Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ

212
(Թարմացված է 14:13 17.06.2019)
Հայտնի ֆուտբոլիստն այցելել է ֆուտբոլասեր պատանու տուն։ Նա դեռ 1 տարի առաջ դարպասապահ է եղել «Միկա» ֆուտբոլային ակումբում, բայց քաղցկեղի պատճառով առժամանակ դադար է տվել ֆուտբոլային կյանքին:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին: Այս մասին հայտնում է Tert.am–ը։

Տղան ասել է, որ իր երազանքն էր հանդիպել ֆուտբոլիստին:

Էդուարդը դեռ 1 տարի առաջ «Միկա» ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, սակայն 1 տարի առաջ հայտնաբերված քաղցկեղի պատճառով առժամանակ դադար է տվել ֆուտբոլային կյանքին:

Տեսանյութում երևում է` ինչպես են Հենրիխն ու Էդուարդը ֆուտբոլ խաղում պատանու տանը։

 

212
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (245)
Ըստ թեմայի
Առնեմ–ծախեմ. Հենրիխ Մխիթարյանը պատմել է կարճ ժամանակով իրականացած երազանքի մասին
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին. լուսանկարներ