Միհրան Հարությունյան

«Ջա՜ն, ջան»․Միհրան Հարությունյանի երկրպագուները հիացած են ըմբիշի նոր կերպարով

124
(Թարմացված է 16:05 09.06.2019)
Հայտնի մարզիկ Միհրան Հարությունյանը խոստացել է տեսարժան մարզական շոու ցուցադրել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ներկայացել է հայկական տարազով։ Հետաքրքիր ու գեղեցիկ կերպարով լուսանկարը նա հրապարակել  է Instagram-ի իր էջում։

«Հայկական տարազով», - գրել է Հարությունյանը լուսանկարի տակ։

Շատ բաժանորդներ հավանել են մարզիկի կերպարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran)

«Ջան, ջան», «Ձեզ շատ է սազում», «Ամենագեղեցիկ աչքերը», «Շատ գեղեցիկ է, ասես ֆիդայի լինես», - նման մեկնաբանություններ են գրել բաժանորդները։

Հուլիսի 6-ին Հարությունյանը կժամանի Երևան։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ըմբիշների շոու։ Միհրանը նշել է, որ դա շատ տեսարժան է լինելու և խոստացել երկրպագուներին ամեն ինչ անել՝ հաղթանակ տանելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով։ Այդուհանդերձ, եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։

Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես էր գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է 2 հաղթական մենամարտ:

124
թեգերը:
սպորտ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Միհրան Հարությունյանի հաջողության գաղտնիքը. ո՞վ է օգնում ըմբշամարտիկին հաղթել
Հայ լինելն ինձ համար վսեմություն է. Միհրան Հարությունյան. լուսանկար
Միհրան Հարությունյան. «Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ»