Կողբ գյուղի դպրոցի աշակերտների կարած պայուսակներն ու պատրաստած հուշանվերները

Աղջիկներն ինքնատիպ իրեր են պատրաստում Կողբում. և՛ փող են աշխատում, և՛ սովորեցնում

378
(Թարմացված է 08:23 28.06.2019)
Երեք աղջիկները որոշել են ու սահմանամերձ գյուղում դեկորատիվ–կիրառական արվեստի անվճար դպրոց են հիմնել։ Դպրոցին կից արտադրությունում ստեղծվող պայուսակներն ու զարդերը գնում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Եթե հեռավոր գյուղում ես ապրում, ուրիշների մասին մտածելն անթույլատրելի շռայլություն է. նախևառաջ պետք է սեփական գլուխդ պահես։ Համենայնդեպս, մեր ներքին ձայնը համառորեն սա է հուշում։

Երեք աղջիկների ներքին ձայնը բոլորովին այլ բան է հուշել։ Բուհն ավարտելուց հետո նրանք վերադարձել են իրենց հայրենի Կողբ գյուղ, որը սահմանակից է Ադրբեջանին, և դեկորատիվ–կիրառական արվեստի դպրոց են բացել։ Ընդ որում, առանց վարձ վերցնելու` նրանք երեխաներին սովորեցնում են հասարակ գործվածքից կամ կաշվի կտորից որևէ հետաքրքիր և գեղեցիկ իր ստեղծել։

Բայց ինչպե՞ս են հոգում ապրուստը, եթե անվճար են աշխատում։

«Մենք որոշեցինք, որ դա մեր խնդիրն է։ Իսկ երեխաները թող սովորեն, քանի դեռ ժամանակ կա։ Ինքներս կմտածենք` ոնց փող աշխատենք», – ասում է դպրոցը հիմնած երեք ընկերուհիներից մեկը` Սաթենիկ Կուլիջանյանը։

Դպրոցին կից նրանք հուշանվերների փոքրիկ արտադրություն են հիմնել և կոչել «Երեքնուկ»։

«Սկզբում մենք ընդամենը մեկ կարի մեքենա ունեինք, որը տատիցս էր մնացել։ Հետո արտասահմանյան տարբեր ծրագրերով սկսեցինք նոր մեքենաներ գնել կարուձևի համար։ Դրանցով պայուսակներ ենք կարում և հուշանվերներ պատրաստում, հենց այդ մեքենաներով էլ սովորեցնում ենք նաև մեր դպրոցի սաներին», – պատմում է Սաթենիկը։

Աղջիկներն իրենց պատրաստած հուշանվերները վաճառում են Facebook–ի և առցանց խանութների միջոցով։ Գնորդները հիմնականում երևանցիներն են, թեև երբեմն պատվերներ են լինում նաև արտերկրից։ Այժմ կենտրոնում արդեն տասը մարդ է աշխատում։ Հիմնականում աղջիկներ են, բայց վերջերս նրանց թիմին է միացել նաև մի երիտասարդ, օգնում է արտադրանքի եռաչափ դիզայնի հարցում։

Դեղձեր էլիտար բնակարանների փոխարեն․ Հայաստանում նոր տեսակի այգիներ կտնկեն

Մեծահասականերին երբեմն օգնում են դպրոցի աշակերտները` առանձին դետալներ են կտրում ու կարում պայուսակներին կամ աքսեսուարներին։ Դրա դիմաց նույնիսկ փոքր գումար են ստանում։ Երեխաները վայելում են համեստ, բայց արդար քրտինքով գումար վաստակելու հաճույքը։

Մոտավորապես 70 մարդ է հաճախում դպրոց։ Ընդ որում` ոչ միայն Կողբից, այլև հարևան Բերդավան գյուղից, Նոյեմբերյան քաղաքից և այլ բնակավայրերից։ Այստեղ նրանք սովորում են մշակել գործվածքը, կաշին և նույնիսկ բուրդը։

«Այժմ մեզ տարածք են հատկացրել, իսկ հոսանքի վարձի հարցում օգնում է գյուղապետարանը։ Կան նաև կարի մեքենաներ և երկու մանածագործական հաստոց` մեծ և փոքր։ Այնպես որ վատ չենք ապրում», – ժպտում է Սաթենիկը։

Բացի գործվածքների հետ աշխատելուց, աղջիկները երեխաներին սովորեցնում են հուշանվերներ պատրաստել հասարակ մետաղից և ձեռքի տակ եղած այլ նյութերից։ Սաթենիկի կարծիքով` թանկ իրեր չեն, բայց արժեքավոր են։

Հեծանիվ չեն հորինել, բայց... Հայաստանում սկսել են հաշմանդամների սայլակներ արտադրել

«Երեխան 15 տարեկան է, բայց արդեն ինչ–որ բան սովորել է։ Աշխատելը նրա համար ուրախություն է։ Սա է գլխավոր արժեքը», – ժպտում է նա։

Ի դեպ, Կողբի հուշանվերները ներկայացվել են Տավուշի մարզի միջազգային ներդրումային համաժողովում, որը վերջերս անցկացվեց Դիլիջանում։

Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին

378
թեգերը:
երեխա, Կողբ, պայուսակ, հուշանվեր, Հայաստան
Ըստ թեմայի
Չինացիները հայերեն են սովորում. կարո՞ղ է էլի հայերենի 2,5 միլիոն ուսուցիչ ուզեն
Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք
Գյուղի ճանապարհը 25 տարի չի նորոգվել. մարդիկ լցնում են փոսերը և կրկնակի վճարում տաքսիներին
Կովերը կշատանան Հայաստանում. կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի գյուղացիներին
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

55
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

55
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

64
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

64
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши

Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում

0
(Թարմացված է 14:43 31.10.2020)
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին` Մարտունի և Մարտակերտ քաղաքներն են հրթիռակոծվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Շուշին  հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»«–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ծառայությւոնը հայտնում է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքներն են հրթիռակոծվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020