Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը պարել է սովորեցնում որդուն․ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել

174
(Թարմացված է 15:29 12.06.2019)
Հանրահայտ երգչուհին համոզում է, որ փոքրիկը պարի, բայց նա որևէ կերպ «չի համոզվում»։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր և որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում որդուն պարել է սովորեցնում։ Երգչուհին տեսանյութը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Երգչուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որդու` Արեգի հետ, բայց լուսանկարներից ոչ մեկում չի երևում երեխայի դեմքը։ Այս տեսանյութը ևս բացառություն չէ. փոքրիկը դեմքով շրջված է մոր կողմ։

Посмотреть эту публикацию в Instagram

Քեզ հետ կյանքս արևով լցվեց իմ արև...Իմ Արեգ #myloveareg💙 #6monthsold #halfwaytoone #myall #togetherforever

Публикация от Christine Pepelyan (@christinepepelyanofficial)

Քրիստինեն մայրացել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Հարցազրույցներից մեկում պատմել է, որ որդին դայակ չունի, և երբ ինքն աշխատում է, մայրն է զբաղվում երեխայի խնամքով։

Երգչուհին ասել է նաև, որ որդու ծննդից շատ կարճ ժամանակ անց արդեն անցել է աշխատանքի. նա դասախոսում է Կոնսերվատորիայում։

174
թեգերը:
Քրիստինե Պեպելյան, երեխա, Պար, երգչուհի, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար
«Թարսի պես օրերն այնքան արագ են թռչում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ ժամանակով եկել է Երևան
«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել