտին դա չէր վախեցրել, որ հետաձգել էր բետոնի շաղախը լցնելը։

 

 Грант Ованнисян
© Photo : Hovhannisyan's family archive
Հրանտ Հովհաննիսյան

«Պապս դատված է եղել, իսկ դա նշանակում է, որ նրա բոլոր երեխաները պետության համար անցանկալի էին։ Բայց, քանի որ հայրս լավ էր հասկանում շինարարությունից ու «գերազանցիկ» էր սովորել, նրան բրիգադ էին վստահել։ Այսինքն՝ այս հանգամանքն էլ էր ծանրացնում նրա վիճակը, բայց նա որոշել էր աշխատանքները շարունակելուց առաջ զեկուցել ղեկավարությանը։ Բանն այն է, որ հորս պատմածով, երբ նա ձեռքերը դրել էր մետաղական կոնի վրա, դրանից եկող հզոր ուժ ու անհավանական էներգիա էր զգացել», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է Հրանտ Հովհաննիսյանի որդին՝ Արամայիս Գարեգինյանը։

 Грант Ованнисян
© Photo : Hovhannisyan's family archive
Հրանտ Հովհաննիսյան

Հենց նա է երկար ժամանակ պահել այդ գաղտնիքը, որը հայրը չէր ցանկացել իր հետ այն աշխարհ տանել։

Սակայն վերադառնանք հեռավոր 43 թվական... Թե ինչ մետաղից է պատրաստված եղել առեղծվածային սյունը, պարզել չի հաջողվել։ Բայց հասկանալի էր, որ այն անչափ կարծր էր. ոչ մի գործիք դրա վրա նույնիսկ խազ չէր թողնում։ Բացի այդ, գտածոյի վրա ժանգի ոչ մի հետք չկար, թեև այն հազարամյակներով, իսկ հնարավոր է՝ տասնյակ հազարամյակներով գետի հունի մեջ էր եղել։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

Արամայիսի խոսքով՝ նրա հայրը վերադասին հայտնել էր գտածոյի մասին։ Արդյունքում որոշվել էր փորձել փորել ու հանել այն։ Եվս կես մետր փորել էին, բայց չէր հաջողվել սյունը հանել։ Ամենայն հավանականությամբ՝ այն մի մեծ օբյեկտի կամ համալիրի մի մաս էր, որը դատելով մետաղից, բարձր տեխնոլոգիական էր։

Որոշ ժամանակ անց շինարարները աշխատանքն ավարտելու հրաման են ստացել ու ստիպված են եղել գտածոն բետոնով փակել։ Հրանտին խոստացել են ու պետք է զեկուցեն նրա մասին...

«Հայրս երկար ժամանակ լռում էր, քանի որ վախենում էր՝ եթե այդ հարցը բարձրացնի, իր երեխաներին վտանգ կսպառնա, բայց կյանքի վերջին տարիներին (նա մահացել է 1994 թվականին) արդեն բացահայտորեն խոսում էին դրա մասին։ Ես որոշեցի պատմել դրա մասին տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ 2005 թվականին», - ասաց Արամայիսը։

Նրա խոսքով՝ ռեժիսոր Արմեն Պետրոսյանը շատ է հետաքրքրվել այդ պատմությամբ, նույնիսկ «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի համար դրա մասին ֆիլմ է նկարահանել։

Կամուրջ է, բայց անսովոր

Գարեգինյանի խոսքով՝ ռեժիսորը պատմել է գտածոյի մասին հայտնի պայծառատես Աիդա Տեր-Կարապետյանին։

«Աիդան ասաց, որ Հրազդանի հատակին՝ այդ հատվածում երեք նման սյուն կա։ Նա նաև պնդում է, որ կոնստրուկցիան իրենից կամուրջ է ներկայացնում։ Սակայն կարծում եմ, խոսքն այստեղ երկու ափերը միավորող սովորական կամրջի մասին չէ», - ասաց նա։ 

Արամայիսը վստահ է, որ դա կապի յուրօրինակ միջոց է. «Ամենայն հավանականությամբ դրանք ալեհավաքներ են, որոնք հոգևոր կամրջի նման  մի բան են։ Կարծում եմ՝ Աիդա Տեր-Կարապետյանը հենց դա է նկատի ունեցել»։

