Շտապօգնության ավտոմեքենա

Շտապօգնության աշխատողների աշխատավարձը կբարձրանա. նախարար

61
(Թարմացված է 16:26 11.06.2019)
Արսեն Թորոսյանը հավաստիացրել է, որ աշխատավարձերի բարձրացումը շոշափելի կլինի։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում «Շտապօգնության» ծառայության բյուջեն մյուս տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով, ինչը կբերի աշխատավարձերի բարձրացման ու աշխատակիցների թվի ավելացման: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել ենք «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ: Դա նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել»,-ասաց նախարարը:

Նա չասաց` կոնկրետ որքան կբարձրանան աշխատավարձերը, որովհետև տարբեր տեղեր կարող է բարձրացումը տարբեր չափով լինել: Այդուհանդերձ, Թորոսյանը հավաստիացրեց, որ բարձրացումը շոշափելի կլինի:

61
թեգերը:
աշխատավարձ, Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սա Հայաստանն է. Արսեն Թորոսյանն ուղղաթիռով մեկնում է Սյունիք ու նկարում Արարատը. տեսանյութ
Աշխատավարձերը 2020թ–ին կբարձրանան նաև հիվանդանոցներում. առողջապահության նախարար
200 000 մարդ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան
«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին
«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը
Առողջապահության նախարարը ներողություն կխնդրի՞ Սերժ Սարգսյանի խնամուց
Դատարանը Արա Մինասյանի գործով սուբյեկտիվ որոշում է կայացրել. Արսեն Թորոսյանի փաստաբան