ՀՀ ոստիկանության համազգեստ

Հարբած ոստիկանների կողմից Խաժակյանի ազգականին ծեծելու գործով 2 անձ է ձերբակալվել

52
Դավիթ Խաժակյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ իր ազգականին հարբած ոստիկանները ծեծել են։ Այս գործով երկու ոստիկան ձերբակալվել է, որոնցից մեկը կալանավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարազատին օրեր առաջ Երևանում հարբած ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք Խաժակյանը ոստիկանություն դիմում էր ներկայացրել` ասելով, որ իր հարազատին հարբած ոստիկանները ծեծել են` կոտրելով նրա քիթը։

«Երկու ոստիկան է ձերբակալվել, որոնցից մեկն արդեն կալանավորվել է։ Նրանց  մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,–ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Խաժակյանը հայտնել էր, որ երբ իր բարեկամը կողպելիս է եղել իր վարձակալած տարածքի դուռը, մոտեցել են երկու հարբած սևազգեստ անձինք և հարցրել, թե ո՞վ է, ի՞նչ է անում այս տարածքում նա։ Մերձավորը նշել է, որ տարածքի տերն է ու հարցրել, թե ովքե՞ր են այդ տղամարդիկ։ Ի պատասխան նրանք նշել են, որ ոստիկաններ են ու ցույց են տվել իրենց վկայականները։ Հետո, ըստ Խաժակյանի, այդ մարդիկ, հարվածելով և քաշքշելով, նրա ազգականին նստեցրել են մեքենայի մեջ և բաժին տարել։

52
թեգերը:
Լույս, Երևանի ավագանու ընտրություններ, Ծեծկռտուք, ՀՀ Ոստիկանություն
Ըստ թեմայի
Փաշինյանը բռնության կոչեր է անում. Մարինա Խաչատրյանը ոստիկանություն է դիմել
Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ չհայտնաբերվեց
Երևանում ռումբի մասին ահազանգ է հնչել. փրկարարները մեկնել են 6-րդ վարչություն
Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են
Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է. Աշոտյան