Վիրահատության նախապատրաստություն

Երևանում 100-ից ավելի վիրաբույժներ կքննարկեն և կիրականացնեն ճողվածքի վիրահատություն

59
(Թարմացված է 22:56 26.06.2019)
Թալար Թեջիրյանը կարծում է, որ «IHC Armenia 2019» կոնֆերանսը կնպաստի հայ բժիշկների որակավորման մակարդակի բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Երկու տասնյակ երկրներից ավելի քան 100 վիրաբույժներ հուլիսի 3-ին կհավաքվեն Հայաստանում՝ մասնակցելու «IHC Armenia 2019» կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն ճողվածքի հեռացման և որովայնի առաջնապատի վերականգնման ժամանակակից մեթոդները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց միջոցառման նախաձեռնող, ամերիկացի վիրաբույժ Թալար Թեջիրյանը։

Хирург Талар Теджирян
© Photo : provided by T.Tejirian
Թալար Թեջիրյան. ամերիկացի վիրաբույժ

«Իսկզբանե նախատեսվում էր կոնֆերանսն անցկացնել Չեխիայում, սակայն ինձ անհայտ պատճառներով ֆորումը հետաձգվել էր, և ես առաջարկեցի կազմակերպիչներին անցկացնել միջոցառումը Հայաստանում։ Նրանք համաձայնեցին, և ես սկսեցի կազմակերպչական աշխատանքները։ Դժվար էր, հայրենակիցներն օգնում էին, ինչով կարող էին։ Ցանկալի կլիներ, եթե ոչ թե 20-30 վիրաբույժ մասնակցեին, այլ ավելի շատ։ Արդյունքում հաջողվեց 100–ից ավելի  մասնակից հավաքել, որոնց կեսից ավելին` արտասահմանյան բժիշկներ էին», – պատմեց նա։

Хирург Талар Теджирян
© Photo : provided by T.Tejirian
Թալար Թեջիրյան. ամերիկացի վիրաբույժ

Վիրաբույժը պատմեց, որ կոնֆերանսը մի քանի ժամ կտևի, զեկույցով հանդես կգա 6  մասնակից` Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Բելգիայից և Հայաստանից։ Հուլիսի 4-ին Երևանի հիվանդանոցներից  մեկում նրանք ճողվածքի հեռացման վիրահատություն կիրականացնեն բարձրտեխնոլոգիական լապարոսկոպիկ մեթոդով։

Хирург Талар Теджирян
© Photo : provided by T.Tejirian
Թալար Թեջիրյան. ամերիկացի վիրաբույժ

Թեջիրյանի խոսքով` այդ բուժկենտրոնում արդեն հատուկ բարդություններով հիվանդների ընտրություն է իրականացվում, նրանք վիրահատությունից առաջ անհրաժեշտ բուժզննում են անցնում։

«Վիրահատության նպատակը ոչ միայն մի քանի պացիենտի օգնելն է հաղթահարել հիվանդությունը, այլև առաջատար փորձի փոխանակում իրականացնել հայ գործընկերների հետ, ցույց տալ մեթոդներ, որոնք կիրառվում են արտերկրում բարդ դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ խորհուրդներ տալ և ստանալ. չէ՞ որ Հայաստանում հաճախ են կիրառում տեխնոլոգիաներ, որոնք քիչ հայտնի են օտարերկրյա մասնագետներին», – ընդգծեց Թեջիրյանը։

Նա նաև չբացառեց, որ վիրահատությունների ընթացքում առցանց–հեռարձակում է լինելու։ Նրա համոզմամբ` կոնֆերանսն ու վիրահատությունները կօգնեն հայ բժիշկներին բարձրացնել որակավորումը, կապեր հաստատել աշխարհում հայտնի վիրաբույժների հետ, ինչպես նաև Facebook սոցցանցում դառնալ IHC փակ խմբի անդամ, որտեղ աշխարհի բոլոր երկրներից ավելի քան 8 հազար մասնագետ է գրանցված։

59
թեգերը:
Հայաստան, բժիշկ, ՀՀ Առողջապահության նախարարություն
Ըստ թեմայի
Ինչպես է 20–ամյա աղջիկն իր կամքից անկախ պահվել հոգեբուժարանում. ՄԻՊ–ը մանրամասներ պատմեց
Ներհիվանդանոցային վարակների ռիսկ միշտ կա. Ռոմելա Աբովյանը` Մալայանում գրանցված դեպքի մասին
Երևանի հայտնի ռեստորաններից մեկում ժամկետանց ու առանց մակնշման մթերք է հայտնաբերվել
Ուժեղ լինելու արվեստը. գիտակցության կորուստ, որը փոխեց ու փրկեց շատերի կյանքը
Թմրամոլների թիվը Հայաստանում ավելացել է