Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը ծեծել են

312
Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանի հետ աղմկահարույց ապահարզանից հետո առաջին անգամ հանդիպել է իր նախկին ընկերուհի Էլինա Մազուրին։ Հանդիպումն ավարտվել է կռվով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, ապտակել են սիրեցյալի` երգիչ Պրոխոր Շալյապինի աչքի առաջ։

Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան «Ռուսական նոր սենսացիաներ» հաղորդման շրջանակում հանդիպել է իր նախկին ընկերուհի Էլինա Մազուրի հետ։ Սա առաջին հանդիպումն էր սկանդալային ասուլիսից հետո, երբ նրանք վիրավորում էին միմյանց։ Այս անգամ նրանք երկար զսպեցին հույզերը, հավանաբար այն պատճառով, որ տարբեր սենյակներում էին. Մազուրն էկրանով էր հետևում, թե ինչպես են իրեն վիրավորում, բայց ինչ–որ պահի այլևս չդիմացավ։

Կինն այնքան բարկացավ, որ կոշիկները ձեռքին դուրս եկավ սենյակից, մտավ Պրոխորի ու Վիտալինայի մոտ ու ապտակեց նրան, իսկ հետո հարվածեց ոտքով։ Թե ինչ եղավ հետո, հայտնի չէ, քանի որ հաղորդման երկրորդ մասը ցուցադրելու են հաջորդ շաբաթ։

Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի մասին հասարակությունը սկսեց խոսել Ջիգարխանյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո։ Նրանք ամուսնալուծվեցին 2017 թվականին։ Դատավարությունն ուղեկցվեց ունեցվածքի վերաբերյալ վեճերով։

Հիշեցնենք` Մազուրը Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ներկայացուցիչն էր ու փորձում էր վերադարձնել կնոջ ամուսնուն` Ջիգարխանյանին, երբ նա հիվանդանոցում թաքնվում էր կնոջից ու չէր ցանկանում շփվել նրա հետ։ Կանանց հարաբերությունները սրվեցին, երբ Վիտալինան դադարեց զգալ Մազուրի ծառայությունների կարիքը։

312
թեգերը:
Կին, Ծեծկռտուք, Արմեն Ջիգարխանյան
Ըստ թեմայի
Ուղղակի զառանցանք. Պետրոսյանի փաստաբանը հայտնել է, որ Մազուրը ստահոդ լուրեր է տարածում
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է պատժել բոլորին. «սերիալը» շարունակվում է
Ջիգարխանյանի նախկին կնոջ գործում հանցակազմ չկա՞. ՔԿ–ն հրաժարվել է քրեական գործ հարուցել
«Անձնագրային տվյալներին համապատասխան». ինչպես է իրեն զգում Արմեն Ջիգարխանյանը
ԶԼՄ–ներին մի հավատացեք. Ջիգարխանյանն արդեն տանն է