Եթե այդ զարմանալի գտածոներն իսկապես կապի միջոցներ են, ապա պետք է պարզենք՝ ինչ են դրանք կապակցում միմյանց։

Արգելակման փուլում

Արմեն Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ 2012 թվականին Հաղթանակի կամրջի տակ սկսել է Ռուսաստանից ժամանած գեոհետախուզման բրիգադ աշխատել՝ «Օկո» գեոընդունիչով։ Սակայն այսպիսի հետազոտություններում նման սարքավորումն անարդյունավետ էր։ Քարքարոտ հողի պատճառով այն  երեք-հինգ մետր խորության փոխարեն 30-50 սանտիմետր էր ցույց տալիս։

Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

Մասնագետներն եկել են այն եզրահանգման, որ երկու կամ երեք նման սյուներ հայտնաբերելու համար պետք է լրիվ այլ միջոցներ ու այլ տեխնիկա կիրառել։ Արամայիսի խոսքով՝ պետական կառույցները դեռ հետաքրքրված չեն նման հարցերով, թեև այդ բացահայտումն իսկական սենսացիա կլինի գիտական աշխարհի համար ու, հնարավոր է, անդառնալիորեն կփոխի մեր պատկերացումները էվոլյուցիայի մասին։

12287
թեգերը:
Հաղթանակի կամուրջ, Էվոլուցիա, կամուրջ, Հրազդան, պատմություն, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում
Eria ավանը և հայկական մայրաքաղաքների հովիտը. որտեղի՞ց է ծագել «Երևան» անունը
Հմայակ Հակոբյանը երազում է կախարդանքի թատրոն բացել. նրա ելույթով Մայքլ Ջեքսոնն էլ է հիացել
Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը
Ի՞նչ «ուրվականներ» են հավաքվել երևանյան այգում
Սահման, արխիվային լուսնկար

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները

495
(Թարմացված է 02:07 13.07.2020)
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանը հատելու երկու փորձ էին արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած УАЗ-ը: Տեղեկությունը հայտնում է Banak.info կայքը, որի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները։

УАЗ, на котором азербайджанские военные предприняли попытку захватить опорный пункт ВС Армении (12 июля 2020).
© Photo : Banak.info
Հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական УАЗ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

495
թեգերը:
Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, Սահման
Ըստ թեմայի
Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվը նվազել է. Արցախի ՊԲ
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին
Премьер-министр Никол Пашинян собственноручно раздает медицинские маски на улице (18 июня 2020). Еревaн

Ինչպես է COVID-19-ը փոխել քաղաքական գործիչների կյանքը

164
(Թարմացված է 00:09 13.07.2020)
Կորոնավիրուսը փոխել է ամբողջ աշխարհակարգը, և ամենայն հավանականությամբ՝ այլևս այն չի լինի նախկինի պես։ Այս հոդվածում փորձել ենք  ներկայացնել այն քաղաքական գործիչներին, որոնց կյանքը, վարվեցողությունը, սովորություններն ու գաղափարախոսությունը փոխվել են COVID-19-ի պատճառով։

Կորոնավիրուսի համավարակը նման է հեքիաթների սև հայելիներին, որոնց օգնությամբ շատերը, ի վերջո, կարողացան կողքից տեսնել սեփական անձի «սև» կողմերը և (հուսով ենք) դեպի լավը փոխել իրենց էությունն ու կյանքը։

Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Կորոնավիրուսը Հայաստան հասավ 2020թ-ի մարտին՝ այն օրերին, երբ երկրի իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի բուռն շրջանում էին։ Ամբողջ աշխարհը սոցիալական հեռավորություն և խիստ կարանտին էր պահպանում, իսկ Հայաստանում բազմահազարանոց հանրահավաքներ էին անցկացնում։

Հետո, այնուամենայնիվ, արտակարգ դրություն սահմանվեց (մարտի 16-ին), երկու ամիս Հայաստանում բաց էին միայն դեղատներն ու մթերային խանութները, իսկ քաղաքացիներին արգելված էր առանց հատուկ անհրաժեշտության դուրս գալ տնից։ Խիստ սահմանափակումների կիզակետում ՀՀ վարչապետին նկատեցին Արցախում, մեծ թվով մարդկանց շրջանում՝ առանց դիմակի և սոցիալական հեռավորության պահպանելու։ Այնուհետև նա առանց դիմակի հանդես եկավ խորհրդարանում։ Եվ այսպես շարունակ․․․

Премьер-министр Никол Пашинян на онлайн брифинге (1 июля 2020). Еревaн
© Photo : press office of the GoV of RA
Նիկոլ Փաշինյան

Մինչև ինքն էլ վարակվեց կորոնավիրուսով, ինչի մասին Փաշինյանը հայտարարեց իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին։ Թեև դիմակ դնելը մինչ այդ էլ պարտադիր էր, վարակվելուց հետո Փաշինյանը սկսեց ակտիվորեն քարոզել դիմակների անհրաժեշտությունը։ Ավելին՝ պարետատան ամենօրյա ճեպազրույցներում սկսեցին կորոնավիրուսը հաղթահարած կամ դրա պատճառով հարազատ կորցրած հերոսներ հայտնվել, կամ հոգնատանջ բժիշկներ, որոնք պայքարում են վարակի դեմ և այլն։ Եվ այս ամենը՝ քաղաքացիներին խելքի բերելու և պարետատան որոշումներին վերջապես հետևելու համար։

«Ինքս անզգույշ էի, դիմակ չէի դնում և վարակվեցի։ Խնդրում եմ՝ դրեք դիմակները, պահպանեք ձեր մտերիմների առողջությունը»,-բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետը։

Տեսնելով, որ անգամ ճեպազրույցներից հետո շատ քաղաքացիներ դիմակ չեն դնում, շարունակում են հավաքվել մեծ խմբերով, Փաշինյանը արշավ սկսեց Facebook սոցիալական ցանցում, հրապարակելով խախտում անողների լուսանկարներն ու տեսանյութերը(նյութերն ուղարկում էին իրենք՝ օգտատերերը)։ Հիմա Հայաստանի փողոցներում տուգանում են անգամ նրանց, ովքեր մի փոքր իջեցրել են դիմակը՝ մաքուր օդ շնչելու համար։ Եվ կարևոր չէ, որ մենակ նստած ես նստարանին, իսկ մոտակայքում ոչ ոք չկա։ Օրենք է․․․

Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա

Բրիտանիայի վարչապետի՝ COVID-19-ով վարակվելը համավարակի վաղ փուլում, ամենաաղմկահարույցներից մեկը կարելի է համարել։ Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվեց 2020թ-ի մարտին,նույն ժամանակահատվածում հիվանդացավ նաև երկրի Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը։

Премьер-министр Великобритании Борис Джонсон (17 июня 2020). Лондон
© AP Photo / Kirsty Wigglesworth
Բորիս Ջոնսոն

Եվ, եթե վերջինս մեկ շաբաթ անց առողջացավ, ապա Ջոնսոնն անգամ վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց և հրաշքով ողջ մնաց։ Կազդուրվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո նա սկսեց ուսումնասիրել, թե «ում մահն է գուժում կորոնավիրուսը»։

Պարզվեց, որ Ջոնսոնի ավելորդ քաշն ու ֆասթ-ֆուդով սնվելու սովորությունը քիչ էր մնում նրան գերեզման հասցնեին։ Վիճակագրության համաձայն՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ COVID-19-ի ռիսկային խմբում են։ Եթե կորոնավիրուսը չլիներ, Բրիտանիայի վարչապետը այդպես էլ շարունակելու էր համբուրգերները լիովին անվտանգ ուտելիք համարել։

Բարեբախտաբար, Ջոնսոնը ոչ միայն սկսեց առողջ սնունդ օգտագործել և ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, այլ նաև ամբողջ երկրին ստիպեց առողջ ապրելակերպ վարել։ Նա սկսեց առողջ ապրելակերպ քարոզել և ագրեսիվ պայքար մղել բրիտանացիների ճարպակալման դեմ։ Նրա շնորհիվ Բրիտանիան քիչ էր մնում ավելացներ հարկերը գազավորված ըմպելիքներ և չիպսեր արտադրողների համար, բայց կորոնավիրուսի և դրա հետևանքով սկսված տնտեսական ճգնաժամի  պատճառով լիբերալները չհամարձակվեցին գնալ այդ քայլին։

