Տաքսու վարորդների բողոքի ակցիա Երևանում. 3-ը մայիսի 2019 թ.

Հայաստանում տաքսիստներին կազատեն տուրքերից, բայց հների համար կստիպեն վճարել

98
(Թարմացված է 20:25 18.06.2019)
Տաքսիստները պետությանը պարտք են մոտ 2,8 միլիոն դրամ։ Նրանց կխնդրեն վերադարձնելը մոտ 1,9 միլիոնը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի տաքսիստներին կազատեն նոր պետտուրքերից, բայց կստիպեն ամբողջությամբ վճարել հների համար։ Համապատասխան օրինագիծ ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (օրինագիծը կազմելու պահին նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգաների նախարար էր, որից հետո կառավարության կազմը վերակազմավորվել է):

Նոր օրինագծով առաջարկվում է ազատել հանրապետության տաքսիստներին պետական տուրքերից և արտոնագրերից։ Բայց միևնույն ժամանակ, 2016-2018թթ. Նրանց նկատմամբ հարուցվել են բազմաթիվ վարչական վարույթներ, կազմվել է ավելի քան հինգ հազար վարչական արձանագրություններ, որից վճարվել է 2455։ Չվճարված գումարը կազմել է 219 միլիոն դրամ։

Տաքսիստները չեն վճարել ևս 927 միլիոն դրամ պետտուրք։ Դրանց տույժերը կազմում են 415 միլիոն դրամ։ Պարտի ընդհանուր գումարը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է։

Տաքսիստներին կազատեն կուտակված տուգանքներից, բայց միայն այն դեպքում, եթե նրանք վճարեն պետտուրքի մայր գումարը (այսինքն 927 միլիոն դրամը)։

Հանրապետությունում աշխատում է ավելի քան 20 հազար տաքսիստ։ Նրանց հստակ թիվը հաշվառման ենթակա չէ, քանի որ շատերն աշխատում են առանց արտոնագրի։

98
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ
Ըստ թեմայի
Վահե Գրիգորյանը կընտրվի՞ ՍԴ դատավոր. ԱԺ պատգամավորների բուռն քննարկումը
Հայտնի է` ԲՀԿ–ն ինչպես է քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է հրավիրվել
Նստվածք է մնացել. արդյո՞ք Հայաստանին պետք է թուրքական նախադեպը
Ժայռաբեկոր երկաթուղու վրա

Երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր է ընկել

12
(Թարմացված է 13:13 15.07.2020)
Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ` հուլիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ) երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր։ Պատճառն այն է, որ «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:

Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին:

«Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը:

Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:

Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

12
թեգերը:
Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), երկաթուղի
Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը 3 գնդապետի գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել

15
(Թարմացված է 13:28 15.07.2020)
ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել 3 գնդապետների։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-նշված է հրամանագրերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին Տավուշի հատվածում պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանին կապիտան Սոս Էլբակյանին, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին հետմահու պարգևատրելու համար:

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց ևս երկու ժամկետային զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի և Գրիշա Վահանի Մաթևոսյանի զոհվելու մասին:

 

15
թեգերը:
գեներալ, գնդապետ, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից
Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн

ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

0
ՄԻՊ-ի՝ միջազգային կառույցներին ուղարկված զեկույցում նշված է, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

«Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,-նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
Թաթոյանը հիշեցնում է, որ նման հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին էր ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։ 

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։

0
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը