Աննա Պլետնևա

Երևանի մասին երգող Աննա Պլետնևան անձի երկվություն ունի

71
Պնդում են, որ երգչուհու թիմը համերգների կազմակերպիչներին նախապես զգուշացնում է նրա հիվանդության մասին, իսկ ելույթի համար նախատեսված հարթակի պայմանագրին կից բժշկական տեղեկանքի պատճեն են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայտնի երգչուհի, «Վինտաժ» խմբի մենակատար Աննա Պլետնևան անձի դիսոցիատիվ խանգարում ունի։ Այս մասին հայտնում է StarHit պարբերականը։

Մոսկվայում կայացած վերջին համերգներից մեկի ժամանակ երգչուհին հանկարծակի ցատկել է հավաքված մարդկանց մեջ։ Նա ընդհանուր առմամբ իրեն բավականին տարօրինակ է, եթե չասենք` ոչ ադեկվատ։

Պարբերականը հրապարակել է տեղեկանքը, որից կարելի է ենթադրել, որ երգչուհին պատասխանատվություն չի կրում համերգների ժամանակ հնարավոր ոչ ադեկվատ գործողությունների համար։ Համապատասխան փաստաթուղթը, որ վավերացրել է Հոգեբանության ու նարկոլոգիայի բժշկական կենտրոնի տնօրենը, անժամկետ է ու թարմացման կամ լրացուցիչ հաստատման կարիք չունի։

Ավելորդ խնդիրներից խուսափելու համար Պլետնևայի աշխատակազմը միջոցառումների կազմակերպիչներին զգուշացնում է երգչուհու վիճակի մասին ու ներկայացնում բժշկի տեղեկանքը։

Չի ճշտվում` արդյո՞ք նրան կարելի է այդ վիճակում ելույթ ունենալ, թե ոչ, բայց հայտնի է, որ նախկինում նա հաճախ է անտեսել բժիշկների հորդորներն ու, չնայած առողջական վիճակին, բեմ է բարձրացել։ Օրինակ` նա մեկ ամիս կոտրվածքից հետո բեմ էր դուրս եկել ու երգել է ձեռնափայտերով ու գիպսով։ Դրա հետևանքով Պլետնևայի ոսկորները սխալ են աճել, ու նա ստիպված է եղել երկու հավելյալ վիրահատություն անել։

Հայաստանում Պլետնևային սիրել են «Երազանքների քաղաք» («Город, где сбываются мечты») երգից հետո։ Նա այդ երգը ձայնագրել է DJ Smash–ի հետ. ստեղծագործությունը նվիրված է Երևանին ու, բնականաբար, այստեղ է նկարահանվել։

71
թեգերը:
երգչուհի, երգ, Երևան
Ըստ թեմայի
Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային
«Երկու նորություն` լավ և վատ». ինչպես է երգչուհի Զառան փրկել Գարիկ Մարտիրոսյանի կնոջը
Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