00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին

© Sputnik / Asatur YesayantsМузей звуков сердца
Музей звуков сердца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտխփոցը մի ամբողջ սիմֆոնիա է, որը կարելի է ունկնդրել հավերժ։ Սրանում վստահ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում եզակի սրտի ձայների թանգարանի հիմնադիր ու տնօրեն Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը։

Տիկ-տակ-տիկ-տակ, դըմփ-դըմփ-դըմփ-դըմփ... Եթե կարծում եք, որ սիրտն այսպես է բաբախում, սխալվում եք։ Դա ապացուցել է Էջմիածնում (Վաղարշապատ) սրտի ձայների թանգարանի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը։

Թանգարանն  արդեն մեկ տարի է, ինչ գործում է ու աստիճանաբար հայտնի է դառնում հայաստանցիների ու զբոսաշրջիկների շրջանում։ Գրիգորի նախաձեռնությունը տարբեր կերպ են ընկալում․ ոմանք մերժում են, ոմանք գաղափարը հանճարեղ են անվանում, ոմանք էլ կարծում են, որ Հայաստանում մարդուն անմահացնելու ձև են գտել այն պարզ սկզբունքով, որ «Մենք ողջ ենք, քանի դեռ լսվում է մեր սրտի բաբախյունը»։

Сотрудники полиции в селе Зартонк (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա
Երևան–Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան միջից կրակոցներ են արձակել

«Թանգարանը յուրահատուկ սրտադարան է։ Բոլոր ցանկացողները կարող են թողնել այստեղ իրենց սրտի բաբախոցի ձայնն ու ժառանգել այն իրենց հետնորդներին», - պարզաբանեց Բաբախանյանը։

Սեփական սրտխփոցն անմահացնելու համար պետք է այն ձայնագրել որևէ կրիչի վրա՝ ցանկացած սրտաբանական կենտրոնում։ Հետո պետք է գալ Վաղարշապատ (Էջմիածին), սրտի ձայների թանգարան ու «սրտառուչ» ձայնագրությունն ի պահ հանձնել։ Թանգարանի ղեկավարությունը երաշխավորում է, որ այդ ձայնը կպահպանվի իրենց մոտ այնքան ժամանակ, որքան մարդն ինքը կցանկանա։

Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին

«Մենք մարդու հետ պայմանագիր ենք կնքում ու պարտավորվում ենք պահպանել նրա սրտի ձայնը։ Նա, իր հերթին, հետնորդներին ժառանգություն է գրում։ Օրինակ՝ կարող է նշել, որ ծոռանն է ժառանգում։ Տարիներ անց ծոռն իրավունք ունի թանգարան գալ ու լսել պապի սրտխփոցը», - բացատրեց Բաբախանյանը։

© Sputnik / Asatur YesayantsМузей звуков сердца
Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին - Sputnik Արմենիա
Музей звуков сердца

Թանգարանի մատուցած ծառայության դիմաց մարդը միանվագ 50 հազար դրամ է վճարում։ Այնպես որ, ընտրություն կա՛. ծոռանը ժառանգել գեներն ու սեփական սրտխփոցի ձա՞յնը, թե՞ 50 հազար դրամ: 

Սրտի բաբախյունը ձայնագրելու գաղափարը Բաբախանյանը վաղուց էր մտմտում: Նա ուզում էր հասկանալ. ինչպե՞ս է սիրտը բաբախում ու ինչ ձայնով։ Որոշեց իրենից սկսել։ 

Аукцион 2 декабря - Sputnik Արմենիա
Իտալացի գիտնականները կբացահայտեն Հայաստանի թանգարաններն ամբողջ աշխարհի համար

«Առաջին կլինիկական հիվանդանոց գնացի՝ բժիշկ Արամ Տերտերյանի մոտ ու ասացի, նա էլ ձայնագրեց սրտիս բաբախյունը», - պատմեց Բաբախանյանը։

Տերտերյանն այն պահին շատ զբաղված էր, նյարդանյացած սպիտակ խալաթով այս ու այն կողմ էր քայլում։ Բաբախանյանը անհարմար պահի էր գնացել, երբ վիրահատություն էին անում, այն էլ այնպիսի առաջարկով, որը բժիշկների մոտ միայն վրդովմունք առաջացրեց։

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են

Բժիշկը սկզբում մտածեց, թե Բաբախանյանը կատակում է։ Սակայն հետո տեղի տվեց համառ խնդրանքներին։ Այդ խիտ ժամանակացույցում ազատ պահ էին գտել, պառկեցրել էին Բաբախանյանին ու ձայնագրել նրա սրտի ձայնը։

Նա խոստովանում է, որ ձայնագրությունը լսելուց հետո հասկացավ, որ դա պարզապես «դըմփ-դըմփ» չէ։ Բաբախանյանն այն փոքր սիմֆոնիայի հետ է համեմատում, ասես սրտում կա մի քանի նվագախումբ, որոնք արվեստի գործեր են կատարում։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Ավելի ուշ Բաբախանյանը հիմնեց մի թանգարան, որը պահպանելու է այդ աստվածային ձայները։ Թանգարանը մեկ տարի առաջ է բացվել, այդ ընթացքում տասը մարդ է բերել ու ի պահ հանձնել իր սրտի ձայնը։ Նրանց թվում արտասահմանցիներ էլ կան։ Թանգարանում սենսորային սնդուկ է տեղադրված, այնտեղ հավաքված են սրտխփոցների ձայնագրությունների հատվածները։ Այն միանում է միայն այն ժամանակ, երբ մարդ է մոտենում։

Լրահոս
0