00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա»

© Photo : Emma MatevosyanГарик Папоян на праздничном концерте, приуроченном к 100-летию ЕГУ и 25-летию студсовета (17 мая 2019). Еревaн
Гарик Папоян на праздничном концерте, приуроченном к 100-летию ЕГУ и 25-летию студсовета (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը շուտով նոր երգ կներկայացնեն հանդիսատեսին։ Հայտնի հաղորդավարն ու երաժիշտը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ստեղծագործական նորությունների, Գարիկ & Սոնա համագործակցության և ակումբային համերգների մասին:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Երբ երաժիշտ, հաղորդավար Գարիկ Պապոյանն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը որոշեցին համագործակցել, չէին էլ պատկերացնում, որ մեծ լսարան կունենան։ Գարիկն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում հունիսի 9-ին կայացած համերգից հետո։

Mezzo ակումբում երեկ տեղի ունեցավ հայկական շոու բիզնեսի ամենապահանջված խմբերից մեկի ՝ Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի ակումբային համերգը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ և երկու դուստրերի հետ։ Համերգի բացման ժամանակ Գարիկը ողջունեց ներկաներին եւ հայտարարեց, որ իր համար շատ անսպասելի էր ՀՀ վարչապետի այցը։

© Photo : from Astghik SukiasyanԳարիկ Պապոյան
Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա» - Sputnik Արմենիա
Գարիկ Պապոյան

«Սոնայի հետ իմ համագործակցությունը սկսվեց այն պատճառով, որ երկուսս էլ շատ ենք սիրում նորովի մատուցել հին երգերը ։ Հիմա երևում է , որ մեր աշխատանքը շատերն են սիրում։ Մեզ համար այսչափ դրական արձագանքն անսպասելի էր և չհաշվարկված։ Այս ընթացքում շատ տարբեր երգեր ենք ստեղծել, բայց կարծում եմ, որ մեզ բնութագրում են և մեզ հարմար այցեքարտ են դարձել «Գութան» և «Մայրո» երգերը»,– ասաց Գարիկ Պապոյանը։

© Photo : from Astghik SukiasyanՍոնա Ռուբինյան
Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա» - Sputnik Արմենիա
Սոնա Ռուբինյան

Խոսելով Սոնայի հետ համատեղ աշխատանքի մասին` նա համոզմունք հայտնեց, որ դեռ երկար են միասին աշխատելու։

«Ինձ շատ հետաքրքիր է աշխատել Սոնայի հետ։ Մենք որպես խումբ համագործակցում ենք արդեն 3 տարի։ Բայց բեմ ենք դուրս եկել և մարդկանց առաջ ելույթ ենք ունեցել, այդ համագործակցությունից մեկ տարի հետո միայն, որպեսզի հանդիսատեսը բեմից ոչ մի արհեստական բան չտեսնի և մեր հարաբերությունները բնական ու ներդաշնակ լինեն։ Մենք չենք ուզում, որ մեր աշխատանքից պրոյեկտի հոտ գա, քանի որ արդեն ընտանիք են դարձել, լավ ընկերներ ենք»,– ասաց նա։

Գարիկն անդրադարձավ նաև ստեղծագործական նորություններին։

«Մոտ մեկ ամիս հետո կունենանք նոր երգ ՝ Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը, որի վրա մեկուկես տարի է` աշխատում եմ։ Այժմ նոր երգեր շատ չենք ունենում, քանի որ նկարահանումներ ունեմ, որոնք կավարտվեն հունիսի 20-ին, և ես ինձ լիովին կնվիրեմ այս աշխատանքին, քանի որ խումբն էլ է ինձնից նոր երգեր է պահանջում»,– ասաց երաժիշտը։

Նշենք, որ Գարիկի և Սոնայի համերգն անցավ ուրախ և պարային տրամադրությամբ։ Ի դեպ, հենց համերգի սկզբում պարզ դարձավ, որ հանդիսատեսի մեծ մասը սփյուռքահայեր էին, որոնք Հայաստան են եկել հանգստանալու։ Հանդիսատեսը խնդրեց Սոնային և Գարիկին համերգային ծրագրերով ներկայանալ նաև արտերկրում` հավաստիացնելով, որ հայ հանդիսատեսի պակաս հաստատ չեն ունենա։

Լրահոս
0