Օզիլի հարսանեկան արարողությունը

Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարյանից բացի էլ ո՞վ է ամուսնացել

689
(Թարմացված է 13:23 18.06.2019)
2019 թվականի ամռան առաջին ամիսը դեռ չի ավարտվել, բայց արդեն մի քանի «ֆուտբոլային» հարսանիք է կայացել։ Հետաքրքիր փաստ. ամուսնացողներից երեքը «Արսենալից» են։ Ներկայացնում ենք այս ամառվա ամենաքննարկվող հարսանիքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը, անկասկած, քննարկվեց ու դեռ քննարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց բացի Հենրիխից, այլ ֆուտբոլիստներ էլ են հասցրել հավերժ սիրո երդում տալ։ 433 կայքը, որն ավելի քան 21 մլն բաժանորդ ունի, կազմել է ֆուտբոլային աշխարհում մեծ աղմուկ հանած հարսանիքների ընտրանին։

Մեսութ Օզիլ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի և նրա ընտրյալի` թուրքական արմատներով շվեդ մոդել Ամինե Գյուլշեի հարսանեկան արարողությունը, որ կայացավ հունիսի 7-ին, բազմամարդ էր, բայց գլխավոր հյուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։

Посмотреть эту публикацию в Instagram

It’s been a good summer for football weddings so far 👰🤵

Публикация от 433 (@433)

Սերխիո Ռամոս

Հայտնի ֆուտբոլիստ, «Ռեալի» 33-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը վերջապես ամուսնացավ իր սիրեցյալի` 41–ամյա հեռուստահաղորդավար Պիլար Ռուբիոյի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Սևիլյայի մայր տաճարում։ Զույգը երեք որդի ունի։

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ի երեկոյան հարսանեկան լուսանկար հրապարակեց իր նորաթուխ կնոջ` Բեթի Վարդանյանի հետ։

Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սուրբ Ղազար կղզում։

Посмотреть эту публикацию в Instagram

Marry me and stay with me forever❤️ #Betty&Henrikh #Wedding #Love

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Պետեր Շմեյխել

Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը հունիսի 15-ին երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա ընտրյալը Լաուրա ֆոն Լինդհոլմն է։ Նորապսակները հանդիպել էին 2014-2017 թվականներին, բայց հետո բաժանվել։ Մի քանի ամիս առաջ նրանք որոշեցին ամուսնանալ։

Սեադ Կոլաշինաց

«Արսենալ» ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Սեադ Կոլաշինացն օրերս ամուսնացավ իր վաղեմի սիրեցյալի` Բելայի հետ։ Զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց, որին ներկա էր նաև «Արսենալի» մեկ այլ խաղացող Մեսութ Օզիլը։

Посмотреть эту публикацию в Instagram

Congratulations to the beautiful couple Mrs. & Mr. Kolasinac👰🏼❤🤵🏻 We wish you a wonderful journey as you build your new life together, lots of love🙏🏼

Публикация от Mesut Özil (@m10_official)

Դեյլի Բլինդ

Նիդեռլանդացի ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Նիդեռլանդների հավաքականի խաղացող Դեյլի Բլինդը, ինչպես Մխիթարյանը, իր կյանքի կարևորագույն իրադարձությունը տոնեց երեկ` հունիսի 17-ին։ Ընտանեկան հավաքույթի լուսանկարը հրապարակել է հենց ֆուտբոլիստը։ Ի դեպ, նրա ընտրյալն արդեն հղի է, այնպես որ շատ շուտով նրանց ընտանիքը ևս մեկով կավելանա։

Посмотреть эту публикацию в Instagram

It was not only the two of us that got married... 👶🏻💍✨ I bet you felt all the love this weekend 💛

Публикация от Candy-rae Fleur (@candy.rae.fleur)

Պյոտր Զելինսկի

«Նապոլի» իտալական ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին հունիսի 15-ին ամուսնացավ Լաուրայի հետ, որին առաջարկ էր արել դեռ 2017 թվականին։

Թեէմու Պուկկի

Երեկ նաև «Նորվիչ Սիթի» անգլիական ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Թեէմու Պուկկիի հարսանիքն էր, որն անցկացվեց լողափում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ վրանում, ներկա էին մտերիմներն ու հարազատները։

Յագո Ասպաս

«Սելտա» ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Յագո Ասպասն ու մոդել Ջեննի Ռուեդան, թեև արդեն երկու երեխա ունեն, այդուհանդերձ որոշեցին հարսանիք կազմակերպել։ Նրանց խնջույքը կայացավ հունիսի 16-ին։

Посмотреть эту публикацию в Instagram

Gracias a todos los invitados por acompañarnos en uno de los días más especiales de mi vida 💍👨‍👩‍👧‍👦

Публикация от Iago Aspas Juncal (@i.aspas10)

689
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, ամուսնություն, հարսանիք
Ըստ թեմայի
«Հինգ տարի՝ չորս երեխա». Քիմն ու Քանյեն նշում են «փայտե հարսանիքը»
Օզիլն ամուսնացել է միսս Թուրքիայի հետ. Մխիթարյանի թիմակցի հարսանիքին զվարճացել է Էրդողանը
«Էլեկտրիկ» տղամարդկանց պարը հարսանիքի ժամանակ. զվարճալի տեսանյութ
Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում
Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի առաջին կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութեր