«Ահազանգ» նախաձեռնության ակցիան

Հավեր, ավանակներ և գառներ. ինչպե՞ս Հայաստանում կչկչացող չորքոտանի «ակտիվիստներ» հայտնվեցին

159
(Թարմացված է 01:30 20.06.2019)
Հայաստանում առաջին անգամ չէ, որ քաղաքացիներն ու ակտիվիստները ցույցերին կենդանիներ են բերում։ Ամեն անգամ նրանք փորձում են կոնկրետ նպատակի հասնել, իսկ ինչի համար են կենդանիները` կռահելը դժվար չէ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեծ տարածում գտան տարատեսակ ակցիաներն ու ցույցերը։ Քաղաքացիները բողոքի տարբեր ցույցեր էին անցկացնում` Բաղրամյան պողոտան (որտեղ գտնվում է ԱԺ–ի, Սահմանադրական դատարանի շենքերն ու նախագահի նստավայրը) փակելուց մինչև դպրոցներում և ձեռնարկություններում շարքային գործադուլներ։

Բայց գրեթե բոլոր դեպքերում պահանջը մեկն է` որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսի իրենց և լուծի խնդիրը։ Բնականաբար, բոլորի հետ հանդիպել նա չի կարող, ստիպված կամ օգնականներին էր ուղարկում կամ կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկին, կամ ցուցարարներին «վերև» են կանչում։

Ի դեպ, հասարակությունն ու լրագրողները արդեն հասցրել են որոշակի առումով հոգնել այդ ամենից և ոչ բոլոր բողոքի ցույցերին են արձագանքում։ Ակտիվիստներից ոմանք ուշադրություն գրավելու վիրտուալ մեթոդների են դիմում, օրինակ, նախապես հրավեր ուղարկում կոնկրետ լրագրողների, որոնք նախկինում լուսաբանել են իրենց գործունեությունը, կամ հայտարարություններ տեղադրում սոցցանցերի հատուկ խմբերում։ Մյուսներն էլ դիմում են կենդանիների և թռչունների օգնությանը։ Այո–այո, ճիշտ այդպես։

Акция инициативы Аазанг по недопущению равенства подоходного налога (2 мая 2019). Еревaн
«Ահազանգ» նախաձեռնության բողոքի ակցիան

Այսպես, օրինակ, «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամները որոշել էին գործի դնել թռչուններին։ Ակտիվիստները, որոնք դեմ էին հանդես գալիս հարկային համահարթեցմանը, բերել և հավեր էին բաց թողել ԱԺ այգում, որն ի դեպ քաղաքացիների համար ևս բացվել էր հեղափոխությունից հետո։ Ցուցարարներն իրենց գործողությունները մեկնաբանեցին նրանով, որ իշխանությունները «վնասակար օրինագծի» հաստատմամբ փաստորեն քաղաքացիներին հավերի տեղ են դնում։ Անկասկած, արտասովոր ակցիայի լուսանկարները տարածվեցին սոցցանցում և հանրային մեծ աղմուկ բարձրացրին։ Ակտիվիստներն իրենց նպատակին հասան, սակայն հարկային օրենսդրության քննարկումները շարունակվում են և դեռ չեն ավարտվել։

Քաղաքացի Ռազմիկ Դավթյանը, որը պնդում էր, թե ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի բարեկամը խաբեությամբ նրա ձեռքից խլել է տունը, ցույցի ժամանակ կառավարության շենքի մոտ իր հետ ավանակ էր բերել։ Բացի այդ նրա ձեռքին պաստառ էր, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։ Այդպես նա ակնարկում էր չինովնիկների անգործությունը։

Զվարճալի է, որ ակտիվիստներին բերման են ենթարկել և տուգանել ընտանի կենդանիների խնամքի կանոնները խախտելու համար։ Մինչև տղամարդը ոստիկանությունում էր, հավաքվածները կենդանուն կապել էին կառավարության շենքի մոտ` ծառին, որից հետո արդեն տեղափոխել մերձակա այգի։ Իհարկե, դա չէր կարող ուշադրություն չգրավել, և միջադեպը մի քանի օր քննարկվում էր սոցցանցերում և ԶԼՄ–ներում։

Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում, և որոշ ժամանակ անց կառավարության շենքի մոտ հայտնվեց ևս մեկ չորքոտանի «ակտիվիստ»։ Այս անգամ «ցուցարարը» գառ էր։ Լույսի արագությամբ համացանցում սկսվեց մի տեսանյութ տարածվել, որտեղ երիտասարդը գառը կապել էր ծառից` կառավարության շենքի մուտքի մոտ։

«Որոշել եմ վարչապետին նվիրել առաջին գառս։ Չէ՞ որ նա ասում էր, որ անասնապահությունը ձեռնտու է, պարզվեց դա այդպես չէ։ Դե թող տանի գառը։ Չէ՞ որ ինքը ուտող խմող է, տեղին կլինի», – նշեց երիտասարդը։

Հատկանշական է, որ սոցցանցերում տեսանյութը տարածվեց մի օգտատիրոջ էջից, գուցե, ֆեյք, և ոչ այնքան հայտնի էլեկտրոնային ԶԼՄ–ների միջոցով։ Սա թույլ է տալիս կարծել, որ ակտիվիստներին այդպես էլ չի հաջողվել ուշադրություն գրավել, և նրանք որոշել են ինքնուրույն հնչեցնել խնդիրը։

Սոցցանցերում արդեն սրամտություններ են անում «պետական կառույցների մոտ գազանանոցների» թեմայով։ Զվարճացող վիրտուալ հանրությունն այնքան է տարվել բանավեճերով, որ օգտատերերից ոմանք նույնիսկ ենթադրություն արեցին, որ շուտով կառավարության մոտ առյուծներ, ջայլամներ և նույնիսկ կոկորդիլոսներ կհայտնվեն, որոնք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համոզմամբ, նախկինում թռչում էին։ Ամենաուժեղ հումորով օգտատերերը նույնիսկ առաջարկել են բոլոր կենդանիներին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որտեղ բոլորովին վերջերս իրար հետևից կենդանիներ էին սատկում։

159
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Երևան, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Գյումրու բնակիչն ապաստան կխնդրի ՌԴ նախագահից. նրա հոր գերեզմանն անարգելու գործը կասեցվել է
Խաղատունը լավ բան չէ. Հայաստանում կսահմանափակեն շահումով խաղերի գովազդը
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին. Բոլտոնը` առաջիկա հանդիպման մասին
ՀՀ–ում գործարարները գոհ են սպասարկման ծառայությունների առանձնացումից. հետազոտություն