00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ

© Sputnik / Asatur YesayantsПроводница поезда "Армения" Ануш и пассажир Корьюн
Проводница поезда Армения Ануш и пассажир Корьюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչներն ամառվա հանգիստը վայելելու համար արդեն կարող են գնացքով մեկնել հարևան երկիր։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու «Արմենիա» սեզոնային ֆիրմային գնացքն ավելի քան 130 ուղևորով այս տարվա մեջ առաջին անգամ Երևան-Բաթում-Երևան երթուղի դուրս եկավ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնացքը երեկ Արմավիր է հասել՝ օդորակիչների համակարգը ստուգելու համար։ Պարզվել է` ամեն ինչ կարգին է, կարելի է մեկնել։ Այսօր 15:30-ին գնացքը ճամփա ընկավ։

Նունեն անհամբերությամբ սպասում է՝ երբ է դստեր հետ լողալու Սև ծովում։ Մինչ այդ նրանց 15 ժամվա հետաքրքիր ճանապարհ է սպասում ( իրենք են այդպես ասում). նախորդ տարիներին հենց այդպես է եղել։

© Sputnik / Asatur YesayantsՆունեն դստեր հետ
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ - Sputnik Արմենիա
Նունեն դստեր հետ

«Ճամփորդությունը ուրախ է անցնում։ Ես սիրում եմ գնացքով ճամփորդել։ Հետաքրքիր մարդիկ են հանդիպում։ Այսօրվա գնացքն ավելի հարմարավետ է։ Գնում ենք ծով ու կվերադառնանք մի քանի օրից», - նշեց նա։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գնացքի ուղևորներին թեյ ու մարմելադ են հյուրասիրում։ Այժմ ննջավագոններում օդորակիչ ու անլար ինտերնետ կա։

«Ճամփորդում են և՛ ընտանիքներով, և՛ ընկերական մեծ խմբերով։ Եթե ուղևորներն ուրախ են, ապա ճանապարհն էլ է այդպես անցնում։ Երգում են, պարում ու կատակում», - նշեց ուղեկցորդ Անուշ Սարգսյանը։

Նրա խոսքերը հաստատեց Կորյուն պապը, որին ճանապարհելու էին եկել թոռները։ Նա արդեն չորրորդ անգամ է այս ուղեկցորդուհու հետ մեկնում։ Տարեց տղամարդու համար կարևոր է հարմարավետությունը, քանի որ նա բուժման է մեկնում։ Անձնակազմի ըմբռնումն էլ պակաս կարևոր չէ։

© Asatur YesayantsԿորյուն պապն ու ուղեկցորդ Անուշը
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ - Sputnik Արմենիա
Կորյուն պապն ու ուղեկցորդ Անուշը

«Եթե ինչ–որ բան է անհրաժեշտ լինում աղջիկներն օգնում են։ Երբեմն սկսում եմ երկար խոսել, ստիպված լսում են, դե, չեն կարողանում փախչել», - կատակում է պապը։

Էմման մոր հետ ոչ մի տեղ չի ուզում փախչել։ Հակառակը` նրանք նախընտրում են ընդհանուր վագոնով ճամփորդել, քանի որ կարելի է տարբեր մարդկանց հետ շփվել ու նոր մարդկանց հետ ծանոթանալ։

© Sputnik / Asatur YesayantsԷմման
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ - Sputnik Արմենիա
Էմման

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի խոսքով՝ արդեն 1850 տոմս է վաճառվել, թեև ծավ մեկնելու սեզոնը դեռ նոր է բացվել, հետևաբար՝ ուղևորահոսքը կավելանա։ Նրա խոսքով՝ անցած տարի հունիսի 15-ից հոկտեմբերի 1-ը «Արմենիա» գնացքով 53 հազար մարդ է ճամփորդել։

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Մովսեսյան
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ - Sputnik Արմենիա
Գագիկ Մովսեսյան

Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 րոպե:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:

Ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Տոմսերի գները տատանվում են 9 730 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25 420 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար (գները նշված են մեկ ուղղության համար):

© Sputnik / Asatur Yesayants«Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ - Sputnik Արմենիա
«Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0