00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը

© Photo : provided by Yasar KurtТурецкий рок-музыкант Яшар Курт
Турецкий рок-музыкант Яшар Курт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ տասը տարի առաջ ինչպես թուրք, այնպես էլ հայ հասարակությանը ցնցեց Յաշար Քուրթի պատմությունը. պարզվեց, որ հայտնի ռոք երաժիշտը հայ է: Պատահական բացահայտումը ցնցել էր նաև երգչին... Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպես է նրա կյանքը փոխվել այդ պահից ի վեր:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ճակատագրական բացահայտումը պատահական եղավ, երբ կայացած երաժիշտ, Beyaz Yunus («Սպիտակ դելֆին») ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, բազմաթիվ ալբոմների հեղինակ Յաշար Քուրթը մոտ 40 տարեկան էր:

Финал конкурса Мисс Россия-2018 - Sputnik Արմենիա
Թուրքիայում «Մինի միսս Տիեզերք» մրցույթում 7–ամյա հայուհի է հաղթել

Բնիկ ստամբուլցին երաժիշտ և կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանի հրավերով առաջին անգամ եկավ Հայաստան, որոշեց մի քանի երաժշտական ձայնասկավառակ գնել ու, շապիկներից մեկի վրա տեսնելով հայ մեծ կոմպոզիտոր և երաժիշտ Կոմիտասի պատկերը, ուշադրություն դարձրեց իր հետ ունեցած անհավանական նմանությանը. «Ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթե թուրք եմ...»:

Բոլոր պատահականությունները պատահական չեն

Տուն վերադառնալով` նա ծնողներին հարցրեց.

-Ո՞րտեղից ենք մենք:

-Վանից:

-Ա՜յ թե ինչ: Ամեն ինչ պարզ է... Ինչո՞ւ առաջ այդ մասին չէիք խոսում:

-Դե…, – ծոր տվեցին ծնողները…

Պարզվեց` Ցեղասպանությունից փրկվել և Յաշարի տոհմը վերածնել էր նրա ապուպապը, որն այն ժամանակ 9 տարեկան էր, անունը` Իսմայիլ: Նա ոտքով հասել էր Սև ծովի ափեր, որտեղ նրան ապաստան էին տվել բարի մարդիկ: Ընտանիքի մյուս անդամներին դաժանաբար սպանել էին 1915 թվականի ջարդերի ժամանակ:

Երաժիշտի ապրած ցնցումը վերածվեց զայրույթի (համաձայնեք` հեշտ չէ 40 տարեկանում կրկին բացահայտել ինքնությունդ), և նա որոշեց մեկնել Թուրքիայից: Մոտ 2 տարի ապրեց Եվրոպայում և գրեթե թողեց երաժշտական գործունեությունը:

«Ես հեռացա, դադարեցի համերգներ տալ և սկսեցի լսել ներքին ձայնս... իհարկե, շատ էի կարդում Ցեղասպանության մասին, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի պատմությունը: Շատ ժամանակ ունեի այդ հարցը տարբեր կողմերից ուսումնասիրելու համար», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց երաժիշտը:

Պետք է նշել, որ Յաշարն այն մարդկանցից մեկն էր, ով ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար և 2008 թվականի հոկտեմբերին մասնակցել է ստորագրահավաքին (դեռ նախքան իր արմատների մասին տեղյակ լինելը): Նրա խոսքով` Անատոլիայի հայերի պատմությունը գիտեր, բայց ոչ շատ մանրամասն, իսկ Արտո Թունջբոյաջյանի հետ ծանոթանալուց առաջ հայ ընկերներ չուներ:

© Photo : provided by Yasar KurtՅաշար Քուրթ
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը - Sputnik Արմենիա
Յաշար Քուրթ

«Հայերի պատմության նկատմամբ հետաքրքրությունն այդքան խորը չէր մինչև Հրանտ Դինքի սպանությունը: Այդ ողբերգական իրադարձությունը, կարելի է ասել, շրջադարձային եղավ, քանի որ շատերը բարձրաձայնեցին այդ թեման», – նշեց նա:

Главные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном - Sputnik Արմենիա
Հայերու ստեղծած գլուխգործոցները Թուրքիոյ մէջ. ինչի՞ մասին զբօսաշրջիկներուն չեն պատմեր

Որոշ ժամանակ անց հայտնի ռոք երաժիշտը սկսեց հայերեն սովորել:

«Շուտով ես մկրտվեցի և ստացա Արշակ Ասպետ անունը: 2014 թվականին իմ պատմությունը պատմեցին ծպտյալ հայերի մասին պատմող «Լռության ժառանգությունը» վավերագրական ֆիլմում: Այդ նախագծի շրջանակում ես մեկնեցի Վան, Բերկրի քաղաք, որտեղից էլ սերում է ընտանիքս: Ուզում էի անցյալի մասին ինչ–որ վկայություն գտնել… Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ առաջընթաց կա իրողությունն ընդունելու հարցում …», – խոստովանեց նա:

Երգիչը բացահայտ հայտարարեց իր արմատների մասին, ավելի ուշ խոստովանեց, որ դրանից հետո հեշտ չէր. թուրք հասարակությունը շատ ցավագին ընդունեց լուրը:

© Photo : provided by Yasar KurtՅաշար Քուրթ
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը - Sputnik Արմենիա
Յաշար Քուրթ

Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ինձնից երես թեքեցին նույնիսկ նրանք, ում ես ընկեր էի համարում: Եղան մարդիկ, որոնք ասացին. «Դե, եթե հայ ես, ուրեմն չքվի՛ր Հայաստան»: Ինձ համար դժվար է բացատրել, որ եթե ես հայ եմ, ապա այստեղ ես տանն եմ: Նախնիներիս հայրենիքը այդ երկրի մի մասն է դարձել ոչ իրենց կամքով: Բայց, չնայած դրան, հայերն այնքան լավ բան են արել նրա համար, որ ես կարող եմ համարձակորեն հպարտանալ ծագումովս»:

Սակայն, ինչպես մեզ պատմեց Յաշարը, Եվրոպայից վերադառնալով` նրա երկրպագուների մեծ մասը ամեն դեպքում համակերպվեց այս իրողությանը և ընդունեց նրան:

«Լեռներ՝ ամպերի վրա»

Շուրջ 6 տարի առաջ երգիչն իրեն կոչեց «նոր հայ». «Ես կուզենայի հայկական երաժշտություն նվագել, բայց դրա համար այն դեռ ուսումնասիրել է պետք, պետք է հայ դառնալ: Ես դեռ «նոր հայ» եմ»», – ասել է նա հարցազրույցներից մեկում:

Այսօր նա խոստովանում է, որ սովորել է հայ լինել երաժշտության շնորհիվ:

«Որպես պրոֆեսիոնալ` ես երկար տարիներ քրտնաջան աշխատել եմ էթնիկ նյութի հետ, հայկական երաժշտության վրա: Այդպես ես սովորեցի հայ լինել», – ժպտալով ասում է նա:

Պետք է նշել, որ իր ծագման մասին ճշմարտությունն իմանալով` իր կյանքի որոշակի ժամանակահատվածը երաժիշտը նվիրեց Կոմիտասի կյանքի և արվեստի ուսումնասիրման գործին: Իսկ 2-3 տարի առաջ Համշենին (Սև ծովի ափ` Թուրքիայի հյուսիս-կենտրոնական հատվածում գտնվող Սամսուն գավառից մինչև Ռուսաստանի հարավ, բնիկ հայերով բնակեցված տարածք, պատմական Փոքր Հայքը – խմբ.) նվիրված ալբոմ թողարկեց:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն հատուկ «հայկական» ծրագրեր ապագայի համար` Յաշարը նշեց, որ աշխատում է մյուս հայ արտիստների հետ մի մեծ նախագծի վրա, որը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:

© Photo : provided by Yasar KurtՅաշար Քուրթ
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը - Sputnik Արմենիա
Յաշար Քուրթ

«Այն ինքնատիպ հեքիաթ է` օպերայի վերածված: Ներառում է պատմություններ, երգեր, Համշենի ծեսեր տարբեր լեզուներով` հին հայերեն, հին հունարեն, լազերեն, թուրքերեն», – պատմեց նա:

Собор Святой Софии в Стамбуле - Sputnik Արմենիա
Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել

Ռոք երգչի խոսքով` եթե ամեն ինչ հաջողությամբ պսակվի, ապա երաժշտական նախագծի առանձին հատվածներ կներկայացվեն արդեն այս տարվա սեպտեմբերին: Բայց բավական ծանր աշխատանք է սպասում:

Յաշարը մեծ ոգևորությամբ է խոսում Հայաստան կատարելիք այցի մասին, որը նախատեսում է ամռանն ու աշնանը:

-Իսկ ի՞նչն ամենից շատ տպավորեց, երբ 2009–ին առաջին անգամ եկաք Հայաստան:

-Ամպերից վեր բարձրացող լեռները, Երևանի քարե շենքերը, ինչպես նաև երաժիշտները, որոնց հետ համագործակցում էի...

Լրահոս
0