Ժաիր Բոլսոնարու, Բրազիլիա

Բրազիլիայում, որտեղ համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1,1 միլիոն մարդու մոտ, ավելի քան 51,000-ը մահացել են, նախագահ Ժաիր Բոլսոնարուն չէր հավատում վիրուսի գոյությանը այնքան ժամանակ, մինչև վարակվեց։

Բոլսոնարուն երկար ժամանակ կորոնավիրուսի սպառնալիքն իրական չէր համարում, ասում էր՝ սովորական գրիպ է, հրաժարվում էր դիմակ դնել, ինչպես նաև քննադատում էր Բրազիլիայի զանազան շրջաններում համավարակի ֆոնին հաստատված սահմանափակումները։

Президент Бразилии Жаир Болсанаро во время объявления о положительном результате теста на коронавирус (7 июля 2020). Бразилиа
TV BRASIL / AFP
Ժաիր Բոլսոնարու

Բայց, նախևառաջ, Բրազիլիայի դատարանը համառ նախագահին պարտավորեցրեց հանրային վայրերում դիմակ դնել, սահմանելով 2000 ռեալ (մոտ 400 դոլար) տուգանք՝ ամեն անգամ առանց դիմակի դուրս գալու համար։ Զվարճալի է, որ դատավորի վճռի մեջ այսպիսի նախադասություն կար․ «Անգամ նախագահի անվան պարզագույն որոնումը Google համակարգում ցույց է տալիս, որ նա գործնականում դիմակ չի դնում»։

Եվ երկրորդ՝ ճակատագրի հեգնանքով նախագահն ինքը շուտով վարակվեց կորոնավիրուսով։ Հուլիսի 7-ին նա հայտարարություն տարածեց, դիմակով(!) կանգնած լրագրողների  առջև՝ իր նստավայրի մոտ։

«Վախենալու պատճառ չկա։Կյանքը շարունակվում է»,-ասաց նա։

Այդ հայտարարությունից հետո նա մոռացավ թե՛ հիվանդության, թե՛ տուգանքի մասին և հանեց դիմակը։

«Ուղղակի իմ դեմքին նայեք։ Ես ինձ լավ եմ զգում»,-նշեց Բոլսոնարուն։

Բրազիլացի լրագրողներն էլ անճարակներից չեն․ անմիջապես նախագահի դեմ հայց ներկայացրին դատարան՝ իրենց առողջությանը վտանգելու համար։ Աշխարհում կա՞ արդյոք այլ առաջնորդ, որին այդքան հաճախ են դատի տալիս։

Հաշիմ Տաչի, Կոսովո

Հաագայի հատուկ դատարանը ոչ թե շնորհիվ COVID-19-ի, այլ ի հեճուկս դրա, շարունակում է 1998-1999թթ․ Կոսովոյի պատերազմի հետաքննությունը և մեղադրանք է ներկայացրել Կոսովոյի ներկայիս նախագահ Հաշիմ Տաչիին։ Դատարանի տվյալներով՝ Տաչիի գործողությունների պատճառով հարյուրավոր մարդիկ են տուժել, սպանությունների մեծ մասը Հաագան ռազմական հանցագործություն է որակել։ Բացի այդ, նախագահը մեղադրվում է մարդկանց բռնի անհետացման, հետապնդման և կտտանքների ենթարկելու համար։

Президент Косово Хашим Тачи во время эксклюзивного интервью AFP (30 апреля 2019). Берлин
© AFP 2020 / JOHN MACDOUGALL
Հաշիմ Տաչի

Տաչին իրեն մեղավոր չի ճանաչում և նման հակասական որոշումը հրապարակելու՝ Հաագայի ընտրած ժամանակը կասկածելի է համարում։

«Ոչ ոք չի կարող նենգափոխել Կոսովոյի պատմությունը։ Ես հույս ունեմ, որ ապագան լուսավոր է լինելու Կոսովոյի և Ալբանիայի համար»,- հայտարարել է նա։

Համենայն դեպս՝ Տաչին չեղարկել է իր այցը Վաշինգտոն՝ Սերբիայի ղեկավարության հետ բանակցությունների համար, պատճառ բերելով համավարակը։

164
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

202
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

202
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական