00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործի նախաքննություն ավարտվել է. փաստաբան

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваРассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել, որ Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը ևս մեկ ամսով երկարաձգվի։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ըստ «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալության` այս մասին հայտնել է Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պարշինը։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Рассмотрение в Останкинском суде ходатайства следствия об аресте сестер Хачатурян, обвиняемых в убийстве отца (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Խաչատուրյան քույրերը բռնության զոհ են». փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ ղեկավարին

Պարշինը նշել է, որ քննչական մարմինը պահանջել է ևս մեկ ամսով երկարաձգել աղջիկների որոշակի գործողությունների նկատմամբ արգելքը։

Բասմանի շրջանի դատարանի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ իրենք արդեն համապատասխան միջնորդություն են ստացել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու համար։

Անցած ուրբաթ քննչական մարմինը Խաչատուրյան քույրերի նկատմամբ առաջադրել էր բոլոր հնարավոր որակավորումներից ամենածանրը` նախնական համաձայնությամբ խմբակային սպանություն: Աղջիկներին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։

Փաստաբանները կտրականապես համաձայն չեն այս որակմանը։ Նրանք բողոք են ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։ Խաչատուրյան քույրերի պաշտպանները պնդում են, որ աղջիկները լիովին անմեղ են։ Փաստաբանների կարծիքով` «քույրերն իրենց գործողությունները կատարել են՝ ելնելով Միխայիլ Խաչատուրյանի կողմից տարիներ շարունակ կիրառվող բռնությունից ինքնապաշտպանվելու անհրաժեշտությունից»

18-летняя Ангелина Хачатурян в Басманном суде (27 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերից միջնեկին հորը սպանելու մեղադրանք է առաջադրվել

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս 2 դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններ։

Լրահոս
0