Իվետա Մուկուչյան

Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը

658
(Թարմացված է 20:29 03.01.2020)
Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը համոզվել է, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել է իր ոճի, սիրած գույների, սպասվող հանգստի ու ստեղծագործական նորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Իվետա Մուկուչյանն առայժմ չի գտել իր ընտրյալին։ Երեկ` հունիսի 12–ին, «Ֆլորենս» ռեստորանի բացօթյա սրահի բացման գլխավոր հյուրն իր երգացանկի «Սիրահարվել եմ» երգը կատարելուց առաջ հիշեց, որ ստեղծագործության հեղինակ Ավետ Բարսեղյանը հավաստիացրել էր` այս երգը կատարելուց հետո երգչուհին հաստատ կսիրահարվի, բայց Իվետան բեմից հայտարարեց, որ իր սիրտը դեռ ազատ է։

Երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում անձնական կյանքից չխոսեց, բայց հայտնեց, որ Հայաստանից լավ տեղ չկա. դա զգացել է, երբ ապրել է Գերմանիայում։

«Եթե առաջ ես ճամփորդում էի ամեն ամիս, ապա հիմա՝ ամեն շաբաթ։ Գնում եմ թե՛ Գերմանիա, թե՛ եվրոպական այլ երկրներ համերգային ծրագրերով, հանգստի նպատակով և ընկերներիս հանդիպելու համար։ Հստակ չեմ կարող ասել, թե ես որտեղ եմ հիմա բնակվում, բայց իմ աշխատանքը հիմնականում Հայաստանում է, լիովին հարմարվել եմ այստեղ և ինձ լավ եմ զգում։ Հայերը շատ ջերմ են, այդ ջերմության, սրտացավության պակասը օտար ազգերի մոտ շատ կա»,– անկեղծացավ երգչուհին։

Իվետան այս տարի միայն մեկ ամսում եղել է 18 երկրում է եղել։

«Տարին սկսեցի Մեքսիկայում. ընկերներիս հետ գնացել էի հանգստանալու։ Փետրվարին 18 թռիչք եմ ունեցել տարբեր երկրներ։ Մինչև ապրիլ ճամփորդել եմ և միայն 3 օրով եմ Հայաստանում եղել։ Այս գիշեր էլ մեկնում եմ Լոնդոն, իսկ հաջորդ երեք օրերին ընկերներիս հետ կհանգստանամ Եվրոպայում»,– ասաց նա։

Երգչուհին խոսեց նաև իր «իվետական» ոճի մասին ու պատմեց, թե ինչպես է աշխատում ոճաբանների հետ։

«Իմ ոճը կերտելու համար ինձ շատ են օգնում իմ ոճաբանները։ Աշխատում ենք միասին։ Կարծես երգ գրելու պես մի բան է. երբ գալիս է մտահղացումը, սկսում ես ստեղծագործել ։ Ունեմ հիանալի թիմ, որոնք ինձ օգնում են ստեղծել իմ հագուստը։ Շատ անգամ ես ինչ–որ հագուստ տեսնում եմ, հավանում, և դրա ձևով կարում ենք։ Բացի այդ, Հայաստանում ունենք հիանալի դիզայներներ, և ես մեծ սիրով համագործակցում եմ գրեթե բոլորի հետ, որևէ կողմնապահություն չունեմ, բայց բոլորն էլ գիտեն, որ վերջում պետք է «իվետական» մի բան ստացվի, որպեսզի ես սիրով հագնեմ։ Ինչքան էլ հագուստը կամ աքսեսուարը նորաձև լինի, ես այն չեմ կրի, եթե ինձ չսազի»,– ասաց Իվետան։

Նա ավելացրեց նաև, որ հագուստի գույնի ընտրությունն անմիջական կապ ունի իր տրամադրության հետ։

«Վերջերս անընդհատ կապույտ էի ուզում հագնել, բայց շատ եմ սիրում կանաչ և մուգ մանուշակագույն զգեստները, աքսեսուարները։ Նախընտրում եմ, որ հագուստի կտորը՝ անկախ գույնից, լինի փայլուն թելերով, քարերով»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին, ապա Իվետան չցանկացավ բացել փակագծերը, միայն տեղեկացրեց, որ երկրպագուների համար շատ նորություններ ունի, որոնք որոշ ժամանակ անց կսկսի հերթով ներկայացնել. կլինեն նոր երգեր և տեսահոլովակներ։

658
թեգերը:
հայ, երգչուհի, Իվետա Մուկուչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա»
«Թարսի պես օրերն այնքան արագ են թռչում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ ժամանակով եկել է Երևան
«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել
Քրիստինե Պեպելյանը պարել է սովորեցնում որդուն․ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել
Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախո՞ւմ. երգչուհին լուսանկար է հրապարակել
Сирун Минас

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

0
Լուսանկարում երևում է, որ Սիրունը ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Նորաթուխ մայրիկ, պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում որդու ծնվելուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

Լուսանկարում երևում է, որ Սիրունն ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։ Հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Սիրուն ջան, շնորհավորում եմ, առողջ և հաջողակ բալիկ մեծանա»,« Աստված օրհնի ու պահպանի ձեր ընտանիքը»,« Սիրունի սիրուն ընտանիքը»,«հրաշք զույգ եք»,–գրել են նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք, Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Որդու անունը Սիրունը դեռ չի հայտնել։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

0
թեգերը:
դերասանուհի, ամուսին, երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուն Մինասը գիտի` ինչու է Երևանում խինկալին ավելի համեղ, քան Թբիլիսիում. լուսանկար
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». հղի Սիրուն Մինասը մոր հետ լուսանկար է հրապարակել
Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է
Լևոն Ղասաբօղլյան

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

216
(Թարմացված է 14:18 10.08.2020)
Ղասաբօղլյանն իր թիմի հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել։Նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, մահվան պատճառը սրտի կանգն է է եղել, ինչին հանգեցրել է թրոմբի խցանումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ղասաբօղլյանը թիմի հետ պարբերաբար թեստավորվել է։ Բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել», - «Օնտուստիկ» ակադեմիայից ասել են Sputnik Ղազախստանի թղթակցին։

Հիշեցնենք` երեկ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:

Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:

Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

216
թեգերը:
Մահ, Լևոն Ղասաբօղլյան
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է