Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է. ինչ տեղեկություններ կան նրա անձնական կյանքի մասին

2005
(Թարմացված է 16:15 17.06.2019)
Տեղեկություններ կան, որ հայտնի ֆուտբոլիստի և գործարարի դստեր հարսանիքին ներկա կլինի նաև Արթուր Վանեցյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթի Վարդանյանն ամուսնանում են:

Հայտնի է, որ Հենրիխի ու Բեթիի հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության եկեղեցում:

Զույգին քաջածանոթ աղբյուրներից հայտնի է դարձել, որ հայաստանցի հյուրերը երեկ չարտերային չվերթով մեկնել են Վենետիկ։

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` հյուրերի ցանկում է նաև ԱԱԾ պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանն ուղևորվում Սուրբ Ղազար կղզի` հարսանիքի հետ կապված վերջին դետալները տեղում ճշտելու համար։

Շշուկներ կամ բամբասանք

Ձմռանը Բեթի Վարդանյանի անունով սոցցանցային կեղծ էջ էր բացվել, որի միջոցով վիրավորանքներ էին տարածել Հենրիխի նախկին ընկերուհու՝ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ` Ջուդ Սիսեի և նրա 3 երեխաների հասցեին։

Ջուդն Instagram–ի իր էջում գրել էր. «Կարծում եմ` իմ վերջին հրապարակումներից արդեն կռահել եք, որ ես և իմ երեխաները ստացել ենք մի շարք տհաճ վիրավորանքներ։ Իմ երեխաներին ռասայական վիրավորանքներ են ուղղել, զրպարտել են ինձ, իմ ընտանիքին և ընկերներին։ Եվ այս ամենը Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցածս նախկին հարաբերությունների պատճառով։ Մեզ վիճակվեց միասին լինել 12 ամիս, որի ընթացքում ես հղիացա, դա ինձ համար անակնկալ էր, քանի որ իմ երեխաներն արդեն մեծ են և այլևս չունեի ցանկություն երեխա ունենալու։ Իմ հղիության ընթացքում եղավ տհաճ միջադեպ կապված երրորդ անձանց մասնակցության հետ, որն էլ հանգեցրեց ինձ համար ողբերգական դեպքի: Ես ընդամենը ուզում էի հանգիստ ապրել․․․ »։

Դեռևս 2 տարի առաջ, Հենրիխ Մխիթարյանին բրիտանացի լրագրողները նկատել էին Մանչեսթերում` Ջուդ Սիսեի հետ ընթրելիս: Ջուդը 2005 թվականին ամուսնացել էր «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի հետ, ամուսնալուծվել 2012–ին։ Նա երեք որդի ունի:

Ինչպես հայտնում էր «Daily Star»-ը, 44-ամյա Ջուդ Սիսեի հետ Մխիթարյանն ընթրել էր իտալական «Սան Կառլո Չիկետի» ռեստորանում:

Տեղեկությունների համաձայն` Հենրիխն ու Ջուդը խաղաղ են բաժանվել միմյանցից, բայց ֆուտբոլիստի մայրը դեմ է եղել նրանց կապին, քանի որ իր տղայի կողքին երիտասարդ հայուհու է պատկերացրել։

Ջուդ Սիսեն հայտարարել է, որ թեև իր սիրտը կոտրված է, սակայն երջանկություն է մաղթում իր նախկին սիրեցյալին և հարգում է նրա որոշումը։

Սրանք ընդամենը շշուկներ են, իսկ իրականությունը այն է, որ այսօր Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն է։ Ու որքան էլ սոցցանցերում տհաճ ու անցանկալի խոսակցություններ ծավալվեն, դրանք, միևնույն է, այսօր այլևս չեն կարող խանգարել Հենրիխի ու Բեթիի ամուսնությանը։

2005
թեգերը:
ամուսնություն, հարսանիք, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Օզիլն ամուսնացել է միսս Թուրքիայի հետ. Մխիթարյանի թիմակցի հարսանիքին զվարճացել է Էրդողանը
Հենրիխ Մխիթարյանը նշանվել է. ԶԼՄ
Հենոն ու ընկերները. ո՞ւմ հետ է ծննդյան օրը նշել հայ ֆուտբոլիստը. լուսանկար
Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո