Լիլիթ Հովհաննիսյան

«Թարսի պես օրերն այնքան արագ են թռչում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ ժամանակով եկել է Երևան

156
(Թարմացված է 15:09 11.06.2019)
Հայտնի երգչուհին, որ տևական ժամանակ ԱՄՆ–ում է ապրում, նոր լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում և հայտնել, որ Հայաստան է եկել

Լուսանկարում երգչուհին մոխրագույն տաբատով ու շապիկով է, որոնք համադրել է սպորտային սպիտակ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են երկար գանգուրները։

«Բարի երեկոոոո!!!!! Ո՞նց եք ․․․Կարճ ժամանակով Երևանում եմ, ու թարսի պես էստեղ օրերն ու ժամերը այնքան արագ են թռչում»,– լուսանկարին կից գրել է նա։

Նրա գրառմանը հաջորդել են հաճոյախոսությունները։ «Դուն կրակ, հագածդ` կրակ», «Ի՜նչ սիրուն ես»,– գրել են երկրպագուները։

Երգչուհին չի հայտնել, թե ինչու է եկել հայրենիք։

Լիլիթն Instagram–ի իր էջում ոչ միայն գրում է ստեղծագործական նորությունների ու նոր նախագծերի մասին, այլև ցուցադրում է իր նոր զգեստները, դիմահարդարումն ու կերպարները, որոնցով ներկայանում է հերթական տեսահոլովակում կամ համերգային շրջագայության ժամանակ։

156
թեգերը:
Լիլիթ Հովհաննիսյան, երգչուհի, Լուսանկար, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար
Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել. նա արևայրուքի սեզոնը հայտարարում է բացված
Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդան ցույց է տվել` ինչպես է պտտվում ձողի վրա
Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա»