Թոշակառու

Հայաստանում կենսաթոշակները 2020–ին կբարձրանան. փոխնախարար

61
(Թարմացված է 17:41 11.06.2019)
Թոշակների բարձրացման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ համապատասխան առաջարկություն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Պետությունը նախատեսում է բարձրացնել թե՛ նվազագույն կենսաթոշակի չափը, թե՛ քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Հայաստանցիները 2020 թվականին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման։ Մեր կողմից համապատասխան առաջարկությունն արդեն իսկ ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, այսինքն` նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները»,-հայտնեց փոխնախարարը:

Հարցին, թե որքանով կբարձրանան թոշակները` Սաիյանը պատասխանեց, որ դա կորոշվի բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում։

Նրա խոսքով`օրինակ` 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ, կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:

Այսօր Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ է, ինչը հավասար է նվազագույն պարենային զամբյուղին։ Հայաստանում կա շուրջ 460 հազար կենսաթոշակառու։

61
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. նախագիծն ընդունվեց
Աշխատավարձերը 2020թ–ին կբարձրանան նաև հիվանդանոցներում. առողջապահության նախարար
Շտապօգնության աշխատողների աշխատավարձը կբարձրանա. նախարար