00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում նվագել են Smoke on the water–ը. Գիլանի բերանը բաց է մնացել

© Sputnik / Armenuhi MkhoyanЯн Гиллан и Тони Айомми в Гюмри
Ян Гиллан и Тони Айомми в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռոք–երաժիշտ ու հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Facebook–ում տեսանյութ է հրապարակել լեգենդար Յան Գիլանի, Թոնի Այոմիի ու Rock Aid Armenia բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ջոն Դիի` Երևանի «Նարեկացի» արվեստի դպրոց կատարած այցից։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանն ու Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին հայաստանյան այցի շրջանակում «Նարեկացի» արվեստների դպրոցում վայելել են Smoke on the water երգի «հայկական» տարբերակը։

 

«Շատ շնորհակալ եմ մեր ստեղծագործությունների հիանալի մեկնաբանման համար։ Երբեք սա չեմ մոռանա»։ Հայ երաժիշտների կատարումը լսելուց հետո Գիլանը շռայլ հաճոյախոսություններ է արել նրանց ու չի թաքցրել հիացմունքը։

Մեկնաբանելով Smoke on the water երգի հայ երաժիշտների կատարումը` Գիլանն ընդգծել է, որ նրանք շատ կրեատիվ էին։

«Դուք ոչ թե պարզապես կրկնօրինակել էիք, այլ հիանալի հնչողություն էինք հաղորդել կատարմանը, դուք ձեր նվագարանների օգնությամբ ձայնային տարբեր ռեգիստրներ էինք օգտագործել։ Դուք ձեր ձևով դա արեցիք։ Ես պարզապես... (երաժիշտը ցույց է տվել`ինչպես է բերանը բաց մնացել. խմբ.)։

Երաժիշտն ընդգծել է, որ Smoke on the water երգի բազում տարբերակներ է լսել ջազ–խմբերի, ռոք–խմբերի կատարմամբ, բայց գյումրեցի հրաշագործներն այն լրիվ այլ հարթություն են տեղափոխել։

«Երբեք նման բան չէի լսել», – ամփոփել է նա։

Թոնի Այոմին ավելի քչախոս է եղել, բայց նույնպես չի թաքցրել հիացմունքը։

«Լիովին համաձայն եմ Յանի հետ, ֆանտաստիկ էր, պարզապես հիասքանչ»,– ասել է նա։

Նշենք, որ նրանք հունիսի 5-ին նաև Գյումրի էին այցելել։ Այդ այցը պատահական չէր։ 30 տարի առաջ ավստրալիական «Do something» ընկերության համահիմնադիր Ջոն Դին համախմբել էր աշխարհահռչակ երաժիշտներին՝ իրենց աջակցությունը ցույց տալու Սպիտակի երկրաշարժից տուժած բնակիչներին: Ռոք-աստղերը ձայնագրել էին «Deep Purple»-ի «Smoke on the water» երգը և օգնել էին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել էր Հայաստանին:

Այդ ժամանակից ի վեր Գիլանը բազմաթիվ անգամ եկել է Հայաստան ու ամեն անգամ Գյումրի է այցելել։

Ի դեպ, 2008 թվականին նույնպես լեգենդար երաժիշտները բարեգործական համերգներով մեծ աջակցություն ցույց տվեցին Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին՝ վերականգնելով այն ու նոր երաժշտական գործիքներ նվիրելով կրթօջախին:

Լրահոս
0