Զարեհ Սինանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ

Հայկական սփյուռքի ներուժը չի կարելի չօգտագործել. Զարեհ Սինանյանը կայցելի Ռուսաստան

69
(Թարմացված է 22:35 18.06.2019)
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում է առավելագույն ջանքեր գործադրել տարբեր երկրների հայ համայնքների հետ կապեր հաստատելու և խնդիրները լուծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տրամադրված է լրջորեն աշխատել տարբեր երկրների հայ համայնքների հետ, հատկապես Ռուսաստանի։ Այդ մասին Սինանյանը ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցի ընթացքում։

Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը

Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում և սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է այդ պաշտոնում։

Թեև Կալիֆոռնիայում, որտեղից եկել է Սինանյանը, կողք կողքի ապրում են տարբեր երկրներից գնացած հայեր, այնուամենայնիվ, ինչպես խոստովանեց հանձնակատարը, նա չի կարող ասել, որ ընդհանուր առմամբ ծանոթ է հայկական սփյուռքին։ Սինանյանը գլխավոր հանձնակատարի պաշտոնում իր գործունեության գերակայությունն է համարում հենց տարբեր համայնքների հետ ծանոթանալը, սփյուռքի կարիքները հասկանալը և տարաբնույթ խնդիրները լուծելը։

«Ես ծանոթ չեմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի և այլ երկրների հայ համայնքների հետ։ Ես գիտակցում եմ այդ փաստը, պատրաստ եմ աշխատել և լրացնել բացը առավելագույն սեղմ ժամկետներում», – նշեց Սինանյանը։

Հանձնակատարի խոսքով` այդ նպատակին հասնելու համար նրա գրասենյակը օրուգիշեր կաշխատի, նա առավելագույն ջանքեր կգործադրի։ Առաջին քայլերի թվում Սինանյանն անվանել է Ռուսաստան այցելելը և այդ երկրի տարբեր շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելը։ 

Ի դեպ, ինչպես նշեց հանձնակատարը, նա ռուսերեն գիտի, ինչը կօգնի շփվել Ռուսաստանում ապրող հայրենակիցների հետ` առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար։

«Դա բարդ խնդիր է, բայց Հայաստանի և սփյուռքի հետ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը չի կարելի չօգտագործել։ Ամենալուրջ և ծավալուն աշխատանքը կտարվի հենց Ռուսաստանի սփյուռքի հետ», – նշեց Սինանյանը։

Նշենք, որ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի զբաղեցնի սփյուռքի գործով գլխավոր հանձնակատարի պաշտոնը։ Նա 2019թ–ի մայիսի 30–ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

69
թեգերը:
Ռուսաստան, ՀՀ սփյուռքի նախարարություն, Սփյուռք
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը. լուսանկարներ
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը հրաժարական է տվել` Հայաստանում պաշտոն ստանձնելու համար
Հայաստանն ամեն երկրում բազմաթիվ դեսպաններ ունի. Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզի Արմենին